Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2018

Новости за 27.12.2018

Վիեննայում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու վրա

Tert.am (hy) 

Հինգշաբթի երեկոյան անհայտ անձինք հարձակվել են Վիեննայի 21-րդ շրջանի եկեղեցու ծխականների վրա: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը, կատարվածի հետևանքով տուժածներ կան:

Ավստրիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակում իրականացնողները կողոպտել են եկեղեցու ծխականներին և փախուստի դիմել հանցագործության վայրից: Ներկա պահին քաղաքում ոստիկանական արշավ է իրականացվում:

Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ քննչական խումբը և Վիեննայի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը... Читать дальше...

Սիսիանի օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ավտոբուսին. կա մեկ զոհ, 2 անձ հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Դեկտեմբերի 27-ին` ժամը 16:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11-րդ կմ-ին բախվել են «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1994 թ.) և «Scania»... Читать дальше...

«Ինտերը» պատժվել է Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կողմից

Tert.am (hy) 

Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել պատժել «Ինտերին»: «Ներաձուրիների» երկրպագուներն Ա Սերիայի 18-րդ տուրի՝ «Նապոլիի» (1:0) դեմ կայացած խաղի ընթացքում երկրպագուները ռասիստական արտահայտություններ են իրենց թույլ տվել: 

Читать дальше...



Վլադիմիր Պուտինը նշել է անցնող տարվա գլխավոր իրադարձությունները

Tert.am (hy) 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Մեծ թատրոնում Նոր տարվա առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ընթացքում հայտարարել է, որ անցնող տարին յուրահատուկ էր և տարբեր յուրաքանչյուրի համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ նշելով, որ միջոցառման շրջանակներում երկրի ղեկավարը թվել է նաև 2018-ի գլխավոր իրադարձությունները:

Երկրի ղեկավարի խոսքով՝ անցնող տարին «յուրահատուկ էր և տարբեր բոլորի համար»: «Այնուամենայնիվ եղել է այն, ինչ միավորում է մեզ բոլորիս. խոշոր իրադարձություններ են տեղի ունեցել ինչպես երկրի ներսում... Читать дальше...

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներ կան

168.am (168 ժամ) 

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դիլիջանի հանքային ջրերի գործարանը պարտավորվել է վճարել 14.5 միլիոն դրամ

Аравот 

Երեւանում գործող, պլաստիկ շշերի, դրանց նախապատրաստվածքների արտադրությամբ զբաղվող «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը 2018թ. մայիսի 25-ին ընդդեմ «Դիլիջան հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի, գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Հայցադիմումի մեջ թերությունների պատճառով դատավոր Արման Օհանյանը հայցադիմումը վերադարձրել է: 2018թ. հունիսի 18-ին «Հիտեքս պլաստիկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը հայցադիմումը կրկին ներկայացրել …

Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Гала ТВ 

Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ: ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգեց ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ... Читать дальше...

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդությունը դատարանը կքննի դեկտեմբերի 28-ին

168.am (168 ժամ) 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննության կառնի դեկտեմբերի 28-ին:

Ընթացիկ տարին երկու երկրներում էլ բուռն էր, նկատվում է առաջընթաց տնտեսական հարաբերություններում․ Արմեն Իսրայելյանը՝ հայ-իրանական հարաբերությունների մասին

Tert.am (hy) 

Ընթացիկ տարին և՛ Իրանի, և՛ Հայաստանի համար շատ բուռն էր: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ վերլուծելով հայ-իրանական հարաբերություններում այս տարի եղած դինամիկան:

«Երկու երկներում նշանակալի տեղաշարժեր են եղել և՛ քաղաքական, և՛ տնտեսական մակարդակում: Վերջին տարիներին երկու երկրները կարևորում են հատկապես տնտեսական հարաբերությունների խորացումը: Եվ պետք է նկատել, որ այստեղ առաջընթաց կա»,- ասաց նա:

Արմեն Իսրայելյանը մատնանշեց, որ իրանական կողմը ցուցանիշ... Читать дальше...

Արմեն Մելիքբեկյան. «Հայաստանում կառուցելու ենք ֆուտբոլի 700 խաղադաշտ»

Аравот 

«Վերջին երեք ամիսներին ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել մարզերում ֆուտբոլի առկայության, կամ այսպես ասենք, չառկայության խնդիրները: Հայաստանում ունենք ընդամենը 29 բնակավայր, որտեղ խաղում են կազմակերպված ֆուտբոլ: Եվ եթե հաշվի առնենք, որ բնակավայրերից շատերը խոշորացել են, դա բավականին ցածր տոկոս է կազմում: Ֆուտբոլը հիմնականում կենտրոնացած է Երեւանում: Սկսելու ենք մասսայական ֆուտբոլի համար պայմաններ, ենթակառուցվածքներ …

Վարդենյաց լեռնանցքը փակ է

Azatutyun.am 

Ժամը 20-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Մեղրիի, Գորիսի, Աշոցքի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում: Բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Օպտիմալացվող նախարարությունները և անորոշության մեջ հայտնված աշխատակիցները. Քանիսն են մնալու գործազուրկ

168.am (168 ժամ) 

Այս նախարարությունների կրճատման մասին խոսակցություններ շրջանառվում էին դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ վարչապետի պաշտոնակատարը հաճախ էր մատնանշում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին։

Ծառայության ընթացքում չպետք է լինեն բացթողումներ, այլապես թերացողները խիստ կպատժվեն. Վ. Օսիպյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Գալիք տոնական օրերի կապակցությամբ ոստիկանությունն արդեն անցել է ուժեղացված ծառայության: Դեկտեմբերի 27-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների շարային ստուգատես, որն անցկացրել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ստորաբաժանումների ղեկավարներ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրահանգել է ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգն ապահովելիս հանդուրժողականություն չդրսևորել օրինախախտների նկատմամբ... Читать дальше...

Դա դիվանագիտական նորմերի կոպիտ խախտում է. Իրաքում դժգոհ են Թրամփի այցից

Tert.am (hy) 

Իրաքցի քաղաքական գործիչները զանգվածաբար դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանկարծակի այցն իրենց երկիր:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, խորհրդարանական «Իսլահ» դաշինքի առաջնորդ Սաբահ ալ-Սաիդին պահանջել է պատգամավորների արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու համար Իրաքի ինքնիշխանության ակնհայտ խախտումը և կանխելու Թրամփի ագրեսիվ պահվածքը»: «Նա պետք է հասկանա, որ ամեն ինչ իր սահմաններն ունի. Իրաքի ամերիկյան օկուպացիան ավարտվել է», - ասել է քաղաքական գործիչը:

«Իսլահի»  քաղաքական հակառակորդները... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *