Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2021

Новости за 05.12.2021

Վեդիում հաղթել է «Իմ հզոր համայնք»-ը

Tert.am (hy) 

Այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վեդիում ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

Հաղթած թեկնածու Կարեն Եղիազարյանի աջակիցները հավաքվել են Ապարանի զոհված հերոսների հուշահամալիրի մոտ

Livenews.am 

Ապարանի զոհված հերոսների հուշահամալիրի մոտ հավաքվել են հաղթած թեկնածու Կարեն Եղիազարյանի աջակիցները։  Թեկնածուի շտաբում որոշել են հաղթանակը նշել լուռ մոմավառությամբ՝

Հրազդանի ՏԻՄ ընտրություններում վերընտրվել է Սևակ Միքայելյանը

Аравот 

Հրազդան համայնքի ղեկավարի թեկնածու, գործող քաղաքապետ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի որդի Սևակ Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը Հրազդան խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, խորին շնորհակալությունս եմ հայտնում վստահության համար։ Վստահեցնում եմ, Հրազդանը Հայաստանի Հանրապետությունում լինելու է առաջատար համայնք։ Մշտապես ծառայելու եմ ձեզ… Խոնարհվում եմ բոլորիդ առջև… Ընտրության նախնական արդյունքներն են՝ 13377 քվե, 78%։

Գողություն արած անձինք ու գողոնը հայտնաբերվել են

168.am (168 ժամ) 

Նոյեմբերի 27-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ վանաձորցի 27-ամյա երկու տղամարդ քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու վագոն-տնակից գողացել են արհեսագործական գործիքներ։

ՔՊ–ն պարտվել է Վարդենիս համայնքում

Tert.am (hy) 

Այսօր տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում առաջատարը «Ահարոն Խաչատրյան» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 929 ընտրող։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 621, «Միասնական Վարդենիս» դաշինքի օգտին՝ 216 մարդ։

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։

Գավառի քաղաքապետ կդառնա Գուրգեն Մարտիրոսյանը «Քաղաքացու որոշում» կուսակցությունից

Mamul.am 

Նախնական տվյալներով Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը ստացել է վավեր քվեաթերթիկների շուրջ 54%-ի չափով քվե և իրավունքի ուժով քաղաքապետ կդառնա Գուրգեն...



Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին․ մոտ 1500 ձայնի տարբերություն կա․ Դավիթ Համբարձումյան

Tert.am (hy) 

Ես երբևէ չեմ կասկածել Մասիսի ժողովրդի հաղթանակին։ Այս մասին Մասիսում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո, անդրադառնալով ընտրության նախնական արդյունքներին, ասաց Մասիսի քաղաքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք իրենց»,-ասաց նա՝ հավելելով, թե բռնաճնշումներ են եղել իշխանությունների կողմից... Читать дальше...

Թումանյան խոշորացված համայնքում «Հանրապետությունը» հաղթեց ՔՊ-ին

Аравот 

Դեկտեմբերի 5-ին համամասնական ընտրական կարգով ընտրություններ անցկացվեցին նաեւ Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքում: Այստեղ պայքարն ընթանում էր «Հանրապետություն», որի թեկնածուն Սուրեն Թումանյանն է եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջեւ, որի թեկնածուն Տիգրան Մխիթարյանն է: Ձայների մեծամասնությամբ Սուրեն Թումանյանն ընտրվել է Թումանյան խոշորացված համայնքի ղեկավար: Այստեղ ընտրելու իրավունք ունեին 5.029 քաղաքացի, որից իր քաղաքացիական պարտքը կատարելու է …

Մասիսում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել Դավիթ Համբարձումյան դաշինքը

Аравот 

Մասիս խոշորացված համայնքում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել «Դավիթ Համբարձումյան» դաշինքը։ «Այս հաղթանակն ինձ համար շատ մեծ կարևորություն ուներ, որովհետև Մասիսի համայնքի երիտասարդության 80 տոկոսը միացել էր այս պայքարին։ Թվերի տարբերությունը չեմ շտապի հրապարակել, բայց մոտավորապես 1500 ձայնի տարբերություն կա։ Մենք հաղթեցինք իրենց»,-լրագրողներին ասաց Դավիթ Համբարձումյանը: Աբովյան խոշորացված համայնքում նախնական արդյունքներով հաղթանակ է տարել Էդուարդ …

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Արցախում զինծառայող է զոհվել

Mamul.am 

Դեկտեմբերի 5-ի՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված...

Արցախում ժամկետային զինծառայող է զոհվել

Аравот 

Դեկտեմբերի 5-ին, ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի հարազատներին: ԱՀ ՊՆ

Նախնական տվյալներով Փամբակ խոշորացված համայնքում եւս առաջատարը ՔՊ-ն է

Аравот 

Այսօր համամասնական ընտրական կարգով ընտրություններ անցկացվեց նաեւ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքում: Այստեղ 15 համայնք միավորվեցին մեկի՝ Փամբակ համայնքի շուրջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի համայնքի ղեկավարի թեկնածուն Սասուն Մարանդյանն է, հավաքել է 724 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջին համարի թեկնածուն Սուրեն Կոստանդյանն է, ստացել է առավելագույն ձայները, այն է՝ 1.778 քվե: Այստեղ 7.064 …

Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 5-ին ժամը 21:20-ի սահմաններում ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել  ՊԲ ժամկետային զինծառայող  2002 թ. ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը :

Читать дальше...

Ելք՝ փակուղուց. Ի՞նչ անել, երբ արդեն ոչինչ չես ուզում ու ոչինչ չի ուրախացնում

168.am (168 ժամ) 

Կենտրոնացեք այստեղ և հիմա գոյատևելու վրա: Մենք վատ չենք զգում սպառնալիքներն ու օրինաչափությունները, որոնք այստեղ և հիմա են հաջողության հասցնում: Առանց այդ հմտությունների մեր նախնիները չէին կարողանա գոյատևել: Ի՞նչ են անում կենդանիները վտանգի հանդիպելիս. վազում են: Արագ ռեակցիան և այսրոպեական անհրաժեշտ գործողությունների վրա կենտրոնանալը մեծ հավանականությամբ ավելի շատ կօգնեն հաղթահարել սպառնալիքները, քան իրավիճակի խորը էմոցիոնալ վերլուծությունը:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *