Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2019

Новости за 19.01.2019

Սոֆյա Քոփոլան ֆիլմ կնկարահանի Apple-ի համար

168.am (168 ժամ) 

Ռեժիսոր Սոֆյա Քոփոլան, որը վեց լիամետրաժ ֆիլմ է նկարահանել, այդ թվում՝ «Մարիա-Անտուանետա»-ն եւ «Ինքնասպան կույսերը», առաջին գեղարվեստական ժապավենը կստեղծի Apple կորպորացիայի համար:

Ճապոնիայի իշխանությունները և Boeing-ը կգործակցեն էլեկտրաինքնաթիռների մշակման բնագավառում. Kyodo

168.am (168 ժամ) 

Ճապոնիայի կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել Միացյալ Նահանգների Boeing կորպորացիայի հետ նոր տիպի տեխնոլոգիաների, առաջին հերթին, այնպիսի ինքնաթիռների մշակման բնագավառում համագործակցության շուրջը, որոնք գործի են դրվում էլեկտրական շարժիչով։

ԱՄՆ-ի զինվորականները երկրի պատմության մեջ առաջին անգամ աշխատավարձ չեն ստացել «շաթդաունի» պատճառով

168.am (168 ժամ) 

ԱՄՆ-ի Առափնյա պահպանության հրամանատար ծովակալ Կառլ Շուլցը նամակ է հղել իր ստորադրյալներին՝ նախազգուշացմամբ, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման («շաթդաուն») պատճառով նրանք աշխատավարձ չեն ստանա:

Հնդկաստանը ռոբոտ է մշակել տիեզերք առաջին ուղևորության համար

168.am (168 ժամ) 

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) սկզբում կենդանիներ չի ուղարկի տիեզերք, ինչպես դա անում էին այլ երկրներ, դրա փոխարեն առաջինն ուղեծիր կուղարկի հատուկ ստեղծված ռոբոտ-անդրոիդ, որի վրա կփորձարկեն տիեզերական համակարգերը:

ԱՄՆ օդուժը ոչնչացրել է Սոմալիի «Ալ Շաբաբ» խմբավորման մոտ 50 զինյալի

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի օդային ուժերի հարվածների հետևանքով զոհվել է Սոմալիի «Ալ Շաբաբ» խմբավորման մոտ 50 զինյալ: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ն ավիահարված է հասցրել Սոմալիի հարավային Ջիլիբ քաղաքի մոտակայքում:

ԱՄՆ զինված ուժերը պատասխան հարված են հասցրել այն բանից հետո, երբ ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Սոմալիի ազգային բանակի զինվորների վրա:

Դատելու փոխարեն պետք է աղոթել

168.am (168 ժամ) 

Դատելու փոխարեն պետք է աղոթել, և դժգոհելու փոխարեն պետք է «գոհություն մատուցել բոլոր մարդկանց համար, մանավանդ թագավորների և բոլոր իշխանավորների համար, որպեսզի խաղաղությամբ և հանդարտությամբ վարենք մեր կյանքը, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ» (Ա Տիմ. 2: 1-2):



Թեստ. Ի՞նչն է Ձեզ խոչընդոտում

168.am (168 ժամ) 

Ի՞նչը թույլ չի տալիս ձեզ հաջողակ լինել կյանքում։ Ի՞նչն է ձեզ համար խնդիրներ ու խոչընդոտներ ստեղծում։ Ինչի՞ց եք դուք ուզում հրաժարվել։

Շախմատը երեխաներին օգնում է հասկանալ իրենց արարքների հետևանքները. Շախմատի 10 գլխավոր առավելությունները

168.am (168 ժամ) 

Երբ դուք շախմատ եք խաղում, ձեր ուղեղը փորձում է լուծել տրամաբանական խնդիրներ, ճանաչել պատկերներ, տեսողականորեն ու վերլուծական եղանակով որոշումներ կայացնել ու փորձարկել ձեր հիշողությունը։ Շախմատը կարելի է վայելել ցանկացած տարիքում.

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Tert.am (hy) 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին... Читать дальше...

Կարևոր. նշաններ, որոնք վկայում են խոցային հիվանդության մասին

168.am (168 ժամ) 

Ստամոքսի և տասներկումատնյա աղու լորձաթաղանթի խոցերն առաջանում են տարբեր պատճառներով: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ դեպքերի մեծամասնությունում պատճառը Helicobacter pylori միկրոբն է, ինչպես նաև հակաբորբոքային միջոցների երկարատև ընդունումը:

Տնտեսությունը ռեցեսիայո՞ւմ է: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում դրա մասին

168.am (168 ժամ) 

Ռեցեսիա է համարվում 2 եռամսյակ անընդմեջ բացասական տնտեսական աճը, ինչը չափվում է համախառն արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային աճի ցուցանիշով։ Այս չափանիշն է կիրառվում  ԵՄ երկրներում: Առավել պարզ ասած՝ ռեցեսիան տնտեսության անկումն է, որը կրում է տևական բնույթ:

ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան

Гала ТВ 

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 19-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց... Читать дальше...

ԱՄՆ-ում հայտարարել են ռուսական հակաարբանյակային հրթիռի նոր հաջող փորձարկման մասին

Tert.am (hy) 

Ռուսաստանի զինված ուժերը դեկտեմբերին նորագույն հակաարբանյակային համալիրի հերթական հաջող փորձարկումներն են իրականացրել: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է արել ամերիկյան հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ամերիկյան ռազմական հետախուզության աղբյուրին:

Читать дальше...

Իրանցի հրամանատարը հայատարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ԻՊ-ին Աֆղանստանում

Tert.am (hy) 

Իրանի բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բրիգադային գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը հայտարարել է, որ «Իսլամական պետության» հազարավոր գրոհայիններ Աֆղանստանում աջակցություն են ստանում ԱՄՆ-ից և տարածաշրջանային գերտերություններից:

Читать дальше...

My kitchen my rules ամերիկյան սկզբունքով Sputnik-ի էջերը հեռացվեցին Facebook-ից

Armeniasputnik.am 

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ինտերակտիվ» հաղորդաշարի եթերում մեկնաբանում է Facebook սոցիալական ցանցից Sputnik գործակալության որոշ էջեր ջնջելու դրդապատճառները:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *