Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2020

Новости за 03.10.2020

ՀՀ ԱԱԾ-ն հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին պատասխանատվության ենթարկելուն

168.am (168 ժամ) 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը օրենսդրությամբ իրեն տրված ողջ գործիքակազմը կիրառելով՝ հետամուտ է լինելու ստահոդ լուրեր տարածողներին, հասարակությանը պառակտող և խուճապ սերմանող սադրիչներին հայտնաբերելուն և օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելուն:

«Թուրքիան նպատակ ունի էլ ավելի բորբոքել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում». Սիրիայի ԱԳՆ-ն Բաքվին կոչ է արել չընկնել թուրքական թակարդն ու վերադառնալ երկխոսության

7or 

Սիրիան նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանն Անկարայի միջամտության վտանգավոր հետևանքների մասին:

«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները բավարար չեն, որ ունենանք ռազմական գործողությունների դադարեցում». Աշոտ Ղուլյան

168.am (168 ժամ) 

ԱՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական Աշոտ Ղուլյանն այսօր Արցախում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ Արցախում սպասում էին պատերազմի, բայց ինչ-որ ներքին ձայն միշտ հուշել է, որ թշնամին դասեր քաղած կլինի նախորդ պատերազմներից:

Ուշադրություն․ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է

7or 

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։

Մխիթարյանը «Ռոմա»-ի հայտացուցակում է

168.am (168 ժամ) 

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրից առաջ «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է «գայլերի» ընդլայնված հայտացուցակը:



Հայ իրավապաշտպանները միջազգային կառույցներից պահանջում են հավասարության նշան չդնել և հասցեական քննադատել

Azatutyun.am 

Իրավապաշտպանները կիսում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ծավալած ռազմական գործողությունները բռնապետության պատերազմ է ընդդեմ ժողովրդավարության։

Պետք է քննարկվի որոշ երկրներից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը. Մայիլյան

Armeniasputnik.am 

Սոցցանցերում պարբերաբար հայտնվում են տեղեկություններ, որ Ադրբեջանին Իսրայելից և Գերմանիայից ռազմական մատակարարումներ են իրականացվում: Անհրաժեշտ է ճշտել այդ տեղեկությունների հավաստիությունը։

«Ով սկսել է այդ պատերազմը, իրենք պետք է առաջինը կանգ առնեն». Մասիս Մայիլյան

168.am (168 ժամ) 

«Ժամանակավոր զինադադարի առաջարկ չենք ստացել, Կարմիր խաչի հետ կապի մեջ ենք, և եթե լինի զինադադար, իհարկե, դիերի հետ կապված խնդիրները պետք է լուծվեն, ինչպես որ լուծվել են 2016թ.: Այս առումով մեր պատրաստակամությունը կա, բայց պատերազմը կանգնեցնելու համար միայն մեր կամքը քիչ է: Ով սկսել է այդ պատերազմը, իրենք պետք է առաջինը կանգ առնեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

«Ուժը մեր կողմում է, և մենք անպայման կարողանալու ենք զսպել Ադրբեջանին և Թուրքիային». Մասիս Մայիլյան

168.am (168 ժամ) 

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը կարող է ծառայել որպես լծակ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Սերժ Սարգսյանն Արցախում է

Armeniasputnik.am 

Նշենք, որ այս պահին Արցախում են նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյան Օհանյանը։

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ

Ilur  

Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և ողջ միջազգային հանրության հետևողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թ...

Չնայած բանակցությունների կոչերը չմերժելու Երևանի ու Բաքվի ազդանշաներին՝ Ղարաբաղում ծանր մարտերը չեն դադարում

Azatutyun.am 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի Խումբը երեկ հանդես գալով հայտարարությամբ դատապարտել է շարունակական բռնությունները, մարտական գործողությունները դադարեցնելու ու առանց նախապայմանների բանակցությունների կոչ արել, ինչպես նաև ընդգծվել է, որ արտաքին ուժերի մասնակցությունը վտանգում է տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու ջանքերը։ Համանախագահների հայտարարությունից հետո Երևանից և Բաքվից բանակցությունները չմերժելու ազդանշաններ են լսվում։ Մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ... Читать дальше...

Այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է հրետակոծման

Azatutyun.am 

Այս պահին Ստեփանակերտը ենթարկվում է հրետակոծման, լսվել է չորս պայթյուն, հնչում է օդային տագնապի ազդանշանը: Այսօր վաղ առավոտից Արցախի պաշտպանական բանակը տեղեկացնում էր առաջնագծի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթացող թեժ մարտերի մասին: ՊԲ մամուլի պատասխանատուն էլ ավելի վաղ նշել է, որ այսօր ևս խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության, հրթիռային հարվածներ են հասցվել Ստեփանակերտի քաղաքացիական օբյեկտներին:

Սա մի նոր Սարդարապատ է, և մեր նպատակի անունն է՝ հաղթանակ. Նիկոլ Փաշինյան

Azatutyun.am 

«Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն այսօր հայ ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում միայն Ղարաբաղի հարցը չէ... Читать дальше...

Հակամարտության սրման համար Ադրբեջանի լիարժեք պատասխանատվության մասին հստակ ապացույց կա. Ալմագրո. Արմենպրես

Ilur  

Ամերիկյան պետությունների կազմակերպությունը վերջին 5 տարիներին ուշիուշով հետևել է Ադրբեջանի միակողմանի սպառազինության մրցավազքին, դա ԼՂ ուղղությամբ զինված վերջին ագրեսիայի նախապատրաստումն է եղել. հ...

Օհանյանը դատապարտել է աշխարհին լռության համար ու կոչ արել օգնել «Հայաստան» հիմնադրամին

Armeniasputnik.am 

Ճանաչված գործարարը զայրանում է, որ աշխարհն աչք է փակում Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած պատերազմի վրա։ Գրառման վերջում գործարարը հորդորել է մարդկանց նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *