Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2019

Новости за 26.12.2019

Պուտինը վերստին տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել Ռուսաստանում` զգալիորեն առաջ անցնելով Լավրովից և Շոյգուից

Tert.am (hy) 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարվա քաղաքական գործիչ է ճանաչվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոչելով Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈւՀԿ) հարցման ամփոփիչ տվյալները:

«Ռուսաստանում տարվա թիվ մեկ քաղաքական գործիչ է շարունակում համարվել Վլադիմիր Պուտինը, նրան անվանել են հարցվողների 46 տոկոսը: ՌԴ նախագահին հաջորդում են Սերգեյ Լավրովը (15 տոկոս), Սերգեյ Շոյգուն (10 տոկոս), Վլադիմիր Ժիրինովսկին (7 տոկոս) և Դմիտրի Մեդվեդևը (6 տոկոս)»,- գրված է ամփոփիչ տվյալներում... Читать дальше...

ՌԴ էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ անկախ պատժամիջոցներից` «Հյուսիսային հոսք-2» գազատարը կկառուցվի

Tert.am (hy) 

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարը կկառուցվի անկախ պատժամիջոցներից, թեև ներկա պահին ռուսական կողմի համար պարզ չէ` կկարողանա՞ աշխատանքն ավարտին հասցնել շվեյցարական Allseas ընկերությունը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

Читать дальше...

«Էվերթոն»-ը երկու շաբաթով զրկվել է իր ֆուտբոլիստից

Tert.am (hy) 

Անգլիական «Էվերթոնի» հարձակվող Ալեքս Իվոբին վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին հայտնում է Armsport-ը` հղում անելով The Sun-ին: 

23-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի «Արսենալի» դեմ խաղում (0:0) վնասել է ձախ ոտքի ազդրը: Ֆուտբոլիստի ապաքինման համար երկու շաբաթ կպահանջվի:

Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Իվոբին անցկացրել է 16 խաղ ՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Էվերթոնը» 18 տուրից հետո վաստակել է 19 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

Չինաստանը բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը կարող է հասնել ԱՄՆ-ի ցանկացած կետ

Tert.am (hy) 

Չինաստանի զորքերը փորձարկել են նոր JL-3 դասի ստորջրյա բալիստիկ հրթիռ, որը կարող է Միացյալ Նահանգների ցանկացած վայրում խոցել թիրախին: Այս մասին հայտնում է The Washington Times-ը` հղում անելով Պենտագոնի աղբյուրներին:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *