Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 25.12.2018

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կգլխավորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը

Аравот 

Նրա հետ պայմանագիրը ստորագրվել է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն երկարաձգելու հնարավորություն էլ է նախատեսվում: Արթուր Պետրոսյանը  մարզել է մի շարք եվրոպական ակումբներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունները շուրջ 4 ժամ են տևել, նախագահները մինչև Ամանոր ևս մեկ անգամ կհանդիպեն

Tert.am (hy) 

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցություններն ավարտվել են: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, կարճատև ընդմիջումներով և ձևաչափերի փոփոխությամբ Կրեմլում անցկացված հանդիպումը մոտ 4 ժամ է տևել:

Բանակցությունները մեկնարկել են ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրի պատվիրակությունների մասնակցությամբ: Ռուսական կողմից ներկա են եղել առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխվարչապետ Դմիտրի Կոզակը, տնտեսական զարգացման հարցերով նախարար Մաքսիմ Օրեշկինը... Читать дальше...

Վիճաբանել է նախկին կնոջ հետ, բռնություն է գործադրել, քաշքշել է, աջ ձեռքը ոլորել…

168.am (168 ժամ) 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, սպանության սպառնալիքներ տալու, դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու և գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Գևորգ Ավագյանն ազատվել է ՀՀ Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից

Аравот 

Հայաստանի Հանրապետության Վարչապետ 24 Դեկտեմբերի 2018, 1667 – Ա ԳԵՎՈՐԳ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գևորգ Ավագյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից։   Նիկոլ Փաշինյան

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի. «Լավագույն ընտանիքը Հայաստանում է»

Аравот 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի բարեկամ, իտալացի հանրահայտ ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին հերթական անգամ դեկտեմբերի  25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ նվագախմբի հետ՝ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Ծրագրում՝ Էննիո Մորիկոնե, Մարտին Պալմեր, Աստոր Պիացոլլա, Ռոբերտո դի Մարինո: Ընդ որում Պալմերի «Տարվա եղանակները» գրվել է հատուկ Պիետրոդարկիի համար: Ճանաչված երաժիշտը ֆանտաստիկ որակեց …

Արջի ծառայություն. ինչի՞ կհանգեցնի հասարակության «թավշյա» իրավաՉգիտակցությունը

Armeniasputnik.am 

Վերջին օրերին Facebook-ի հայկական հատվածն առանձնանում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Բալայանին ուղղված անզուսպ չարությամբ, ինչպես նաև նախարարությունների վերափոխման կապակցությամբ նոր իշխանության երկրպագուների միահամուռ բանակի մեկնաբանություններով։ Առաջինը սարսափ է առաջացնում, երկրորդով կարելի է զվարճանալ։



Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման հարցին

Tert.am (hy) 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին:

«Հայաստանի նոր ղեկավարներըը հայտարարում են, որ պատրաստ են առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն մենք հստակ նախապայման ունենք: Մի՞թե մենք կարող ենք ինչ-որ բան անել՝ հաշվի չառնելով Ադրբեջանի զգացմունքները: Ղարաբաղի և օկուպացված տարածքների հարցը պետք է լուծվի», - Rusarminfo-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

Չավուշօղլուն հավելել է... Читать дальше...

Ստեփանակերտում բացվել է «Լույսերի քաղաք»

Гала ТВ 

Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատի համատեղ նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Լույսերի քաղաք»-ի բացման հանդիսավոր արարողություն. այն կգործի մինչև դեկտեմբերի 30-ը: «Լույսերի  քաղաք»-ում տեղադրվել են 7 տնակ, ուր  վաճառքի  են  հանվել  ամանորյա  նվերներ, ձեռքի  աշխատանքներ, հուշանվերներ  և    քաղցրեղեն:  Միջոցառմանը       երգ  […]

Կրկին վառել են ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղևնու լուսաշղթաները

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի գլխավոր սուրբծննդյան եղեւնին, որն առանց հրավառության էր մնացել անհայտ անձի գրոհի եւ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով, դեկտեմբերի 24-ին վերստին լուսավորվել է ու բացվել այցելուների համար:

Պուտինը համաձայնել է ՀԱՊԿ կանոնակարգում փոփոխություններ սահմանող փաստաթղթեր ստորագրել

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է  փաստաթղթերի ստորագրմանը, որոնցով նախատեսվում է փոփոխություններ սահմանել ՀԱՊԿ կանոնակարգում:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այդ փոփոխությունները նախատեսում են ՀԱՊԿ-ում գործընկերների ինստիտուտ հիմնել և թույլ են տալիս անդամ երկրներին կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու ուղարկել ոչ միայն երկրների ղեկավարներին, այլև վարչապետներին:

Փաստաթղթերից հետևում է, որ արձանագրությունների ստորագրումը նպատակահարմար է իրականացնել... Читать дальше...

Սիցիլիայում կրկին արթնացել է էտնա հրաբուխը

168.am (168 ժամ) 

Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի մասնագետները գրանցել են էտնա հրաբուխի ակտվության ուժեղացում, որն արթնացել է դեկտեմբերի 24-ին։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *