Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Сентябрь
2021

Новости за 17.09.2021

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածը ի վիճակի չէր բացատրություն տալու

168.am (168 ժամ) 

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ազդրի և դաստակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Աճառյան փողոցում։

ՈՒԵՖԱ-ի Golden Boy-ի հավակնորդները 40-ն են

168.am (168 ժամ) 

«Golden Boy», ամենամյա ֆուտբոլային մրցանակ, տրվում է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։ Մրցանակակրի տարիքը չպետք է գերազանցի 21 տարեկանը և պետք է հանդես գա եվրոպական առաջնությունների որևէ բարձրագույն դիվիզիոնում։ Մրցանակը 2003 թվականին սահմանել է Tuttosport-ի գլխավոր խմբագիրներից մեկը։

«Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հետախուզվող կին է հայտնաբերվել

168.am (168 ժամ) 

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին, ժամը 17.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորահոսքում հայտնաբերվել և նախաքննական մարմնին է ներկայացվել Սոնա Պ.-ն, որը 2020 թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:



Մահացել է ZX Spectrum համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը

168.am (168 ժամ) 

81 տարեկան հասակում մահացել է բրիտանացի ձեռնարկատեր, ZX Spectrum տնային համակարգչի ստեղծող Քլայվ Սինքլերը: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը՝ վկայակոչելով նրա դստերը: Բելինդա Սինքլերի խոսքով՝ իր հայրը մահացել է սեպտեմբերի 16-ի առավոտյան, Լոնդոնի իր տանը՝ երկարատեւ հիվանդությունից հետո:

Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը Շարժայում մեկնարկել են հաղթանակով

Аравот 

Շարժայում (ՄԱԷ) մեկնարկած շախմատի Masters ICC-2021 ներկայացուցչական մրցաշարի առաջին տուրում Հայաստանը ներկայացնող երիտասարդ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը հաղթանակ են տոնել, իսկ Արամ Հակոբյանը պարտվել է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոր Զելանդիան թույլ չի տա ավստրալական սուզանավերի մուտքը երկրի տարածքային ջրեր

168.am (168 ժամ) 

Ուժի մեջ է մնում Նոր Զելանդիայի արգելքը երկրի տարածքային ջրեր ավստրալական սուզանավերի մուտքի վրա, չնայած AUKUS դաշինքի (Ավստրալիա- Մեծ Բրիտանիա-ԱՄՆ) շրջանակներում ատոմային սուզանավերի կառուցման վերաբերյալ Ավստրալիայի որոշմանը: Այդ մասին հայտարարել է Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդրա Արդեռնը։

Հերոս տղաների ծնողների վրա ճնշումներ են գործադրվում. պատգամավոր

Armeniasputnik.am 

Արցախյան պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը` ԱԺ "Հայաստան" դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը, Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է սեպտեմբերի 21-ի նախանշված "գունագեղ տոնակատարության" առթիվ ՀՀ կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիային։

Զարուհի Փոստանջյան. «Ինչ ես ասել եմ, դա հիմնավորվում է ոչ միայն նրանով, որ ես մեջբերել եմ հենց Նիկոլ Փաշինյանի խոսքերը իր գրքից, այլ նաեւ տարբեր աղբյուրներ կան, որ դա նույնպես պնդում են»

Аравот 

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում դատավոր Նաիրա Ավետիսյանի նախագահությամբ կայացավ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու եւ զրպարտության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջների մասին երկրորդ դատական նիստը: Նիկոլ Փաշինյանը պահանջում է 2 մլն. դրամ փոխհատուցում: Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ հայցվոր …

ՀԱՊԿ-ի վերազինումը կախված է անդամ-երկրների ֆինանսական կարողություններից

Armeniasputnik.am 

Ռազմական վերլուծաբան Դավիթ Հարությունովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Դուշանբեում կայացած ՀԱՊԿ երկրների համաժողովին և Տաջիկստանի մայրաքաղաքում քննարկված կարևոր հարցերին։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *