Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Март
2020

Новости за 13.03.2020

Կորոնավիրուսի տարածման և ՌԴ ռուբլու արժեզրկման ֆոնին հայկական դրամի արժեզրկումը սպասելի էր․ տնտեսագետ

Azatutyun.am 

Չնայած վերջին օրերին ամերիկյան դոլարի փոխարժեքը բարձրանում է, բայց տարադրամի փոխանակման կետերում հանգիստ է, մեր այցելության պահին հերթեր չկային: Այդուհանդերձ, ինչպես «Ազատությանն» ասաց տարադրամի փոխանակման կետերից մեկի`տեսանկարահանվել չցանկացած աշխատակիցը, դոլարի պահանջարկն ավելացել է: «Ինչ հայտնեցին հեռուստացույցով, որ մեր մոտ կորոնավիրուսը կա, էդ օրվանից խառնվեց ամեն ինչ», - ասաց նա: Մեկ այլ փոխանակման կետի աշխատող ասաց, թե նաև զբոսաշրջիկների սակավությունն է նպաստում, որ դոլար գրեթե չեն մանրում. Читать дальше...

Պետքարտուղարության զեկույցը Հայաստանի մասին. գրանցած հաջողությունները և թերացումները

Armedia.am (arm) 

Դատական համակարգի հետ կապված մատնանշվում է նաև կասկածյալներին համատարած նախնական կալանքի դատապարտելու հին ավանդույթը լայնորեն կիրառելու և առանց հստակ հիմքերի կալանքի ժամկետը երկարաձգելու պրակտիկան։

Բաքվի հրաժարումն իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը. ԱՀ ԱԳՆ

Armedia.am (arm) 

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Էդմոն Մարուքյանի կարծիքով, հանրաքվեն և արցախյան ընտրությունները պետք է հետաձգվեն

Azatutyun.am 

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ապրիլի 5-ի հանրաքվեն պետք է հետաձգվի, Արցախում մարտի 31-ի նախագահական ու խորհրդարանի ընտրությունները՝ նույնպես: «Իրավիճակը ոչ թե գնում է բարելավման ճանապարհով, այլ գնում է սրման ճանապարհով: Այսինքը թիվը ավելանում է վարակվածների, հետևաբար անհնար է լինելու դա անել, հետևաբար պետք է հիմա նաև դրա հետ կապված որոշումները կայացնել», - ասաց նա: Նա արտակարգ դրություն մտցնելու կողմնակից է՝ առնվազն 14 օրով,... Читать дальше...

Ֆուտբոլը կարևոր չէ հիմա․ Առողջությունը առաջին տեղում է. Կլոպ

Tert.am (sport) hy 

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարությամբ է հանդես եկել Անգլիայի Պրեմիեր լիգայի դադարեցումից հետո։ ԱՊԼ-ն մինչև ապրիլի 3-ը դադարեցվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։

Читать дальше...

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի խորհրդատվական խումբը

Armedia.am (arm) 

Այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:



Covid 19. ինչ դասեր քաղել Չինաստանի փորձից

Azatutyun.am 

Բռնկման առաջին օրերին համաճարակի օջախներում` Չինաստանի Վուհան և Հուբեյ նահանգներում, մեկ օրում գրանցվում էր վարակման 3 հազար նոր դեպք, մեկ ամիս անց այդ թիվը հասավ երկու հարյուրի:

ԱՆ. Բարեխիղճ ձեռքբերողների գույքը ենթակա չի լինելու բռնագանձման

Azatutyun.am 

Ճիշտ է, որ օրենքի նախագծի իմաստով անձին պատկանող գույքի ծավալը ներառում է նաև գույքը, որն ուսումնասիրվող ժամանակահատվածում տվյալ անձը փաստացի անհատույց կամ շուկայականից էականորեն ցածր գնով փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց:

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման չորս նոր դեպք է հայտնաբերվել

Armedia.am (arm) 

«Ներկայում նրանք տեղավորված են հատուկ ռեժիմի հիվանդանոցներում: Հիվանդների վիճակը գնահատվում է նորմալ, կատարվում են բուժման համապատասխան միջոցառումներ»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Armenian Church Calls For Coronavirus Precautions

Azatutyun.am 

The Armenian Apostolic Church on Friday called on all followers and other citizens of Armenia to abide by protective measures recommended by the authorities to contain the spread of the new coronavirus infection that has already affected eight people in the South Caucasus country.

Արցախի նախագահի մոտ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքները

Armedia.am (arm) 

Նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է կանխարգելիչ միջոցառումների շարունակական անցկացման և հանրապետությունում համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության կարևորության վրա:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է «Կովկաս-2020» զորավարժության կազմակերպման շտաբային բանակցություններին

Armedia.am (arm) 

Մարտի 13-ից 14-ը Մոսկվայում անցկացվող «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կազմակերպման աշխատանքային խմբերի շտաբային բանակցություններին մասնակցում է ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանի գլխավորությամբ:

Չեխիան փակում է սահմանները

Azatutyun.am 

Քիչ առաջ Չեխիայի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն մարտի 16-ի կեսգիշերից երկիրը փակելու է իր ցամաքային և օդային սահմանները:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *