Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Իրան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։ Այս օրերին նախատեսված են մի շարք կարևոր հանդիպումներ իրանցի գործընկերների հետ և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի քննարկումներ։ ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ