Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2024

Новости за 16.02.2024

ՀՀ իշխանությունը շարժվում է ոչ թե պրագմատիկ կամ չոր հաշվարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ. Տիգրան Աբրահամյանը` «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում

Аравот 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Թեհրանում մասնակցում եմ «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է` «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար», որը կազմակերպվել է ՀՈւՍԿ հաստատության կողմից (Թեհրանի Հայ Դատի հանձնախումբ): Թեմայի շրջանակներում ծավալուն անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին, դրանում աշխարհաքաղաքական դիմակայությանն ու

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ

Mamul.am 

Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Այս մասին տեղեկացնում է...

Վահանը մեր թիմին միացել է ամենածանր ու բարդ շրջանում, և այս 3 տարիների ընթացքում շատ բան է արել մեր երկրի համար. Բաբկեն Թունյան

Аравот 

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չնայած տարբեր ժամանակներում տարբեր հարցերի շուրջ Վահան Քերոբյանի հետ ունեցել ենք տարբեր կարծիքներ, ընդհուպ՝ հրապարակային թեժ բանավեճեր, այդուհանդերձ, նրան համարում եմ Հայաստանի էկոնոմիկայի ամենաարդյունավետ նախարարներից մեկը: Միշտ ասել եմ, որ նա տարբերվում է համարձակ մոտեցումներով, նախաձեռնողականությամբ, իր կարծիքն անկաշկանդ արտահայտելու և

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը

Tert.am (hy) 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մեծ թվով քննիչներ ժամանել են Հերացի փողոցի վրա գործող դատաբժշկական գիտագործնական կենտրոն, ժողովրդին հայտնի «Հերացու անատոմիկ»։

Читать дальше...

Ռաֆիկ Հարությունյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Tert.am (sport) hy 

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում Հարությունյանը 81կգ քաշային կարգում ցույց տվեց երկամարտի 336 (154+182) կգ արդյունք՝ դառնալով ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Читать дальше...



Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը կգոտեմարտեն Եվրոպայի ոսկե մեդալի համար

Аравот 

Բուխարեստում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի ազգային հավաքականի անդամներից 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մտել է եզրափակիչ ու Հին Աշխարհամասի չորրորդ չեմպիոնական տիտղոսի համար վաղը գոտեմարտելու է Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամմետ Կարամուսի հետ։ Հատկանշական է, որ Արսենը կիսաեզրափակչում մեկուկես րոպեում 10։0 հաշվով բացահայտ առավելության էր հասել ադրբեջանցի Իսլամ Բազարգանովի նկատմամբ։ Ոսկե

Նավալնիի մահից հետո ռուսաստանցիները ցույցի են դուրս եկել Երևանում` ՌԴ դեսպանատան մոտ

Аравот 

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան լուրից մի քանի ժամ անց՝ այս պահին, Երևանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց հավաքվել են մեծաթիվ մարդիկ, ռուսաստանցիներ։ Նրանք հավաքվել են՝ արտահայտելու իրենց հարգանքն ու ցավը Պուտինի հիմնական քննադատի մահվան կապակցությամբ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրանք պաստառներ ունեն՝ «Ներիր մեզ, Լյոշա», «Ռուսաստանը կլինի ազատ» և նմանատիպ այլ գրառումներով, նաև ուղիղ մեղադրանքներով

Սուրեն Բաղդասարյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Аравот 

Վահրամ Կաժոյանը հետ է կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Պատրաստ եմ Անդրանիկ Քոչարյանին տանել Հայ-ադրբեջանական սահմանի բազմաթիվ հատվածներ և ցույց տալ սեփական իշխանության թշվառությունը․ Կարապետ Պողոսյան

168.am (168 ժամ) 

Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները հուզվելով Նախագահ Սարգսյանի այսօրվա խոսքերից, Հանրայինի Պետրոսի մոտ էին ուղղարկել Քոչարյան Անդիանիկին, ով կրկին անգամ աչքի ընկավ իր ստահոտ մեծախոսությամբ...

Հանցագործությունների թիվն աճել է 8,1%-ով․ շատացել են հատկապես սպանության փորձի, ավազակության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը

Tert.am (hy) 

Փետրվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից: Մասնակցում էր ՆԳ նախարարության, Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավար կազմը։

Читать дальше...

«Տոսպա» ռադիոընկերությունն ընդդեմ ՀՌՀ-ի որոշումը դատարանը կհրապարակի 2024թ․ մարտի 4-ին

Аравот 

ՀՀ վարչական դատարանի Երեւանի նստավայրում դատավոր Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ այսօր կայացավ «Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲԸ-ն ընդդեմ  ՀՌՀ-ի՝ 2023 թ․ դեկտեմբերի 20-ի որոշումը անվավեր ճանաչելու պահանջով նիստը, որն ընթացավ հատուկ վարույթի ընթացակարգով։ ՀՌՀ-ն ռադիոընկերության լիցենզիան մեկ ամսով կասեցրել էր այն բանի համար, որ անցած տարեվերջին ուղիղ հեռարձակմամբ «Երեկոն Տիգրան Կեսոյանի հետ» հաղորդման եթերում ռուսաստանաբնակ Տիգրան Քյոսայանն





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *