Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2019

Новости за 14.02.2019

Աթենքաբնակ հայերը օգնություն են ցուցաբերել Գյումրիում բնակվող ծնողազուրկ երեխաներին

Гала ТВ 

Փետրվարի 13-ին Գյումրիի հաշմանդամ որբերի տուն ուղարկվեց աթենքաբնակ հայերի ջանքերով ապահովված օժանդակության առաջին ծանրոցը։ Օժանդակությունը կազմակերպեց Աթենքի E.R.A․ միությունը, որին անվերապահորեն զորակցեց  «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնը։ Այս առիթով կազմակերպիչները իրենց սրտաբուխ շնաորհակալությունն են հայտնում աթենքահայությանը, ՀՀ ավիաուղիների Աթենքի պատասխանատուներին, Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակին և հատկապես Գյումրիի Հաշմանդամ որբերի տուն բարեգործական հիմնադրամի պատասխանատուներին։... Читать дальше...

Հարավային Կորեայում զինամթերքի գործարանում պայթյունի հետևանքով 3 մարդ է մահացել. Yonhap

Tert.am (hy) 

Հարավային Կորեայում պայթյուն է որոտացել զինամթերքի գործարանում, միջադեպի հետևանքով զոհվել է 3 մարդ, այս մասին հաղորդում է կորեական Yonhap գործակալությունը:

Հայտնի է, որ դեպքը տեղի է ունեցել Թեջոն քաղաքի գործարանում՝ մայրաքաղաք Սեուլից 143 կմ հեռավորության վրա:

Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել: Նշվում է, որ փրկարար ծառայությունների աշխատակիցներին հաջողվել է մարել հրդեհը մեկ ժամվա ընթացքում:

Читать дальше...

Ո՞ւմ հաշվին է պետությունը փորձում խթանել զբոսաշրջությունը. «Փաստ»

Аравот 

Անցյալ տարի, հոկտեմբերին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետների հետ անցկացված հերթական խորհրդակցության ժամանակ քննարկել է ավտոմոբիլային ճանապարհներին հարող հատվածներում գործող ԱԳԼՃԿ–ների տարածքում սանհանգույցներ կառուցելու և դրանք օրենքների պահանջներին համապատասխանեցնելու հարցն օրակարգային դարձնել։ Նախարարը մարզպետներին հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր, որոնք համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ իրազեկման աշխատանքներ կիրականացնեն։ Իրազեկման աշխատանքները տևել են մի քանի ամիս... Читать дальше...



Դոլարը գնվում է 487 դրամ, վաճառվում՝ 490 դրամ առավելագույն փոխարժեքով

Tert.am (hy) 

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները փետրվարի 14-ի  դրությամբ՝ ըստ rate.am-ի:  

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 484.50  դրամ նվազագույն և 487 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 488 դրամ նվազագույն և 490 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Մեկ եվրոն գնվում է 543 դրամ նվազագույն և 548  դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 553 դրամ նվազագույն և 557 դրամ առավելագույն փոխարժեքով: 

Ռուսական ռուբլին գնվում է 7.10  դրամ նվազագույն և 7.40 դրամ առավելագույն փոխարժեքով... Читать дальше...

Արգենտինայում ցանկանում են արգելել դատվածություն ունեցող զբոսաշրջիկների մուտքը. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Արգենտինայի Չուբուտ և Հրո երկիր նահանգներում կարող են արգելել նախկինում դատվածություն ունեցող զբոսաշրջիկների մուտքը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով արգենտինական լրատվամիջոցների:

Փետրվարի 6-ին Չուբուտում, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, արդեն ընդունվել է հրամանագիր, որով արգելք է սահմանվում այն օտարերկրացի զբոսաշրջիկների մուտքի համար, որոնք եղել են դատապարտված, գտնվում են պատժի կրման ընթացքում կամ ունեն դատվածություն:
 
Այժմ արդեն քրեական անցյալ... Читать дальше...

«168 ժամ». Դեկտեմբերին մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով մուտքագրվել են բյուջե

Tert.am (hy) 

«Ինչո՞ւ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։ Այս հարցը թեև օրեր շարունակ պետական գերատեսչությունների ղեկավար կազմին տրված հսկայական պարգևավճարների թեմային զուգահեռ քննարկվում էր հասարակության շրջանում և սոցիալական ցանցերում, սակայն հասկանալի չէր, թե խնդիրն ինչում է։

Читать дальше...

«Դուք իմ մա՞հն եք ուզում». Ալեքսանդր Դրուզը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» շոուի հետ կապված սկանդալի ֆոնին լրագրողներին խնդրել է հանգիստ թողնել իրեն

Tert.am (hy) 

Հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մագիստրոս, «Ադամանդե բու» մրցանակի դափնեկիր, գիտակ Ալեքսանդր Դրուզը, որը «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի խմբագիր Իլյա Բերի հետ սկանդալի կիզակետում է հայտնվել, պատմել է, որ այս ամենի հետևանքով իր առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Ինչպես նշում է kp.ru-ն, Դրուզի սանկտպետերբուրգյան տան մոտ կուտակվել են մեծ քանակությամբ լրագրողներ, որոնց պատճառով գիտակը չի կարողանում անգամ բժիշկ տուն կանչել:

Դրուզը, դուրս չգալով լրագրողների մոտ, դռան հետևից ասել է... Читать дальше...

Ռամոսը խոստովանել է, որ միտումնավոր է դեղին քարտ ստացել, բայց հետո հերքել է իր խոսքերը

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Այաքսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) խոստովանել է, որ միտումնավոր է դեղին քարտ ստացել, որպեսզի խուսափի մրցաշարի հաջորդ փուլերում որակազրկումից հետո:

Читать дальше...

«Ա1+»-ի նախագահը հնարավոր է՝ մասնակցի Հ1-ի ղեկավար դառնալու համար մրցույթին

Аравот 

«Ա1+»-ն իմ զավակն է: Բայց այն վաղուց արդեն չափահաս է՝ «Ա1+»-ը նորմալ ընթացքի մեջ է, աշխատում է, կառավարումն արդեն փայլուն է իրականացվում՝ առանց ինձ էլ: Եղավ դժվար շրջան, որը հաղթահարեցինք և միանշանակ շարժվելու ենք առաջ:

Եվրոպական ներդրումային բանկի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն. Տիգրան Ավինյան

Tert.am (hy) 

Փետրվարի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:

Читать дальше...

Հոգեբանները Սիրահարների օրվան ընդառաջ խորհուրդներ են տվել միայնակ մարդկանց

Tert.am (hy) 

Ռուսական РИА Новости գործակալության կողմից հարցված մասնագետները կարծում են, որ միայնակ մարդկանց համար Սիրահարների տոնը նշելու լավագույն տարբերակն այդ օրը սեփական անձի նկատմամբ դրական վերաբերմունք ցուցաբերելը, խրախուսական նվերներ անելն ու ձեռքբերումների համար սեփական անձին գովեստի խոսքեր շռայլելն է:

«Հարկավոր է այդ օրը երախտագիտություն հայտնել սեփական անձին լավ հատկանիշների կամ մեծ ձեռքբերումների համար: Հարց տվեք ինքներդ ձեզ, թե ինչը ձեզ ուրախություն կպատճառեր, և արեք դա»,- ասել է Մոսկվայի... Читать дальше...

ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստան վերադարձնել ապօրինի ձեռքբերված գումարները – քննարկում Վաշինգտոնում. VOA

Аравот 

«Մենք չունենք ոչ նրանց փողերի, ոչ էլ նրանց կարիքը, նրանք մարդիկ են, ովքեր չեն հարգում օրենքը եւ գալով այստեղ՝ թունավորում են մեր համակարգը, փորձում կաշառել մեր քաղաքացիներին», – Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին հատուկ գործակալ Բրայան Էրլը կրկին անգամ հիշեցնում է՝ ԱՄՆ-ը պատրաստ է իր կողմից բոլոր ջանքերը գործադրել զարգացող երկրներից ապօրինի ձեռքբերված գումարները …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *