Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2019

Новости за 12.02.2019

Մարտակերտի զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել. նախնական ախտորոշմամբ՝ մահվան պատճառը լյարդային անբավարարությունն է եղել

Tert.am (hy) 

Փետրվարի 12-ին՝ ժամը 18:00-ին, նախնական լյարդային անբավարարություն, սրտի կանգ ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում Մարտակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Ֆրունզիկ Վալերիի Թամազյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ ժամը 20:30-ի սահմանում գրանցվել է զինծառայողի կենսաբանական մահը:

Читать дальше...

Նախարարները, որպես այդպիսին, պարտավորություն չունեն պատասխանելու ֆեյսբուքով ուղղված հարցերին. Հովհաննես Մովսիսյան

Аравот 

«Մեր հիմնական առաքելությունը այս պահին կառավարության աշխատանքը հանրությանը ավելի հասանելի ու թափանցիկ դարձնելն է:  Մեր աշխատանքի գերակշիռ մասը դրան է ուղղված, որ կարողանանք հասցնել մարդկանց, թե ինչով է զբաղվում կառավարությունը»,-այս մասին այսօր տեղի ունեցած «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն աշխատաժողովի ժամանակ ասաց ՀՀ կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Որպես …

Կառավարության ծրագիրը լավն է, բայց կարծում եմ՝ իրականացնող մարմինները չեն կարող այն կյանքի կոչել․ Գ․ Մակարյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Կառավարության ծրագիրը բավականին լավն է և առաջադիմական։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Читать дальше...

Վարչապետն ընդունել է Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին

Гала ТВ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը: Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով: […]

«CEPA-ն ապահովում է ԵՄ հետ գործընկերության արդյունավետ մեխանիզմներ». Նիկոլ Փաշինյանը՝ ԱլԳ հարցերով ԵՄ հատուկ դեսպաններին

168.am (168 ժամ) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

Քաղաքապետարանը բանակցում է նախկին «Մանկական աշխարհի» տակ գոյություն ունեցող շուրջ 160 մեքենա տեղավորող կայանատեղի սեփականատիրոջ հետ

Аравот 

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Ի գիտություն երեւանցիների, հատկապես այն համաքաղաքացիների, որոնք մտահոգ են Շահումյանի հրապարակը մեքենաներից ազատելու հետեւանքով կայանման խնդիրների ավելացմամբ. Քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր հայտարարեց, որ քաղաքապետարանը բանակցում է նախկին «Մանկական աշխարհի» տակ գոյություն ունեցող շուրջ 160 մեքենա տեղավորող կայանատեղի սեփականատիրոջ հետ՝ դրա օգտագործման պայմանների շուրջ»:



Բաքվում արգելել են «Ղարաբաղը վերադարձնելու» պահանջով հանրահավաքի անցկացումը

Tert.am (hy) 

Բաքվի քաղաքապետարանն արգելել է «Ղարաբաղ» հասարակական կոմիտեին հանրահավաք անցկացնել՝ «վճռական միջոցների ընդունում գրավյալ տարածքների ազատագրման համար» պահանջով: Հանրահավաքը նախատեսված էր անցկացնել փետրվարի 16-ին:

Читать дальше...

Պահպանելով հարկման այսօրվա մոդելը՝ Հայաստանն իրապես չի լուծում եկամուտների վերաբաշխման խնդիրը․ ֆինանսների փոխնախարար (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը շատ լավ ծանոթ է ընդդիմախոսների հակափաստարկներին, թե պետք է շարունակել պրոգրեսիվ հարկման համակարգը: Այս մասին նա նշեց Tert.am-ի հետ զրույցում՝ խոսելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին:

Читать дальше...

Այս տարի գրանցում կստանա 400 դայակ

168.am (168 ժամ) 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս տարի պետական աջակցության ծրագրով նախատեսում է 400 դայակների աշխատանքի ապահովում: Հիշեցնենք, որ նախորդ կառավարության օրոք հաստատված Զբաղվածության պետական գործակալության այս ծրագիրը բավական բուռն ընդունվեց հանրության շրջանում:

CEPA-ն ապահովում է արդյունավետ մեխանիզմներ ԵՄ հետ գործընկերության և ՀՀ բարեփոխումների առաջխաղացման համար. վարչապետն ընդունել է ԱլԳ հարցերով ԵՄ դեսպաններին

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության անդամ երկրների` Արևելյան գործընկերության հարցերով հատուկ դեսպաններին:

Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ուրախ եմ ողջունել Եվրամիության անդամ երկրներից նման ներկայացուցչական պատվիրակությանը, որի հիմնական խնդիրն է խթանել Արևելյան գործընկերության տեսլականը և առաջընթացը:

Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի Հայաստանի համար` հատկապես ինստիտուցիոնալ շինարարության և տնտեսական զարգացման իմաստով... Читать дальше...

Սրբուհի Ղազարյանի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը. Վլադիմիր Կարապետյան

Аравот 

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և Կառավարության կարծիքը: Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: Վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց …

Հոլանդացի նկարչուհին հիպերիրական նկարներ է պատկերում միաժամանակ երկու ձեռքով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հիպերիրական նկարներ պատկերելը սովորական մատիտով արդեն իսկ բարդ գործ է, որը բնորոշ է տաղանդավոր անհատներին, իսկ միաժամանակ երկու ձեռքով նկարելը եզակիների շնորհն է:

Читать дальше...

Տնտեսական հեղափոխությո՞ւն, թե՞ «ԵԱՏՄ պարտավորություններ»

Аравот 

Հայաստանի Կառավարության ծրագիրը կարող է ընկալվել որպես «հակառուսական», սակայն «երեքտողանոց» հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ կցրեն նրանց մտահոգությունները Հայաստանի կառավարությունը հրապարակեց իր գործունեության ծրագիրը, որով սահմանում է իր գլխավոր առաքելությունը առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ... Читать дальше...

«Եթե Ադրբեջանի նախագահը տեսնում է վերջում այնպիսի լուծում, որը ձեռնտու է միայն իրեն, ապա ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը». Հովհաննես Իգիթյան

Гала ТВ 

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը, ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով նոր կառավարության ծրագրում նշված արտաքին քաղաքական գերակայություններին, նշեց, որ Հայաստանը տանելու է բաց, անկեղծ քաղաքականություն և գործընկերների հետ հավասար ռազմավարություն: «Թվում է, որ ոչինչ չի փոխվել, բայց Հայաստանը սկսել է ներկայացնել իր շահը, սա զարմանք է առաջացրել […]





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *