Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

Новости за 05.02.2024

Քաղաքապետարանն առանց մրցույթի 20 միլիոն դրամանոց պայմանագիր է կնքել քաղաքապետի կառավարմամբ գործող ՀՈԱԿ-ի հետ

168.am (168 ժամ) 

Մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով գնումների սիրահար Երևանի քաղաքապետարանն օրերս այդ ընթացակարգով հերթական գնումն է կատարել: Հունվարի 29-ին կնքված գնման պայմանագրով քաղաքապետարանը 20 միլիոն դրամով համայնքապատկան «Ձևավորում և սպասարկում» ՀՈԱԿ-ին պատվիրակել է Երևան քաղաքում ինքնակամ տեղադրված գովազդների ապամոնտաժման աշխատանքներ: Պայմանագրի կատարման ժամկետը մինչև տարեվերջ է:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում իրավիճակը քննող անկախ հանձնաժողով է նշանակել

168.am (168 ժամ) 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը անկախ հանձնաժողով է նշանակել՝ գնահատելու Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության գործունեությունը, որը գլխավորելու է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Քեթրին Կոլոնան։ Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Pro-Opposition Doctor Convicted Over 2021 Elections

Azatutyun.am 

A court in Yerevan on Monday gave a suspended prison sentence to a prominent Armenian surgeon and former opposition lawmaker convicted of pressuring his subordinates to participate in the 2021 parliamentary elections.



Սիմֆերոպոլում կանխվել է Ղրիմի ղեկավարի դեմ նախապատրաստվող ահաբեկչությունը

Tert.am (hy) 

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է Ղրիմի հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովի նկատմամբ Ուկրանիայի gնվտանգության ծառայության կազմակերպած ահաբեկչությունը։

Читать дальше...

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը։

Այս մասին հայտնում է Երևանի Քաղաքապետարանը։

«Մայրաքաղաքը բեռնաթափելու և երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նպատակով կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը:

Նախագիծը կյանքի կկոչվի գործադիր-համայնք-Ասիական զարգացման բանկ գործակցությամբ՝ ստորագրված քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում»,-ասված է հայտարարության մեջ:

Ո՞ւմ է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ի՞նչ ժամկետով. ՀՀ ՆԳՆ պարզաբանումը

168.am (168 ժամ) 

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից ում է տրամադրվում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ և ինչ ժամկետով:

Մարդ ի՞նչ աստիճանի անինքնասեր լինի, որ ադրբեջանցիների քմահաճույքները բավարարելու համար Փաշինյանի հանձնարականները կատարի․ Տիգրան Աբրահամյան

168.am (168 ժամ) 

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային ռադիոյի տնօրենն այսօրվա հայտնի հոդվածից բացի նաև Ֆակտոր-ի հետ հարցազրույցում հաստատել է այն փաստը, որ Փաշինյանի` Հանրային ռադիո այցի ժամանակ, Արցախի դրոշը հանվել է:

«Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգն Ադրբեջանին անհրաժեշտ է իր հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար». Արման Թաթոյան

168.am (168 ժամ) 

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու և օրենսդրությունը փոխելու օրակարգն Ադրբեջանի իշխանությանն անհրաժեշտ է արցախահայության բռնի տեղահանումից ու Հայաստանի տարածքների զավթումից, իր մյուս հանցանքերից ուշադրություն շեղելու ու դրանք լեգիտիմացնելու համար։ Այս շղարշի ներքո նա խորացնում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի ծրագիրը, ստեղծում է ագրեսիայի արհեստական հիմքեր։

Երևանում Honda Accord-ը բախվել է «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը

Tert.am (hy) 

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

ժամը 19։40-ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանությամբ բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկ» կամրջի բետոնե հենասյանը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *