Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 24.12.2018

Ամերիկյան F-35 կործանիչների վերանորոգման կենտրոնը բացի ԱՄՆ-ից կլինի նաև Թուրքիայում

168.am (168 ժամ) 

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ F-35 կործանիչների վերանորոգման կենտրոնը բացի ԱՄՆ-ից լինելու է նաև Թուրքիայում:

Եթե օպտիմալացման ճանապարհով են գնում, լավ կլինի՝ սկսեն ԱԺ-ից, պետք է մշակել պետության մշակութային քաղաքականություն. կարծիքներ

Tert.am (hy) 

Եթե մի քանի նախարարություն օպտիմալացնելու ճանապարհով են գնում, լավ կլինի նախ  այդ աշխատանքները սկսեն Ազգային ժողովից, որտեղ 101 պատգամավորի փոխարեն կլինեն  132 պատգամավոր. Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան:  

«Այսինքն՝ 32 հոգի էլ դեռ պետք է բարձր աշխատավարձ ստանան, իրենց օգնականներով, իրենց խորհրդականներով ու իրենց ծախսերով, որոնք աստղաբաշխական թվեր են դառնում, ստացվում է դա անում են Մշակույթի նախարարության հաշվին... Читать дальше...

Աֆղանստանի ՆԳՆ-ն հայտնել է Քաբուլում կառավարական շենքերում պահվող պատանդների մասին

168.am (168 ժամ) 

Քաբուլում կառավարական շենքեր գրոհած անհայտ անձինք պատանդ են վերցրել Աֆղանստանի պատերազմից տուժածների ընտանիքների և սահմանափակ կարողություններով անձանց հարցերով ազգային վարչության մեծ թվով աշխատակիցների:

Կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը

Аравот 

Արմավիր քաղաքի քաղաքապետ Դավիթ Խուդաթյան   ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բազմաթիվ արմավիրցիների նախաձեռնությամբ վաղը Արմավիրի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը»:

Ռուսաստանում թոշակառու տղամարդը տարիներ շարունակ խնդրել է իշխանություններից ճանապարհ կառուցել և ի վերջո անձամբ է արել դա (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզի Սվետլոգորսկ քաղաքի 80-ամյա բնակիչ Վասիլի Պերեբեյնոսը տարիներ շարունակ պահանջելով պետությունից նորոգել իրենց թաղամասի ճանապարհն ու այդպես էլ պատասխան չստանալով՝ անձամբ է ձեռնամուխ եղել գործին:

Ինչպես գրում է lenta.ru-ն, թոշակառու տղամարդուց պահանջվել է 8 տարի, որպեսզի նա կարողանա սեփական ջանքերով կառուցել ճանապարհը: Պերեբեյնոսը պարբերաբար դիմել է տեղի ինքնակառավարման մարմիններին, սակայն վերջիններս մերժել են ՝ նշելով, որ չունեն համապատասխան դրամական... Читать дальше...

«Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ակցիաների ծախսերը, շատ հնարավոր է, ինչ-որ կրոնական խմբակների միջոցներով կատարվեն». Արսեն Մկրտչյան

168.am (168 ժամ) 

«Այսօր ցուցարարները պահանջում են Մանվել Գրիգորյանին կալանավորել, վաղը կարող են պահանջել գլխատել կամ գնդակահարել։ Մի՞թե սա է այն իրավական պետությունը, որն այդ ցույցի մասնակիցներն ուզում էին ունենալ։ Սրա մասին մեզ չի ասել հեղափոխության առաջնորդը՝ երկրի գործող վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը»։



Օսիպյանի հրահանգով վաղվանից սկսվելու է «ասֆալտին փռելու» գործընթացը

Azatutyun.am 

Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրահանգով վաղը մեկնարկելու է օլիգարխների թիկնազորերը «ասֆալտին փռելու» գործընթացը։ «Վերջին ժամանակահատվածում «ասֆալտին փռելու» բառակապակցությունը շատ շահարկվում է», ֊ այսօր «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում մանրամասնեց Օսիպյանը՝ շարունակելով. ֊ «Նախքան ասֆալտին փռելը մենք կանխարգելիչ աշխատանքներ ենք տանում։ Կա համապատասխան հանձնարարական իմ կողմից, բոլորին զգուշացվել է՝ ով կընդունի, կընդունի։ Եվ օգտվելով առիթից ասեմ՝ հենց վաղը սկսվելու է այդ գործընթացը։ Եթե որևէ մեկը հայտնվի երկրորդ մեքենայով... Читать дальше...

Չհասկացանք, թե ինչ պատճառով սա կարող է իրականացվել առանց Սփյուռքի հետ խորհրդակցության․ Մուրադ Փափազյանը՝ Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարման մասին

Tert.am (hy) 

Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի խոսքով՝ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պետք է հաջողացնել, որպեսզի դրանք ծնունդ տան համահայկական ռազմավարական մի ուժ: Նա նշեց՝ դա «Դաշնակցության» քաղաքական հայեցակարգն է:

Tert.am-ը Մուրադ Փափազյանից կարծիք է վերցրել Կառավարության կողմից Սփյուռքի նախարարության հնարավոր լուծարման վերաբերյալ: «Հայաստանի և Սփյուռքի միասնականությունը մեր գլխավոր ռեսուրսն է: Զորացնել սփյուռքը, զորացնել Հայաստանը... Читать дальше...

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը «Քաթարի գավաթում» զբաղեցրել է 3-րդ տեղը

Аравот 

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Անդրանիկ Կարապետյանի ձախողումից հետո Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ափսոսանք հայտնելով կատարվածի համար, նշել էր, որ գլխավոր նպատակը 2020 թվականի օլիմպիական խաղերն է եւ  ասել, որ Անդրանիկը տարեվերջին Քաթարում օլիմպիական վարկանիշային մրցաշարի կմասնակցի եւ հետագա մեկնարկներում էլ կաշխատի անհրաժեշտ միավորների պակասը լրացնել: Ծանրորդն օրերս հաջող …

«Իմ գլխավոր նպատակը՝ Հայաստանի սահմաններն ամբողջությամբ հսկվեն նոր տեխնոլոգիական սարքավորումներով». Վահագն Զարգարյան

168.am (168 ժամ) 

168.am-ի այսօրվա հերոս Վահագն Զարգարյանը սահմանամերձ Արծվաբերդից է: 16 տարեկանում նա արդեն ունի սեփական լաբորատորիան, մի շարք հաջողված նախագծեր և փորձառություն՝ հայաստանյան  և միջազգային մրցույթներում:

Վրաստանի ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել ՄԱԿ-ի՝ միգրացիայի մասին պակտին միանալու դեմ

Tert.am (hy) 

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել երկրի արտգործնախարարության շենքի դիմաց, հավաքվածները դեմ են արտահայտվել միգրացիայի մասին ՄԱԿ-ի ընդունած գլոբալ պակտին, որին կողմ է քվեարկել նաև Վրաստանը, գրում է newsgeorgia.ge-ն:

Ըստ ցույցի մասնակիցների՝ Վրաստանի նման քայլը կարող է հանգեցնել Ասիայից ու Աֆրիկայից ներգաղթյալների լուրջ հոսքի, որին երկիրն ունակ չէ դիմակայել ներկա պայմաններում:

«Ներգաղթյալների մասին պակտի ստորագրումը երաշխավորում է Վրաստանի տարածքում հայտնվելու... Читать дальше...

«Սպանությունը վիզ եմ առել ինձ խփելուց հետո. ինձ դատապարտեցին գնդակահարության…». ցմահ դատապարտյալի պայքարը չի ավարտվել

Гала ТВ 

1993 թվականի սեպտեմբերի 24-ի գիշերը չորս երիտասարդներով կազմակերպում են ավազակային հարձակում՝ Վանաձոր -Ալավերդի ճանապարհին: Խմբի ամենակրտսեր անդամը՝ 19-ամյա Վահագն Մարուքյանն էր, ում համար կատարվածը դառնալու էր կործանարար:  Դեպքից 25 տարի անց, անվասայլակին գամված, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պատերի ներսում  նա պատմում է տեղի ունեցածի մասին: Ասելիք շատ կա, միտքն անընդհատ ընդհատվում է, տարիներ անց չի դադարում […]

Ընթանում է նախկին համակարգի քանդման գործընթաց, սակայն քաոսային կերպով. Արթուր Ղազինյան

Аравот 

«Սա շատ վտանգավոր իրավիճակ է, երբ կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ եւ սեփական բացարձակ իշխանությունը հաստատելու նպատակով հետեւողականորեն հեղինակազրկվում եւ թուլացվում են ազգային ինքնության հիմքերը»:

Press Review

Azatutyun.am 

“It is already clear that important developments on the Nagorno-Karabakh issue are expected next year,” writes “Aravot.”





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *