Հարկայինը հետեւելու է «load»-ի բիզնես անողներին. Պահանջում են հայտարարագրել աշխատողների աշխատավարձերը եւ իրենց շահույթները, վճարել հարկ
Կան «load»-ի բիզնես անողներ, որ գրանցվել են՝ որպես միկրոձեռնարկություն: Այս դեպքում եւս վատ նորություն կա: Փոխնախարարը հայտնեց, որ կառավարությունը մտադիր է վերանայել միկրոձեռնարկատիրության վարձու աշխատողների համար եկամտային հարկի վճարման կանոնը, ըստ որի, անկախ աշխատավարձի մեծությունից, յուրաքանչյուր ամսվա համար 5000 դրամ են վճարում: Նրանց ուզում են տեղափոխել հարկման ընդհանուր կանոնի ներքո, այսինքն, մյուս տարվա հունվարի 1-ից կտանեն 20% եկամտային հարկի դրույքաչափի տիրույթ: