Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Август
2023

Новости за 01.08.2023

Մեծ Բրիտանիան եզդիների սպանությունները ճանաչում է՝ որպես ցեղասպանություն

Mamul.am 

Մեծ Բրիտանիայի կառավարությունը 2014 թվականին Իրաքում եզդիների դեմ «Իսլամական պետություն» (ԴԱԻՇ) ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացված զանգվածային սպանությունները և բռնության այլ...

Սպիտակում գազալցակայաին պայթյունից տուժած տղամարդու վիճակը գնահատվում է կայուն

Tert.am (hy) 

Սպիտակի համայնքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շտապ բուժօգնության կողմից ԲԿ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ մարմնի ջերմային այրվածքներով: Այս մասին հայտնել է բժշկական կենտրոնը։

Читать дальше...

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հաղորդումներից մեկում Սևանը ներկայացնում է որպես «ադրբեջանական տարածք»: Նյութում գրված է՝ «ճամփորդենք դեպի Արևմտյան Ադրբեջան. մեր պատմական հողերը». Տաթևիկ Հայրապետյան

Аравот 

Սա այն ամենն է, ինչ Նիկոլ Փաշինյանը ստացել է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, ինչպես նաև Հայաստանը–Վրաստանին ու Հայաստանն–Իրանին կապող ճանապարհները վտանգելու դիմաց:

«Դավիթ Տոնոյանը հաստատում է, որ բավարար չափով միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմին դիմագրավելու համար»․ Հայկ Նահապետյան

Аравот 

Ընդհանրապես այդ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը ոչ թե հանրությանն ինչ-որ բան ներկայացնելը պետք է լինի, այլ քննիչ հանձնաժողովը պիտի պարզի պարտության բոլոր պատճառները, հաշվառի ու քաղաքական եւ ռազմական ղեկավարության սեղանին դնի, որ հետագայում, եթե թեկուզ մեկ տոկոս հավանականություն կա, որ պատերազմը կկրկնվի, ապա այդ բացթողումները, թերացումները պետք է շտկվեն։ Եվ պետք չէ հանրայնացնել այդ հանձնաժողովի աշխատանքը, շոու սարքել, իսկ իրենք փաստացի շոու են սարքում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և այլ կազմակերպություններ արցախահայերի հարցով դիմել են ՄԱԿ-ի ղեկավարի հատուկ խորհրդականին

Tert.am (hy) 

2023 թ. օգոստոսի 1-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը՝ ԵՊՀ Ցեղասպանության և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման և կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի և Արցախի Հանրապետության մի շարք հասարական կազմակերպությունների հետ համատեղ, դիմում է ներկայացրել Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին։ Այս մասին հայտնել է թանգարան-ինստիտուտը։

Читать дальше...



«Հունգարիայի հետ մեր առնչությունները պատմական խոր արմատներ ունեն». Արթուր Մարտիրոսյանն ընդունել է դեսպան Շիկոյին

Аравот 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ–ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին: Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցությունը: «Հունգարիայի հետ մեր առնչությունները պատմական խոր արմատներ ունեն: Կարծում եմ՝ Ձեր այցով մենք նոր շունչ կհաղորդենք այդ հարաբերություններին: ԿԳՄՍ

Նիկոլի թեթև ձեռքով արցախյան երեք հերոսամարտերի մասնակիցներն ու հերոսները ռազմական հանցագործներ են ճանաչվում

Livenews.am 

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ադրբեջանցիների կողմից և այնուհետև նրան որպես քրեական հանցագործի դատելը բնութագրում է Նիկոլ Փաշինյանի կառավարման համակարգը՝ քպ-ի կառավարման

«Ոնց ամենը կներկայացվեր, եթե այդ պատերազմն ավարտվեր հաղթանակով». Կիվիրյան

Mamul.am 

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն ըստ այս Նիկոլական ճամբարում մոլորված ղարաբաղցի երիտասարդի, Տավուշյան բոլոր դեպքերը ղեկավարվել ու համակարգվել են Նիկոլի կողմից։...

Ավազակություն՝ առաքման ծառայություններ կատարող օտարերկրացի երիտասարդների նկատմամբ

Гала ТВ 

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանները հուլիսի 29-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքում վարձակալական հիմունքներով բնակվող օտարերկրյա քաղաքացի 24-ամյա մի երիտասարդ, որը մոպեդով առաքման ծառայություններ է կատարում, հուլիսի 24-ին առաքում է մոտեցրել Մինսկի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկ, որտեղ երկու երիտասարդներ առաքումը ստանալուց հետո դանակով սպառնացել են և հրաժարվել վճարել առաքման գումարը: 24-ամյա երիտասարդից …

Читать дальше...

90 տարի շարունակ. Խնկո Ապոր անվան գրադարանի ծրագրերը միտված են ճաշակի և մտածողության ձևավորմանը

Аравот 

2023 թվականին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը նշում է հիմնադրման 90-ամյակը:  Այն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որը նախատեսված է սպասարկելու մանուկներին և պատանիներին։ Գրադարանն իրականացնում է տեղեկատվական, մշակութային, գրադարանագիտական, մատենագիտական, կրթադաստիարակչական գործունեություն։ Բազմագործառույթ հաստատությունը 90 տարի շարունակ  ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում: Տարբեր ծրագրերի միջոցով այն խթանում է մանկապատանեկան գրականության

Դավիթ Գալստյանը կկալանավորվի․ փաստաբան

Tert.am (hy) 

ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի՝ Դավիթ Գալստյանին (Պատրո Դավո) գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը և վերջինս կրկին կկալանավորվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Արմեն Հարությունյանը։

Читать дальше...

«Չեմ ընդունում այն մոտեցումը, որ բանակի համար ինչ ուզել են՝ տվել են». Դավիթ Տոնոյան

Аравот 

«Ինչպես ասել է վարչապետը, բարեբախտաբար կամ դժբախտաբար ես եղել եմ կառավարության անդամ եւ կառավարության անդամ լինելու ժամանակ չեմ զգացել, որ վարչապետը չի վստահում ինձ: Բայց ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել եւ այն որոշումները, որոնք կուսակցական բնույթի են, ես չեմ մասնակցել: Հիմա նախարարը ձեր քաղաքական թիմի անդամ է եւ դրա ամբողջ ծավալով դուք կարող եք այդ հարցադրումներն անել՝ որպես քաղաքական թիմի անդամ»:

Բաթումի բողոքի ակցիայի մասնակիցներից բերման է ենթարկվել Ուկրաինայի քաղաքացի Մարինա Չոբանյանը

Azatutyun.am 

Հուլիսի 31-ին Բաթումում ռուսական Astoria Grande զբոսանավի ժամանելու դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից Ուկրաինայի երկու քաղաքացի է բերման ենթարկվել։ Նրանցից մեկը՝ Մարինա Չոբանյանը, մինչև հիմա գտնվում է Օզուրգեթիի ժամանակավոր պահման մեկուսարանում։ Բերման է ենթարկվել նաև Ուկրաինայի մեկ այլ քաղաքացի՝ Դմիտրի Զակրևսկին։ Բերման ենթարկվածները մեղադրվում են փոքր խուլիգանության և իրավապահների պահանջներին չենթարկվելու հոդվածներով, հաղորդում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Բաթումում ընդհանուր... Читать дальше...

Սպիտակում գազալցակայանի պայթյունից տուժած տղամարդու վիճակը գնահատվում է կայուն

Аравот 

Պայթյունից տուժած տղամարդուն ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն. Վիճակը գնահատվում է կայուն ⚡Սպիտակի համայնքի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով շտապ բուժօգնության կողմից ԲԿ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ մարմնի ջերմային այրվածքներով: ????Տուժածը զննվել է վիրաբույժի կողմից, ախտորոշվել են դեմքի, պարանոցի, վերին վերջույթների եւ իրանի շրջանում 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ: ????Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այրվածքային մակերեսների մշակում

Գործարկվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը՝ հատուկ Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության կառավարության և «Զանգի Լայվքոմ» փակ բաժնետիրական ընկերության միջև ստորագրված հուշագրի համաձայն` հատուկ արցախցիների համար ստեղծվել է ArtsakhX մեսենջեր հավելվածը, որը նախատեսված է Արցախում կայուն և անվտանգ հաղորդակցության համար: Այս մասին հայտնել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Читать дальше...

Թուրքական «Baykar» ընկերությունն Ուկրաինայում ԱԹՍ-ների սպասարկման կենտրոն կբացի

Гала ТВ 

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահի փեսային՝ Սելչուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության և Ուկրաինայի պաշտպանական գերատեսչության միջև նոր պայմանագիր է կնքվել: Մասնավորապես պայմանագրի համաձայն՝ թուրքական ընկերությունը Ուկրաինայում հիմնելու է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) վերանորոգման և սպասարկամն կենտրոն: Այս առիթով Ուկրաինայի պաշտպանության նախարար Կոստանտին Վասչենկոն ևս հայտարարություն է տարածել: «Սպասարկման կենտրոնի հիմնումը կարևոր... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *