Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2019

Новости за 14.09.2019

Յուվենտուսը միավորներ կորցրեց Ֆիորենտինայի դեմ խաղում

Tert.am (hy) 

Armsport.am-ը գրում է․

Իտալիայի Ա սերիայի երրորդ տուրում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ ընդունել էր երկրի գործող չեմպիոն «Յուվենտուսին»։ 

Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ էր Մաուրիցիո Սարին տեխնիկական գոտուց վերահսկում իր ֆուտբոլիստների գործողությունները։ Մեկնարկային երկու խաղերը իտալացի մասնագետը բաց էր թողել թոքաբորբի պատճառով։

Ծանր ու լարված մրցավեճը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։ «Յուվենտուսը» թերևս ավելի մոտ էր հաղթանակին։ Մի քանի դրվագներում հյուրերը կարող... Читать дальше...

Հայաստանն ազատ է արձակել ռուս հատուկ ջոկատայինի սպանության մեջ կասկածվողին. Rosbalt

Аравот 

Հայաստանի իշխանություններն ազատ են արձակել մերձմոսկովյան «Բիր Հաուզ» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Օհանյանին, որի հանդեպ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել՝ կապված ռեստորանի մոտ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի հետաքննության հետ: Rosbalt-ի փոխանցմամբ՝ քանի որ Օհանյանը Հայաստանի քաղաքացի է, հանցագործության հետ հավանական առնչությունը  պարզվելու է ոչ թե Ռուսաստանում, այլ Երևանում: Գրիգոր Օհանյանը Հայաստան է …

«Դորիան» փոթորիկից տուժած Բահամյան կղզիներին նոր ծովամրրիկ է մոտենում

Tert.am (hy) 

Նոր ծովամրրիկ է մոտենում Բահամյան կղզիներին, որտեղ երկու շաբաթ առաջ մեծ ավերածություններ էին տեղի ունեցել «Դորիան» փոթորիկի հետևանքով: BBC News-ի փոխանցմամբ՝ Ատլանտյան օվկիանոսում ձևավորվող «Ումբերտո» արևադարձային փոթորիկն ուժեղացել է ուրբաթ գիշեր:

Ներկա պահին այն շարժվում է Մեծ Աբակո կղզու ուղղությամբ, որը մեծապես տուժել է «Դորիան» փոթորիկից: Տարերային աղետից հետո 1300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում Բահամյան կղզիներում, մինչդեռ 15 000-ն անօթևան են մնացել:

ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրության... Читать дальше...

Քրգործ է հարուցվել Բուզանդի փողոցի տարածքներն օտարելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ

Azatutyun.am 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերջերս Հայաստանի դեմ կայացրած վճռից հետո քրեական գործ է հարուցվել Բուզանդի փողոցի՝ հանրային շահ ճանաչված հատվածն իրացնելու գործընթացում կոռուպցիոն չարաշահումներ կատարելու դեպքով։



«Ալքիմիկոսը» առաջատարն է

168.am (168 ժամ) 

«Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հուլիսի վաճառքների հիման վրա:

«Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ Համազգային թատրոնում մեկնարկեց նոր թատերաշրջանը՝ նվիրված Սոս Սարգսյանի 90-ամյակին

168.am (168 ժամ) 

Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնն այսօր բացեց 28-րդ թատերաշրջանը՝ նվիրված մեծանուն դերասան Սոս Սարգսյանի՝ 90, և Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակներին։ 28-րդ թատերաշրջանը մեկնարկեց «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ։

«Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից գործադուլներ, դասադուլներ և բողոքի այլ խաղաղ ակցիաներ են իրականացնելու». ակցիայի մասնակից

Mamul.am 

Մայրաքաղաքում ի պաշտպանություն Ամուլսարի 3 ուղղություններով իրականացվող ակցիայի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: «Հայտարարում ենք, որ պահանջների իրականացման համար մենք ակնկալում ենք...

«10.000 հոգի հունվարի 1-ով լինելու է գործազուրկ». ավտոներկրող

168.am (168 ժամ) 

«Որ թանկացավ մաքսատուրքը՝ ոչ ոք չի ներկրելու, եղավ, որ մնացին գործազուրկ: Ռուսաստանից պետք է ներկրենք, վերավաճառենք, չգիտենք՝ ոնց կլինի: Իմ պատկերացումն է, որ կթանկանան մեքենաները, մի բան, որ «կտրվում է», բա պետք է թանկանա, բա ի՞նչ պետք է անի»:

Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթային ընկերության հանքավայրերում հրդեհ է բռնկվել անօդաչուների հարձակման պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթային ընկերության, որը խոշորագույնն է համարվում աշխարհում նավթային պաշարների և արդյունահանման ծավալների ցուցանիշներով, երկու կառույցներ անօդաչուների հարձակման են ենթարկվել:   

Ինչպես հայտնում է РБК-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ ներկայացուցչին, խոսքը Աբքայք և Խուրայս հանքավայրերում գտնվող կառույցների մասին է:

Անօդաչուների հարձակման հետևանքով հանքավայրերում հրդեհներ են բռնկվել, սակայն դրանք հաջողվել է տեղայնացնել և վերահսկողության տակ առնել: Տուժածների... Читать дальше...

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը

Гала ТВ 

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիենի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ՝ Ֆրանսիա–Արցախ բարեկամական շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամներ Դանիել Կազարյանը և Մուհամեդ Լաքհիլան, պատգամավորներ Ժան-Պիեր Կուբերտաֆոն, Գիյոմ Կասպարյանը... Читать дальше...

«Ստուգումներ ենք արել. Ամուլսարում ավելի շատ ուրան կա, քան ոսկի». Հայկ Բարսեղյան

Mamul.am 

SOS նախաձեռնության անդամ Հայկ Բարսեղյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ Ամուլսարում ուրան են հայտնաբերել, թորիում և արսեն: «Մեր հանձնարարությունն այն է եղել, որ կարողանանք...

Ուրալը հաղթեց Սպարտակին, Հարոյանը մասնակցեց խաղին

Tert.am (hy) 

Armsport.am-ը գրում է․

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվել էր Մոսկվայի «Սպարտակին» ու կամային հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։

Տանտերերի կազմում հաշիվը բացեց Ժիգոն, ապա Իլյինն ու Կաբիրն աչքի ընկան հյուրերի կազմում ու հաղթանակ պարգևեցին եկատերինբուրգյան թիմին։

«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ 





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *