Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Ноябрь
2022

Новости за 24.11.2022

Արմավիր մարզի Խանջյան, Հացիկ, Ալաշկերտ համայնքներում գյուղացիները քանդում են խաղողի այգիները (տեսանյութ)

Аравот 

Արմավիրի մարզի՝ Խանջյան, Հացիկ, Ալաշկերտ համայնքներում գյուղացիները քանդում են իրենց խաղողի այգիները։ Որոշել են, որ խաղողագործությամբ զբաղվելն այլևս ձեռնտու չէ։ Մանրամասները՝ ԱԼՏ ՀԸ տեսանյութում։

«Կանգնած ենք մեծագույն աղետի առաջ. երաշխավորված կործանարար պատերազմ է սպասվում». Էդգար Ղազարյան

168.am (168 ժամ) 

«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից ոչ ոք ոչինչ չի հասկանում, և այդ մասին նաև հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ ասելով, որ պաշտոնական Երևանից լսվող իրարամերժ տեղեկությունների պատճառով իրենք չեն կարողանում պատկերացում կազմել Հայաստանի դիրքորոշումների վերաբերյալ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները միջազգային հարաբերություններում ոչ ոք չի կարողանում հասկանալ, որովհետև իսկապես դժվար է հասկանալ մի մարդու, որը միաժամանակ համաձայն է և՛ Ադրբեջանի, և՛ Վաշինգտոնի, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի... Читать дальше...

Վաղը Մաշտոցի պողոտայի որոշակի հատված փակ կլինի

Mamul.am 

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 25-ին, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:

Շառլ Միշելը կհանդիպի Սի Ծինփինի հետ

Livenews.am 

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կհանդիպի Չիանստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Եվրոպան փորձում է որոշել Չինաստանի հանդեպ վերաբերմունքը ԱՄՆ-ի կողմից



Եվրախորհրդարանը Լուկաշենկոյին սպառնացել է միջազգային տրիբունալով

Tert.am (hy) 

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Բելառուսում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձևը, գրում է Regnum-ը։

Բացի այդ, եվրապատգամավորները նույն բանաձևում դատապարտել են Բելառուսի որոշումը՝ մասնակցել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությանը` տրամադրելով իր տարածքը։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի ղեկավարների հետ հավասար պատասխանատվություն է կրում ռազմական հանցագործությունների համար և «պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային տրիբունալի առաջ»... Читать дальше...

Պատմական գոլ. Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստն, ով գոլ է խփել աշխարհի 5 առաջնություններում

Mamul.am 

Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմություն կերտեց՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց աշխարհի 5 առաջնություններում: Պորտուգալիայի հավաքականի ավագը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 24-ին, Կատարում...

Անթույլատրելի է ՀՀ ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների դեմ ներկայացված հայցը․ Թագուհի Թովմասյան

Tert.am (hy) 

Անթույլատրելի եմ համարում ՀՀ ոստիկանության կողմից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների դեմ ներկայացված հայցը՝ վերջիններիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի վերաբերյալ: Ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը․

Читать дальше...

Խարկովի քաղաքապետին տուգանել են ռուսերեն խոսելու համար

Tert.am (hy) 

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը տուգանվել է 3400 գրիվնայով (92 դոլար) հեռուստամարաթոնի եթերում բնակչությանը ռուսերենով դիմելու և սոցիալական ցանցերը ռուսերենով պահելու համար։

Ինչպես գրում է kommersant.ru-ն, Տերեխովը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ուկրաինայի օրենսգիրքը և «Ուկրաիներենի` որպես պետական լեզվի գործառույթն ապահովելու մասին» օրենքը: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայում պետական լեզվի պաշտպանության հանձնակատար Տարաս Կրեմինը:

Մոսկվան և Կիևը 50-50 սկզբունքով ռազմագերիներ են փոխանակել

Azatutyun.am 

Ուկրաինան և Ռուսաստանը 50-50 սկզբունքով ռազմագերիների փոխանակում են կատարել: Այդ մասին առաջինը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը: Նրա փոխանցմամբ, Ուկրաինան վերադարձրել է 2 սպաների և 48 շարքայինների ու սերժանտների: «Կարևոր է, որ մենք կարողացանք վերադարձնել Մարիուպոլի 19 պաշտպաններին, դրանից զատ տուն են վերադարձել Չերնոբիլի ԱԷԿ-ի տարածքից 15 գերիներ և 7 գերիներ Զմեինի կղզուց»,- ասել է Երմակը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է 50 գերիներին վերադարձնելու փաստը... Читать дальше...

Որքա՞ն է 35-ից բարձրտարիք ունեցող գործազուրկների թիվը, և ի՞նչ է առաջարկում պետությունը

168.am (168 ժամ) 

Պետությունը գործատուներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ 250,000-350,000 դրամի չափով, եթե նրանք աշխատանքի ընդունեն վերջին երեք ամսվա ընթացքում անընդմեջ գործազուրկի կարգավիճակ ունեցող, 35 տարեկանից բարձր գործազուրկ կամ նպաստառու գործազուրկ քաղաքացու։

Bonduelle-ը հրաժարվել է լքել Ռուսաստանը

Mamul.am 

Ֆրանսիական Bonduelle-ն առայժմ չի պատրաստվում կրճատել իր բիզնեսը Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ընկերությունը բացատրել է, որ իրենց խնդիրն է կերակրել մարդկանց, այլ ոչ թե «կռվել Ռուսաստանի,...

Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը

Tert.am (hy) 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը, սակայն հույս ունի, որ հանրապետությունը կկարողանա ինքնուրույն հետ մղել ագրեսորին։

«Իհարկե, մենք դեմ չենք լինի, եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, մենք օգնությունից չենք հրաժարվի, բայց, գիտեք, կարծում եմ, որ նույնիսկ այս դեպքում մենք ստիպված չենք լինի օգտվել ՀԱՊԿ-ից։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչպես կարող ենք պատասխանել»,- ասել է Բելառուսի ղեկավարը՝... Читать дальше...

Ջուր հավաքեք

168.am (168 ժամ) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 26-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Երասխ գյուղի ջրամատակարարումը:

«Ալենь-ը մեր հաշվին գնում է ֆուտբոլի աշխարհի առաջնություն նայելու». Մեսրոպ Հարությունյան

Mamul.am 

Լրագրող Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալենь-ը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը Կատար է մեկնում՝ պաշտոնական այցով։Դե, իհարկե, հենց Մունդիալի ընթացքում պիտի պաշտոնական այց...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *