Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2021

Новости за 27.06.2021

Ուկրաինայի մշակույթի նախարարութունը Կիրկորովին բացառել է երկրի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակից  

Tert.am (hy) 

Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը ՌԴ էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովին հանել է երկրի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող անձանց ցուցակից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, նման որոշում է կայացվել Ուկրաինայի Անվտանգության ծառայության դիմումի համաձայն:

«Ուկրաինայի Անվտանգության ծառայության՝ նախորդ դիմումը հետ կանչելու մասին նամակի համաձայն՝ մշակույթի նախարարությունը բացառում է Կիրկորովին Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց ցուցակից»... Читать дальше...

Հրապարակել է Կարմիր մոլորակում չինական մարսագնացի վայրէջքը պատկերող տեսանյութը

Tert.am (hy) 

Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը Կումունիստական կուսակցության 100-ամյա հոբելյանի առթիվ տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով «Չժուժուն» մարսագնացի վայրէջքը Կարմիր մոլորակի վրա:

Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հրապարակված կադրերում երևում է պարաշյուտի բացման և մարսագնացի՝ մոլորակի մակերեսով տեղաշարժվելու տեսարանը:

Չինական «Տյանվեն-1» առաքելությունը Մարս է ուղարկվել 2020 թվականի հուլիսի 23-ին: «Չժուժուն» մարսագնացն իր վայրէջքային հարթակից Մարսի մակերեսին իջել է մայիսի 15-ին... Читать дальше...

«Սա մեսիջ է, որ մեր քրիստոնյա պետությանը վտանգի մեջ է». Գագիկ Համբարյան

Mamul.am 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Համացանցում ակտիվ տարածվում է մի տեսանյութ, որտեղ մի կին համապատասխան հագուկապով պորտապար է պարում Երևանի Հանրապետության հրապարակում:...

Goldmoney Asian Rapid. Արոնյանը հաղթեց աշխարհի չեմպիոն Կարլսենին

Tert.am (sport) hy 

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն արագ շախմատի Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային օնլայն մրցաշարի նախնական փուլի երկրորդ մրցումային օրը հաղթանակ է տարել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Արոնյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Կարլսենի հետ պարտիայի 66-րդ քայլում։ Հայ գրոսմայստերն այժմ 4,5 միավորով առաջին հորիզոնականը կիսում է Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիսլավ Արտեմիևի հետ։

Մրցումային առաջին օրը Արոնյանը 5 պարտիա էր անցկացրել, որոնցում տարել էր երկու հաղթանակ... Читать дальше...

BMW-ն մտադիր է 25 տոկոսով կրճատել արտադրության ծախսերն ու ավելացնել էլեկտրամեքենաների քանակը

Tert.am (hy) 

Գերմանական BMW մեքենաշինական հսկան ենթադրում է, որ մինչև 2030 թվականն ապրանքանիշի՝ վաճառքի հանվող մեքենաների առնվազն կեսը կկազմեն էլեկտրամեքենաները:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, թեև բավարացիները հավատարիմ են ներքին այրման շարժիչի պահպանմանը, հաջորդ 4 տարվա ընթացքում մտադիր են զգալիորեն կրճատել տվյալ ուժային համակարգերի քանակը: Բացի այդ, ընկերությունը մտադիր է մինչև 2025 թվականը մոտ 25 տոկոսով կրճատել մեկ մեքենայի կառուցման համար արվող ծախսերը:

Տասնամյակի կեսերին բավարական մեքենաշինական... Читать дальше...



««Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով կդիմի ՍԴ». Ռոբերտ Հայրապետյան

Mamul.am 

Իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական...

Ռազմագերիների հարցով ՀՀ-ից փաստաբանների խումբ պետք է գնա, որն այնտեղ կծանոթանա ստեղծված իրավիճակին. դա կարող է արվել բացառապես ռազմագերիների հարազատների ցանկության դեպքում. Հայկ Ալումյան

Tert.am (hy) 

Ռազմագերիների հարցով ՀՀ-ից փաստաբանների խումբ պետք է գնա, որն այնտեղ կծանոթանա ստեղծված իրավիճակին և կփորձի պարզել՝ արդյո՞ք մեր ռազմագերիների նկատմամբ տեղի չեն ունենում Եվրոպական կոնվենցիայի խախտումներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Բաքվում 14 հայ ռազմագերիների գործով դատավարության գործընթացին:

«Այդուհետ, եթե այդպիսի խախտումներ տեղի են ունենում, ապա նրանց հետ քննարկել Եվրոպական դատարան դիմելու հարցը: Խոսքը չի վերաբերում Ադրբեջանի նեպետական դատարանններում մեր ռազմագերիների պաշտպանությանը... Читать дальше...

Սերենա Ուիլյամսը չի մասնակցի Տոկիոյի Օլիմպիական խաղերին

Tert.am (hy) 

Grand Slam-ի մրցումների 23-ակի հաղթող, ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը որոշել է հրաժարվել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցությունից։

«Իմ անունը չկա մասնակիցների թվում։ Իսկ եթե կա, ուրեմն չպետք է լիներ»,- Ուիլյամսի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։

39-ամյա Ուիլյամը 4 անգամ ոսկե մեդալ է նվաճել Օլիմպիական խաղերում՝ մեկը մենախաղում (Լոնդոն-2012) և 3-ը զուգախաղում քրոջ՝ Վինուսի հետ։

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերում կկայանան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։

Ուիմբլդոն-2021-ի... Читать дальше...

Սկանդալ Մեծ Բրիտանիայում. նախարարը հրաժարական է տվել օգնականի հետ համբուրվելու պատճառով

Armeniasputnik.am 

Պաշտոնյան ներողություն է խնդրել, բայց ոչ թե իր ենթակայի նկատմամբ սեռական ոտնձգությունների, այլ համաճարակի ընթացքում սոցիալական հեռավորության կանոնները խախտելու համար:

Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն այցելել են Աղդամ (Ակնա)

Tert.am (hy) 

Թուրքիայի մշակույթի փոխնախարար Ահմեթ Միսբահ Դեմիրջանի գլխավորած պատվիրակությունը և ռուս կինոգործիչների խումբն այցելել են ադրբեջանական վերահսկողության տակ անցած Աղդամ (Ակնա) քաղաք:

Ինչպես հայտնում է Minval.az-ը, նրանց ուղեկցել է Ադրբեջանի մշակույթի նախարարի խորհրդականը, նախարարության այլ աշխատակիցներ, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցները:

Հաղորդվում է, որ հյուրերին ներկայացվել է քաղաքում տիրող իրավիճակն ու դրա պատմությունը, ինչպես նաև նախատեսվող շինարարական... Читать дальше...

«1998-ի ընտրություններին եղել եմ զինվոր, չեմ ընտրել Քոչարյանին և դրա համար պատժվել եմ». Վ. Խաչատրյան

Mamul.am 

«Հելսինկյան ասոցիացիայի» իրավապաշտպան Վահագն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1998 թվականին քոչարյանի առաջին ընտրության ժամանակ քվեաթերթիկի վրա նշում արած էին տալիս...

Եվրո-2020․ Նիդերլանդներ-Չեխիա․ ինչպես դիտել հանդիպումը

Tert.am (hy) 

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի երկրորդ խաղային օրվա առաջին խաղում կմրցեն Նիդերլանդների ու Չեխիայի հավաքականները։

Հանդիպումը կկայանա Բուդապեշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

Հանդիպմանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել Արմենիա Թիվիի եթերում։

Читать дальше...

Մեծ եկամուտնե՞ր, թե՞ նոր թակարդ գյուղացու համար․ ինչ կտա արտադրական կանեփը

Armeniasputnik.am 

Շաբաթներ առաջ ԱԺ-ն ընդունեց արտադրական կանեփի արտադրությունն ու վաճառքը թույլատրող օրինագիծը: Թեպետ մինչ կանեփի աճեցում սկսելը դեռ անցնելու ճանապարհ կա, բայց այս հարցում արդեն բանավեճ էլ կա։

Պուտինը հանձնարարել է կամզակերպել աշխատանքային միգրանտների պատվաստումը կորոնավիրուսի դեմ

Tert.am (hy) 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև հուլիսի 15-ը կազմակերպել աշխատելու նպատակով Ռուսաստան ժամանած արտասահմանցիների և քաղաքացիություն չունեցող անձանց պատվաստման գործընթացը:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կրմլի մամուլի ծառայությանը, հանձնարարվել է նաև ֆինանսվորման աղբյուրներ գտնել գործընթացի համար:

Ռուսաստանում վերջին ամիսներին վատթարացել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Մի քանի օր շարունակ «Քովիդ-19»-ով վարակման ամենօրյա ցուցանիշը գերազանցում է 20 000-ը... Читать дальше...

«Տպավորություն է՝ ՀՀ-նշահագրգռված չի եղել բոլոր ռազմագերիներին վերադարձնելու խնդրի լուծմամբ». Արման Մելիքյան

Mamul.am 

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե գերիներին վերադարձնելու գին է որոշվել ականապատ տարածքների քարտեզների հանձնումն, ապա հասկանալի չէ, թե ինչու է հայկական...

Մոսկվայում օդի ջերմաստիճանի նոր ռեկորդ է սահմանվել

Tert.am (hy) 

Մոսկվայում օդի ջերմաստիճանը 1,6 աստիճանով գերազանցել է նախորդ ռեկորդային ցուցանիշը՝ հասնելով 33,6 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանի գիտական գծով ղեկավար Ռոման Վիլֆանդը: «Արձանագրվել է 33,6 աստիճան տաքութուն, ավելի բարձր արդեն չի լինի»,- ասել է մասնագետը:

Օդերևութաբանը հիշեցրել է, որ օդի ջերմաստիճանի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2013 թվականի հունիսի 27-ին՝ կազմելով 32 աստիճան:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *