Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2022

Новости за 17.10.2022

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց. նա ազատությունից կզրկվի

Аравот 

ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունները: ԲԴԽ-ն բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունները: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ «Դատախազության կողմից այսօր ԲԴԽ ներկայացված երկու միջնորդություններն էլ բավարարվել են»,-նշել է նա։

Անուշ Գրիգորյանը հաղթեց ու անցավ քառորդ եզրափակիչ

Аравот 

Բուդվայում ընթացող բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը գեղեցիկ ոճով պարտության մատնեց Ֆինլանդիան ներկայացնող Պիհլա Կայվոյին եւ անցավ քառորդ եզրափակիչ: Մենամարտը բավականին հետաքրքիր անցավ: Չնայած Անուշը առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին, սակայն մրցավարներն, այնուամենայնիվ, ռաունդը գրանցեցին ֆիննուհու օգտին: Հաջորդ երկու ռաունդներում Անուշ Գրիգորյանն ավելի մեծացրեց ճնշումը եւ հարկադրեց ի վերջո հաղթող …

Աշխարհը պետք է իմանա Արցախի մասին, Արցախն էլ պետք է ճանաչի աշխարհը. Ռուբեն Վարդանյան

Аравот 

Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամում հանդիպեցի երիտասարդ մասնագետների հետ: Եվ նորից տեսա այն ուժը, կամքը, որն ունեն մեր արցախցիները: Նրանց գլխավոր հարցը՝ ինչո՞վ կարող ենք օգտակար լինել, և պատրաստակամությունը՝ ամեն կերպ օգնելու երկիրը ոտքի կանգնեցնել, ինձ միայն ոգևորում է: Իմ պատասխանն է՝ մենք պատրաստ ենք Արցախ բերել լավագույն մասնագետներին, …



Հրապարակվել է տեսանյութ՝ Եյսկում անկարգելով փրկված օդաչուի մասնակցությամբ

Mamul.am 

Համացանցում հրապարակվել է քաղաքացիների կողմից նկարահանված տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են ականատեսները փորձում օգնություն ցուցաբերել կործանված կործանիչի՝ անկարգելով վայրէջք կատարած օդաչուին:...

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհերի թվում է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահը

Mamul.am 

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա ագրեսիվ հարձակման ժամանակ նահատակվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Կարեն Կարապետյանը։ Նրան մոտ մեկ ամիս փնտրել են...

Ղազարոս Սարյանին և Մարտիրոս Սարյանին նվիրված համերգ-ցուցահանդես Լոնդոնում (ֆոտոշարք)

Аравот 

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ․Աստվածածին  եկեղեցում տեղի է ունեցել հայ մեծ կոմպոզիտոր Ղազարոս  (Լազար) Սարյանի 102 ամյակին նվիրված բացառիկ համերգ և հայ հանճարեղ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի նկարների ցուցահանդես: Նշենք, որ Ղազարոս Սարյանի երաժշտությունը և Մարտիրոս Սարյանի նկարները Միացյալ Թագավորությունում ներկայացվեցին առաջին անգամ: Միջոցառումը կազմակերպվել էր Բրիտանական «Քլինգեն» երգչախմբի եւ մշակութային ասոցիացիայի գեղարվեստական ղեկավար …

Մահացել է ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը

168.am (168 ժամ) 

Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։

Եյսկում Սու-34-ի կործանման հետևանքով երեք երեխա է տուժել. զոհերի թիվն ավելացել է

Mamul.am 

ՌԴ Եյսկ քաղաքում Սու-34-ի կործանման հետևանքով տուժածների թվում երեք երեխա կա. այս մասին թելեգրամ-ալիքում հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը։ «Տուժածների թվում կա 8-10 տարեկան 3...

Գազ չի լինելու

168.am (168 ժամ) 

Ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Սիսավան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

«Շահեդները» վկայում են Մերձավոր Արևելքում Իրանի՝ հերթական անգամ որպես ռազմաքաղաքական գերտերության կարգավիճակի հասնելը

Livenews.am 

Իրանական արտադրության «Շահեդ» ԱԹՍ-ների կիրառությամբ ռուսական հարվածներից քաոսի մատնված Կիևից և ուկրաինական այլ քաղաքներից բարձրացող ծուխը և միջազգային ԶԼՄ-ների արձագանքները

«UPSHIFT» Գավառում՝ մանկական Եվրատեսիլը հաղթած Մալենայի մասնակցությամբ (ֆոտոշարք)

Аравот 

Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում ամփոփվեց «UPSHIFT Գավառ» դեռահասների զարգացման համայնքային ներգրավվածության ծրագիրը։ Հիշեցնենք, որ  համաշխարհային կարևորագույն այս ծրագրի նպատակը 12-18 տարեկան պատանիների ու երիտասարդների կարողությունները զարգացնելն է,  21-րդ դարի հմտություններին ծանոթացնելը, համայնքային կյանքի մեջ ներգրավելը, ակտիվացնելը, նրանց գաղափարները բիզնեսի վերածելը, որպեսզի կկարողանան փոխել համայնքային կյանքը, դարձնել  գրավիչ, բարեկեցիկ։ Աշխարհի բազմաթիվ երկրներում... Читать дальше...

Թուրքիայում աննախադեպ ավելացել է ռուսական կապիտալով հիմնվող ընկերությունների թիվը

168.am (168 ժամ) 

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո Թուրքիայում կտրուկ աճել է ռուսական կապիտալով հիմնվող ընկերությունների թիվը: 2022-ի հունվար-օգոստոս ժամանակահտվածի տվյալներով Թուրքիայում հիմնվել է ռուսական կապիտալով 729 ընկերություն: Այս ցուցանիշով ՌԴ-ն 2-րդ տեղում է Իրանից (874 ընկերություն) հետո: Համեմատության համար 2021-ին Թուրքիայում ռուսական կապիտալով հիմնված ընկերությունների թիվը եղել է 177, իսկ 2020-ին՝ 115:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *