Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2019

Новости за 20.11.2019

Նիկոլ Փաշինյանը Միլանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր

Аравот 

Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում հանդիպել է Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ։ Միլանի քաղաքապետը ողջունել է Հայաստանի վարչապետի այցը Իտալիա և մասնավորապես, Միլան քաղաք՝ այն համարելով լավ հնարավորություն համագործակցության հարցերը քննարկելու համար։ Նա նշել է, որ Միլանն դինամիկ առաջ շարժվող, բազմազգ քաղաք է և ներկայացրել է Միլանի՝ …

Հռոմի պապը կատակով ամուսնությունը համեմատել է բանտի հետ և ապագա փեսացուին խորհուրդ է տվել աղոթել

168.am (168 ժամ) 

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ամուսնությունը կատակով համեմատել է բանտի հետ եւ աջակցություն է հայտնել իր միջազգային խմբից հարսանիքին պատրաստվող լրագրողին՝ նրան նվիրելով տերողորմյա:

Նյու Յորքի դատախազը հայց է հարուցել ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողի դեմ

168.am (168 ժամ) 

Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը Կալիֆոռնիայի իշխանություններից անմիջապես հետո նոյեմբերի 19-ին դատական հայց էհարուցել Juul Labs ընկերության դեմ, որն ԱՄՆ-ում էլեկտրոնային սիգարետների խոշորագույն արտադրողն է:

Հրդեհ` Սեմյոնովկա գյուղում. հայտարարվել է բարդության «Թիվ 2» աստիճան

Tert.am (hy) 

Նոյեմբերի 20-ին, ժամը 21:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 22:06-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ: 

Ժամը 22:20-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին... Читать дальше...

Բիլ Գեյթսի հետ կապված ստարտապը բեկումնային հաջողության է հասել արեւային էներգետիկայում

168.am (168 ժամ) 

Heliogen ստարտապը, որի ներդրողներից մեկը գործարար Բիլ Գեյթսն է, հայտարարել է, որ բեկումնային հաջողության է հասել արեւային էներգիայի օգտագործման բնագավառում՝ ստեղծելով էներգետիկական կայանք, որը կարող է ջերմություն արտադրել Ցելսիուսի ավելի քան 1000 աստիճանով:



Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագիրն «Ուրալ»-ի հետ

Tert.am (hy) 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Եկատերինբուրգի «Ուրալի» հետ: Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ-ը: Այս մասին հայտնում է Armsport-ը` վկայակոչելով ռուսական Sport24-ին:

Նշվում է, որ այլ ակումբներ հետաքրքրված են եղել հայ պաշտպանի տրանսֆերով, բայց Հարոյանը որոշել է մնալ: 27-ամյա պաշտպանն «Ուրալ» է տեղափոխվել 2017 թ-ին: Այդ ընթացքում նա մասնակցել է 57 հանդիպման՝ խփելով 3 գնդակ ու կատարելով մեկ արդյունավետ փոխանցում:

«Անցյալ տարի վարչական շրջանների ղեկավարները, բառիս բուն իմաստով, կրակն էին ընկել». Գայանե Մելքոմ Մելքոմյան

Mamul.am 

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը սոցկայքի իր էջում գրել է. «Երևանի 2020 թվի բյուջեով նախատեսվել է 355 մլն դրամ հրատապ լուծում պահանջող աշխատանքների համար, ու մեր ընդդիմադիր...

Սյունիքի մարզում «09»-ը մի քանի պտույտ գլորվելով` հայտնվել է ձորակում. կա 2 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. Shamshyan.com

Tert.am (hy) 

Նոյեմբերի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, որոնց մարմիները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս... Читать дальше...

«Ռուսների փորացավը անկախ Հայաստանն է. Նժդեհը պատրվակ է». Լևոն Շիրինյան

Mamul.am 

Նոյեմբերի 19-ին ռուս լրագրողներից մեկը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ վարչապետին առաջարկել էր ստեղծել պատմաբանների խումբ և միասին գնահատական տալ Գարեգին Նժդեհին, որը, ըստ լրագրողի, կապ է ունեցել...

Հնարավոր չէ լուծել ԼՂ հարցն առանց ծանր ու հետևողական ջանքերի, առանց փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության. Փաշինյան

Tert.am (hy) 

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իտալիայի Հանրապետություն:  Վարչապետն այցելել է Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն և հանդես եկել ելույթով «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Տիկնայք և պարոնայք, ինձ համար պատիվ է գտնվել այստեղ՝ Միջազգային քաղաքագիտության իտալական ինստիտուտում` Իտալիայի և աշխարհի խոշորագույն հետազոտական կենտրոններից մեկում: Գիտեմ, որ 2019 թվականին... Читать дальше...

«Վատիկանի նկուղներում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը... Այնտեղ չեն մտնում «պադվալի» աշխարհընկալմամբ». Միքայել Մինասյան

Tert.am (hy) 

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև։

«Փրկիչը

«Ժամանակների պատուհասն է այդ.
այժմ կույրերին առաջնորդում են խելագարները»։
Շեքսպիր, «Արքա Լիր»

Նա հայտնվեց 2018-ի գարնանը, երբ համաշխարհային բողոքի գլոբալ թրենդը շատ արագ տարածվեց ամբողջ երկրով մեկ։ Նա գլխավորեց բողոքի և ատելության շարժումը։ Եվ հաղթեց։ Նա դարձավ երկրի թիվ մեկ ֆեյսբուքյան օգտատերը, յութուբերը և վիրտուալ առաջնորդը, որը միայնակ փրկեց հայերին անարդարությունից... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *