Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2019

Новости за 27.10.2019

Երեխայի հետ երթևեկող լիբանանուհին բողոքել է, որ ցուցարարները վախեցնում են տղային, և վերջիններս սկսել են երգել փոքրիկի համար (տեսանյութ)

Tert.am (hy) 

Լիբանանում օրեր շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ նաև «համերգային» ելույթի պահ է ստեղծվել, երբ տնտեսական իրավիճակի համար բողոքող ցուցարարները միասին երգել են մանկական հայտնի երգերից մեկը:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, լիբանանուհի Էլիան Ջաբուրը մեքենան վարելիս է եղել Բեյրութի հարավում գտնվող Բաադբա թաղամասով, երբ երթով ընթացող ցուցարարները շրջապատել են իր մեքենան: Էլիանի 15 ամսական տղան իր հետ է եղել և փոքր-ինչ վախեցել է` տեսնելով այդ մարդկանց:

Մայրը ցուցարարներին զգուշացրել է, որ երեխայի հետ է... Читать дальше...

Լեւոն Զուրաբյան. «20 տարվա մեջ Հոկտեմբերի 27-ը եւ Մարտի 1-ը ամենածանր ողբերգական հարվածն են եղել մեր պետականությանը»

Аравот 

Կոմիտասի անվան պանթեոնում պատասխանելով լրագրողների հարցին, թե արժե՞ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացել,  ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Գիտեք չէ՞,  որ մենք քսան տարի պայքարել ենք գործի կոծկման դեմ, քսան տարի զբաղված ենք եղել նրանով, որ դատապարտել ենք իշխանություններին, որ նրանք այդ գործը փակել են: Կազմակերպիչների մասով այդ գործը փաստորեն անջատեցին, իսկ հետո մոռացության մատնեցին: Այսինքն, …

Ով պիտի պատասխան տա չիրականացված ծրագրերի և տնտեսությանը հասցված վնասների համար

168.am (168 ժամ) 

Այնպես է ստացվել, որ այս տարի պետական բյուջեում փողն «ուռել» է։ Բայց ոչ այն պատճառով, որ ծախսելու տեղ չկա։ Ծախսելու տեղ միշտ էլ կա, ուղղակի կառավարությունը չի կարողանում ժամանակին ծախսել։

Արմատներով հայ կոլեկցիոները Փարիզում աճուրդի կհանի հայկական արվեստի եզակի նմուշներ

Mamul.am 

Դեկտեմբերի 4-ին Փարիզի «Boisgirard-Antonini» աճուրդում հայկական մշակույթին վերաբերվող բացառիկ նմուշներ են աճուրդի դրվելու։ Հայկական արմատներ ունեցող կոլեկցիոներ, քաղաքական գործիչ Գիյոմ...

Աշխարհում եզակի երգչախումբ. հաշմանդամություն ունեցող հայ երգիչները նվաճում են մեծ բեմերը

Armeniasputnik.am 

«Փարոս» կամերային երգչախումբն աշխարհում եզակիներից է. երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունի։ Միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր ներառական այս երգչախումբն արդեն 26 տարի է՝ պետական կարգավիճակ չունի։



Ես բացառում եմ դավադիր պատերազմը․ նախարարը՝ Ապրիլյան պատերազմի մասին

Azatutyun.am 

Ակնկալում եմ, որ ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովում ձևավորված ժամանակավոր հանձնաժողովը վերջ կդնի անհեթեթ ասեկոսեներին: Այսօր այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց Դավիթ Տոնոյանը։ «Բացառում եմ դավադիր պատերազմը», - հայտարարեց պաշտպանության նախարարը, որը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։ - «Դավադիր գործողություններ հակառակորդի կողմից եղել են, բայց դավադրություն հայաստանյան կողմից՝ ես բացառում եմ»։... Читать дальше...

Սիրիական բանակը հասել է Թուրքիայի հետ սահմանամերձ շրջան

Tert.am (hy) 

Սիրիական բանակի զինվորները հասել են Թուրքիայի հետ սահման՝ Ռաս էլ-Այն քաղաքի հյուսիսարևելյան շրջան, որտեղից պայմանավորվածության համաձայն հեռացել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քուրդ-արաբական զորամիավորման ջոկատները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

«Սիրիայի դեմոկրատական ուժերն» ավելի վաղ հայտարարել են իրենց մարտիկների՝ թուրք-սիրիական սահմանից հեռանալու մասին, նրանց կփոխարինեն սիրիացի սահմանապահները: Իսկ քրդական ջոկատները կտեղակայվեն նոր... Читать дальше...

«Մնացականյանից առաջ եղած նախագահներն ու նախարարները պետք ա պատասխան տային էդ հարցերի համար». Հակոբ Բադալյան

Mamul.am 

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «BBC լրագրողի տված հարցերը ընդամենը հիմնված են անցյալ քառորդ դարում Արցախի հարցում, կարգավորման գործընթացում Հայաստանի վարած...

Հրապարակվել է ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիի ուղղությամբ հասցված ամերիկյան հարվածի տեսանյութը

Гала ТВ 

Սիրիացի ակտիվիստները տեսանյութ են հրապարակել համացանցում, որում երևում է, թե ինչպես է Միացյալ Նահանգների զինուժը հարվածներ հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում սպանվել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին: Նշենք, որ Բաղդադիի մահվան լուրը հաստատել է նաև ԱՄՆ նախագահը։ Տեսանյութն՝ այստեղ։  

Читать дальше...

ԵԱ. Հրանտ Մելքումյանի հաղթանակը Հայաստանի հավաքականին փրկեց պարտությունից

Tert.am (hy) 

Բաթումիում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպեց Ուկրաինայի թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։ Այս մասին հայտնում է Armsport-ը: 

Մեր առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Վասիլի Իվանչուկի հետ, Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց Յուրի Կուզուբովի հետ։ Հայկ Մարտիրոսյանը սևերով պարտվեց Վլադիմիր Օնիշչուկին։

Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց երրորդ համար Հրանտ Մելքումյանը, որը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Մոիսենկոյին։... Читать дальше...

Տեխասում հրաձգություն է տեղի ունեցել շրջանավարտների խնջույքի ժամանակ. կան զոհեր (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ամերիկյան Տեխաս նահանգի Գրինվիլ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել շրջանավարտների հանդիպման առթիվ կազմակերպված խնջույքի մասնակիցների ուղղությամբ:

Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, կատարվածի հետևանքով 2 մարդ մահացել է, առնվազն 20-ը վիրավորվել են: Ողբերգությունը տեղի է ունեցել գիշերային ակումբներից մեկում` A&M Commerce University համալսարանի տեխասյան մասնաճյուղի շրջանավարտների խնջույքի ժամանակ, որին շուրջ 750 մարդ է ներկա եղել:

Հաղորդվում է, որ հանցագործին հաջողվել է թաքնվել... Читать дальше...

«Ինձ կսիրեն ու կատեն, դա նորմալ է». Միհրան Հարությունյանը խոսել է իր պարտությունից

Armeniasputnik.am 

Հայտնի մարզիկը սովոր է երկրպագուներին ուրախացնել իր հաղթանակներով, սակայն այս անգամ նա գրել է պարտության մասին: Հետևորդները աջակցել են նրան և մաղթել նորանոր բարձունքներ:

Լարիսա Ալավերդյան. «Միտված եմ ավելի շատ հավատալ այն վարկածին, որ Նաիրի Հունանյանը դիմում չէր գրի, եթե նրան սիրտ տվող չլիներ»

Аравот 

Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը անդրադառնալով հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը՝ ասաց. «Հոկտեմբերի 27-ն ինձ համար անուրանալի մի ողբերգություն է: Ես ճանաչում էի տականքի ձեռքով կատարված այդ հանցագործության գրեթե բոլոր զոհերին: Դատական գործերը վերաբացելու գործողություններ մշտապես կարող են տեղի ունենալ: Բոլորովին այլ է, թե ինչ միտում կա, արդյո՞ք ինձ համար մերժելի …

Կատալոնիայի անկախացման դեմ հանդես եկող քաղաքացիները Բարսելոնայում ցույց են իրականացնում 

Tert.am (hy) 

Բարսելոնայում հոկտեմբերի 27-ին հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ հանուն Իսպանիայի միասնության և երկարատև ցույցերի դադարեցման, որոնք սկսվել են կատալոնացիների քաղաքական գործիչների ազատազրկման դատապարտումից հետո:

Читать дальше...

Արսեն Բաբայանին ներկայացված մեղադրանքը խնդրահարույց է. քրեական նորմն անորոշ է և մարդու իրավունքի լրջագույն հարց է բարձրացնում. փաստաբան Արա Ղազարյան

Tert.am (hy) 

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի՝ «Իշխանությունը յուրացնելը» հատկանիշներով ներկայացված մեղադրանքը խնդրահարույց է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ նշելով, որ ամբողջ գործընթացն, ընդհանրապես, տարօրինակ է իր համար:

«Դա մի հոդված է, որը երբեք չի կիրառվել Հայաստանում, և նույնիսկ իրավակիրառողները, այսինքն՝ դատարանները, քննիչները, դատախազները, երբեք այդ հոդվածով չեն աշխատել: Իրենք չունեն անհրաժեշտ ուղեցույցներ... Читать дальше...

ԲԴԽ-ն ուսումնասիրություն է կատարում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ

Гала ТВ 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։ Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած …

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *