Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2019

Новости за 12.02.2019

«Ազգային ժողովի բարձր ամբիոնից ազդարարում եմ համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը». Փաշինյան

Azatutyun.am 

Կառավարությունը նպատակադրվում է առաջիկա հինգ տարիներին հասնել Հայաստանում ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, աղքատության, գործազրկության էական կրճատմանը, աշխատավարձերի և թոշակների շարունակական աճին, արտահանման տեմպերի բազմապատկմանը, այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը։ Փաշինյանն Ազգային ժողովի բարձր ամբիոնից ազդարարեց տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին։ «2018-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը հենց տնտեսական հեղափոխություն... Читать дальше...

«168 ժամ». Չի բացառվում, որ ՀՀ կառավարության ծրագրում հայ-թուրքական հարաբերությունների թեման չներառելն ուղերձ է Թուրքիային. Ալեքսանդր Ռար

Tert.am (hy) 

«Հայ-թուրքական հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության ամենակարևոր կետերից մեկն է: Սակայն չի բացառվում, որ Կառավարության ծրագրում այդ թեման չներառելն ուղերձ է Թուրքիայի իշխանություններին, որոնք այս հարցն արդեն երկար ժամանակ մղել են ետին պլան: ԼՂ հակամարտության վերաբերյալ Կառավա­րությունն իր տեսլականը մանրամասնորեն ներկայացրել էր, ինչն ուրախալի է և կանխատեսելիություն է մտցնում գործընթացում»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով... Читать дальше...

Լեւոն Արոնյանը որքա՞ն գումար է վաստակել 2018 թվականին

Аравот 

«World Chess»-ը հաշվել է, թե աշխարհի առաջատար շախմատիստները մրցանակային ի՞նչ գումարներ են ստացել 2018 թվականին: Անցած տարի անցկացվել է 32 միջազգային խոշոր մրցաշար, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 4 865 066 եվրո, իսկ մրցաշարային օրերի քանակը եղել է 246 օր: Ամենից շատ գումար վաստակել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 745 211 եվրո, երկրորդ տեղում աշխարհի թագի հավակնորդ …

«Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք դրան կողմ քվեարկել չենք կարող». Ծառուկյանը դեմ է

Аравот 

Հարցին՝ ի՞նչն եք ուզում փոխվի, նա պատասխանեց. «Համապատասխան ելույթները կտեսնեք»: Թե ի՞նչը հեղափոխական չի համարում Ծառուկյանը՝ նա ասաց. «Բոլորիդ ասեմ՝ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները եւ մեխանիզմը, որը այսօր բացակայում է»:



«Իրատես». Հին դեսպան, նոր ընտրություններ. փոփոխությունների էստաֆետը շուտով կհասնի նաև ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին

Tert.am (hy) 

«Նոր իշխանությունները շարունակում են դիվանագիտական կորպուսի` փոխնախարարների, դեսպանների թարմացման, փոխատեղման գործընթացը. փոփոխությունների էստաֆետը շուտով կհասնի նաև ԵՄ-ում և Բելգիայում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին, որի նկատմամբ անվստահություն կա, որպես նախորդ ռեժիմի ներկայացուցչի, չնայած դեսպան Մարգարյանը փորձում է ամեն կերպ ստանալ Նիկոլ Փաշինյանի և նոր կառավարության բարեհաճությունը։

Читать дальше...

Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի

Гала ТВ 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացի:  Այսպիսով՝  ՀՀ քննչական կոմիտեի և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2019 […]

Հունաստանում նշում են հայ ժողովրդի հույն բարեկամ Յորղոս Սուրիսի հիշատակը

Аравот 

Հույն գրողների միությունը եւ Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համագործակցությամբ` կազմակերպում են Հուշ-երեկո՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին։ Բանաստեղծ եւ լրագրող Սուրիսը Աթենքում 33 տարի հրատարակել է ROMIOS (Հույնը) շաբաթաթերթը, որտեղ նա հրապարակել է շատ կարեւոր տվյալներ 1895-1896թթ․ եւ 1909 թվականների հայերի կոտորածների մասին: …

Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ԿԺԴՀ նոր գագաթնաժողովը նույնքան հաջողված կլինի, որքան առաջինը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ փետրվարի 27-28-ը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում կայանալիք երկրորդ գագաթնաժողովը նույնքան հաջող կանցնի, որքան առաջինը: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Էլ Պասո քաղաքում ունեցած հանդիպման ժամանակ:

«Ես մոտ ապագայում՝ փետրվարի 27-28-ը, կմեկնեմ Վիետնամ, որպեսզի ևս մեկ գագաթնաժողով անցկացնեմ, և հույս ունեմ, որ այն նույնքան հաջողված կլինի, որքան առաջինը»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր... Читать дальше...

«Իմ քայլը» խմբակցությունը նոր պատգամավոր ունի

Tert.am (hy) 

Մեկնարկել է 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին հերթական նիստը:

Նախքան ԱԺ նիստի օրակարգին անցնելն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին հարցը:

Ազգային ժողովի պատգամավորի մանդատ տրվեց թիվ 4 ընտրատարածքից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ «Իմ քայլը» դաշինքից առաջադրված Վարդան Նելսոնի Աթաբեկյանին:

Նշենք, որ Վարդան Աթաբեկյանին... Читать дальше...

Հայաստանն աշխարհին ցույց տվեց փոփոխությունների հասնելու խաղաղ ուղին՝ ԱՄՆ-ի կոնգրեսական. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն».«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց երկրում խաղաղ ճանապարհով փոփոխությունների հասնելու ուղին», – նշեց ԱՄՆ-ի կոնգրեսական Աննա Էշուն Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայազգի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Տեղեկանալով, որ հայազգի ուսանողների հետ իր մոտ հանդիպմանը եկել է նաեւ եգիպտոսցի ուսանող, կոնգրեսականը հիշատակեց բռնություններով ուղեկցվող «արաբական զարթոնքն» ու այլ երկրներում տեղի ունեցած հեղափոխությունները: «Համեմատեք դա Հայաստանում տեղի …

Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղվարդի, Ապարանի, Գավառի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Արթիկի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *