Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2019

Новости за 20.03.2019

Քսենիա Սոբչակը պատմել է, թե որքան է կազմում իր ամսական եկամուտը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը «Զգուշացի՛ր, Սոբչակն է» հեռուստաշոուի ժամանակ խոստովանել է, թե որքան է կազմում իր ամսական եկամուտը:

Հայտնի բլոգեր Ամիրան Սարդարովին նվիրված հաղորդման ժամանակ հաղորդավարուհին զրուցակիցներից մեկի հետ խոսելիս պատմել է, որ ամսական մոտ 3-4 մլն ռուսական ռուբլի է աշխատում: Սոբչակն ընդգծել է, որ խոսքը հենց ռուբլու մասին է, ինչին ի պատասխան բլոգերը ծիծաղել ու հայտնել է, որ ինքն էլ է մոտ այդքան վաստակում:

Սոբչակը, մասնավորապես, նշել է, որ ամբողջ կյանքում «ձիու պես» աշխատում է... Читать дальше...

Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է

Гала ТВ 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 19-ին, Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արարատ Թևոսյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 27-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա […]

Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից

Tert.am (hy) 

Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ երեխային տեղափոխել էին հայտնաբերումից անմիջապես հետո, գրում է life.ru-ն:

Նշվում է, որ երեխայի վիճակը բժիշկներն այժմ գնահատում են որպես բավարար, բժշկական հաստատությունում նրան պահել շարունակելու հիմքեր չեն տեսնում:

Մոսկվայի հյուսիսային վարչական շրջանի՝ բնակչության սոցիալական պաշտպանության վարչության ղեկավար Սվետլանա Խոխլովան հայտնել է... Читать дальше...

Գալիս եք Հայաստա՞ն՝ իմացեք ինչ անել մաքսային գոտում խնդիրներ չունենալու համար եւ ձեզ հետ ինչ հագուստ բերել  

Аравот 

Նրանք, ովքեր Հայաստանում չեն եղել, առաջարկում ենք անպայման այցելել:  Մեր հյուրընկալ երկիր գալու համար  որեւէ հարմար առիթ պետք չէ,  պարզապես, հավաքեք  ճամպրուկներն ու ուղեւորվեք դեպի Հայաստան:   Ձեր ժամանակը խնայելու համար Հայաստանի մասին մի քանի օգտակար տեղեկություններ ենք հավաքել, որոնք ձեզ, հաստատ, պետք կգան: Ո՞ր ճանապարհներն են բերում Հայաստան   Աշխարհի ավելի քան 50 քաղաքներից …



Կողմ ենք, որ թալանվածը վերադարձնեն պետությանը, բայց չի կարելի դա անել կասկածելի իրավական գործիքներով, որոնք հետագայում կուղղվեն քո երկրի դեմ. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման մեխանիզմը ներդնելու մասին  նախագիծը դեռ պարզ չէ, սակայն գաղափարն առաջին հայացքից կասկածահարույց է, քանի որ իրավագիտության հիմնարար սկզբունքներից մեկը անմեղության կանխավարկածի սկզբունքն է, համաձայն որի՝ անձը անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով նախատեսված կարգով և հաստատված չէ ուժի մեջ մտած դատավճռով:

Читать дальше...

«Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը մենակ չեն ու չեն մնալու». Արթուր Սաքունց

Гала ТВ 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ կարևոր հանգամանք արձանագրեմ՝ Նիկոլ Փաշինյանը և իշխանությունը մենակ չեն և չեն մնալու, քանի դեռ քաղաքական կամք կդրսևորեն իրավական, ժողովրդավարական, սոցիալական և ինքնիշխան պետության կայացման և զարգացման ուղղությամբ հետևողական և շարունակական քայլեր կկատարեն, և որևէ աջակցություն չեն ունենա, եթե նահանջեն այդ դիրքերից: Ակնկալվող բարեփոխումները՝ - նոր վստահելի […]

Առաջատարները SputnikPro–ի կպատմեն առցանց ԶԼՄ աշխատանքի նրբությունների մասին

Armeniasputnik.am 

Փորձառու փորձագետների վարպետության դասընթացները թույլ կտան լրագրողներին իմանալ ժամանակակից օնլայն ԶԼՄ–ների արդյունավետ ռազմավարության, մուլտիմեդիոն կոնտենտի հետ աշխատանքի նրբությունների մասին։

Համացանցում է հայտնվել Տարանտինոյի՝ Լեոնարդո Դի Կապրիոյի և Բրեդ Փիթի մասնակցությամբ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Համացանցում է հայտնվել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը, այն հրապարակվել է YouTube-ի Sony Pictures Entertainment ալիքի էջում:

Քրեական դրաման ներկայացնում է մի դերասանի կյանքի պատմություն, որը փորձում է իր կրկնորդիչի հետ միասին հաջողություններ գրանցել ժամանակակից կինոարտադրության աշխարհում: Այս իրադարձությունները զարգանում են «Ընտանիք» կոչվող հանցավոր ցանցի կազմակերպած հանցագործություններին զուգահեռ:

Կինոնկարի գլխավոր դերակատարներն են Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը... Читать дальше...

Նախագահ Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին

Armedia.am (arm) 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգին՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ:

«Իմիտացիոն գործընթացներին չենք մասնակցելու». ԵՊՀ բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը

Аравот 

ԵՊՀ ռեկտորի հրամանի համաձայն՝ ստեղծվել է ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողով, որն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում անցկացրեց առաջին նիստը: ԵՊՀ-ում բարեփոխումների իրականացման աշխատանքները համակարգող հանձնաժողովի նախագահն Իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն է: Հանձնաժողովի կազմում են  ներկայացուցիչներ ԵՊՀ գիտակրթական բոլոր ստորաբաժանումներից և Ուսանողական խորհրդից: Հանձնաժողովի նիստի սկզբում անդամներին... Читать дальше...

Ինչով է հիպոթեքի շուկան ոգևորել վարչապետին. Կքաշի՞ արդյոք հիպոթեքը շինարարությանը

168.am (168 ժամ) 

Ինչի՞ հաշվին է տարեսկզբին արձանագրվել շինարարության ծավալների ավելացումը։ Հրապարակված ցուցանիշները վկայում են, որ դրանում էական են եղել հատկապես միջազգային վարկերով իրականացված շինարարական աշխատանքները։ Դրանք ավելացել են 12 անգամ` կազմելով 3,3 մլրդ դրամ։

Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո»

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո», այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է լրագրողների հետ զրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այժմ մնացել է վերջին հենակետը, որն այսօր երեկոյան արդեն չի լինի», - հայտարարել է Թրամփը:

Նա նաև ցուցադրել է Մերձավոր Արևելքի երկու քարտեզ, որտեղ ավելի վաղ գործել են զինյալ ահաբեկիչները: Քարտեզներից մեկը 2017 թվականի էր, մյուսը պատկերում էր ներկայի ժամանակահատվածը... Читать дальше...

Ադրբեջանցի սահմանախախտը իր ընտանիքի հետ ՀՀ-ում կարող է հանդիպել 3 պարագայում. մանրամասներ

Armeniasputnik.am 

Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը ցանկություն է հայտնել հանդիպել իր ընտանիքի անդամների հետ։ Հիբրագիմովին արդեն իսկ տեսակցել են Կարմիր խաչի ներկայացուցիչները։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *