Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2019

Новости за 02.02.2019

Կապանի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

168.am (168 ժամ) 

Փետրվարի 2-ին, ժամը 19:21-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:

Հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ փաստերով դիմել եմ դատարան․ Ռոմանոս Պետրոսյան

Аравот 

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Ելնելով վերոգրյալից՝ երեկ …

Ինչու է փոխվում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունների որակը. Ինչ է սպասվում բանակցային գործընթացին

168.am (168 ժամ) 

«Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը, կարևորը սա է: Այստեղ, կարծում եմ, ոչինչ չի փոխվել, պարզապես հայկական կողմը չի ցանկանում բանակցություններում ստեղծված իրավիճակը վտանգի տակ դնել հայտարարություններով»:

Հայտնիների ջերմ ընտանեկան լուսանկարները՝ AdMe-ի ֆոտոշարքում

Tert.am (hy) 

Ցանկացած լուսանկար կարող է ամբողջական պատմություն ներկայացնել՝ սիրո, կինոյի կամ երաժշտության մասին: Այս մասին գրելով՝ AdMe.ru-ն ներկայացրել է երգարվեստի և կինոաշխարհի հայտնի անձանց ռետրո լուսանկարները:

Читать дальше...

«Գունավոր հեղափոխություններ» ու «աշխարհաքաղաքականություն» եզրույթների օգտագործումը ստեղծում է ռուսների առջև անընդհատ արդարանալու տպավորություն»

Гала ТВ 

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցին՝ գրել է․ «Ն. Փաշինյանի Գերմանիա կատարած այցի ընդհանուր դրական ֆոնի վրա անհնար է այնուամենայնիվ ուշադրություն չդարձնել այլ երկրների ժողովրդավարացման գործընթացները հերթական անգամ «գունավոր հեղափոխություններ» որակելուն ու դրանցում «աշխարհաքաղաքական» ենթատեքստի մասին հայտարարությանը: Բանն այն է, որ «գունավոր հեղափոխություններ» ու «աշխարհաքաղաքականություն» եզրույթների շարունակական օգտագործումը ստեղծում է […]

ԳԱԼԱ-ն պատրաստ է աշխատանքի ընդունել «Շիրակ» ՀՌԸ-ի մասնագետներին

Аравот 

ԳԱԼԱ հեռուստաընկերությունն, ի աջակցություն «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության իր գործընկերների, հայտարարում է, որ պատրաստ է աշխատանքի ընդունել լուծարված ընկերության համապատասխան որակավորում ունեցող բոլոր մասնագետներին՝ ԳԱԼԱ-ի Գյումրիի գրասենյակում պահպանելով «Շիրակ» ՀՌԸ-ում նրանց ստացած աշխատավարձի չափը, իսկ ԳԱԼԱ-ի երեւանյան գրասենյակում աշխատանքի անցնելու դեպքում այդ աշխատավարձին կգումարվի 30% հավելավճար:   ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ



Թենիսիստուհի Գասպարյանը զույգով դուրս է եկել Սանկտ Պետերբուրգի մրցաշարի եզրափակիչ

Tert.am (hy) 

Ռուս թենիսիտուհիներ Եկատերինա Մակարովան և Մարգարիտա Գասպարյանը զույգով դուրս են եկել Սանկտ Պետերբուրգում անցկացվող մրցաշարի եզրափակիչ:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Մակարով-Գասպարյան զույգը կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ պարտության են մատնել Լառա Արուաբարենա-Ալեքսանդրա Պանովա միջազգային զույգին՝ 6:0, 6:2 հաշվով: Հանդիպումը տևել է 52 րոպե:

Читать дальше...

Իրանը նոր հրթիռ է ներկայացրել

Armedia.am (arm) 

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիի ներկայությամբ Թեհրանում Իրանի իսլամական հեղափոխությանը նվիրված միջոցառման ժամանակ ցուցադրվել է է երկրի պաշտպանության նախարարությանը կից Ավիաարադյունաբերության կազմակերպության արտադրության թևավոր հրթիռը

Կրթության ոլորտում թարմության կարիք կա

168.am (168 ժամ) 

Տարիներ շարունակ Հայաստանում դժգոհում են դպրոցների առարկայական ծրագրերից և դասագրքերից։ Իհարկե, Հայաստանում առարկայական ծրագրեր ու դասագրքեր գրելը հեշտ գործ չէ, քանի որ խորհրդային տարիներին նման փորձ չկար։

Պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել․ փաստաբան․ Ա1+

Аравот 

Ֆինանսների նախարարությունը նոր հարկային ռեժիմ է նախատեսում փաստաբանների համար։ Ըստ այդմ՝ փաստաբանները պետք է աշխատեն շահութահարկով և ԱԱՀ-ով: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված քայլ է: «Պարզապես պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել: Դա լուրջ հարված կլինի միայնակ, սկսնակ աշխատող փաստաբանների համար: Նրանց հոնորարների չափը համեստ է, և թույլ …

«Պարզ է, որ մարդկանց 70% կողմ է, նոր օրհներգ ունենալուն»․ Ալեն Սիմոնյան

Гала ТВ 

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Թեև քննարկումը շարունակվում է, բայց արդեն, իսկ պարզ է, որ մարդկանց 70% կողմ է, նոր օրհներգ ունենալուն»: Հավելենք, որ հարցմանը մասնակցել է ընդամենը 5100 օգտատեր։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *