«Այն ահազանգերը, որ իշխանությունների դեմ պատերազմ է հայտարարվում, արվում են նրա համար, որ հիմնավորեն, թե ինչի համար իրենք ոչ մի բան չեն արել մինչև հիմա». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո գրառում էր կատարել՝ նշելով, որ «համագումարը մեզ տարավ 2018-ի ապրիլ ամիսը։ Երկրում շատ բան է փոխվել, բայց ՔՊ-ն մնացել է 2018 թվականում։ Ինչպես հայտնի ֆիլմում, նրանց համար «օրը» չի փոխվում, ինչը սկսել է հարատև կռիվ հիշեցնել։ Ըստ Դանիելյանի՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ …
The post «Այն ահազանգերը, որ իշխանությունների դեմ պատերազմ է հայտարարվում, արվում են նրա համար, որ հիմնավորեն, թե ինչի համար իրենք ոչ մի բան չեն արել մինչև հիմա». Ստեփան Դանիելյան appeared first on ԳԱԼԱ.
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո գրառում էր կատարել՝ նշելով, որ «համագումարը մեզ տարավ 2018-ի ապրիլ ամիսը։ Երկրում շատ բան է փոխվել, բայց ՔՊ-ն մնացել է 2018 թվականում։ Ինչպես հայտնի ֆիլմում, նրանց համար «օրը» չի փոխվում, ինչը սկսել է հարատև կռիվ հիշեցնել։
Ըստ Դանիելյանի՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ ահազանգերը, որ իրենց դեմ պատերազմ է հայտարարվում, արվում են նրա համար, որ հիմնավորեն, թե ինչի համար իրենք ոչ մի բան չեն արել մինչև հիմա:
«Եթե 2018 թվականին կար իշխանության փոփոխության խնդիր, և հանրության մի զգալի հատված նախկին իշխանության դեմ էր, ապա դա հասկանալի էր, սակայն երբ իշխանությունը փոխվում է, և բոլոր լծակներն արդեն նոր իշխանության ձեռքում են, անընդհատ խոսել նախկինների մասին, ասել, որ մեզ խանգարում են, մեր դեմ պատերազմ են հայտարարել, այս դեպքում առաջանում է զգացողություն, որ իրենք հարատև պատերազմի, հարատև կռվի մեջ են և թշնամիներ են որոնում, և որ ամենակարևորն է՝ մինչև հիմա պարզ չէ, թե իրենք ինչ են ցանկացել անել, որ իրենց խանգարել են»:
Քաղաքագետն ընդգծում է՝ երբ խոսում ենք հեղափոխությունների մասին, պետք է հասկանանք, որ հեղափոխությունները հենց այնպես չեն կատարվում, լինում են գաղափարներ, հանուն որի ժողովուրդը դուրս է գալիս, իհարկե հաշվի առնելով վատ իրավիճակները, ճահճացումը, բայց կարգախոսները պատրաստ են լինում:
Օրինակ է բերում ֆրանսիական հեղափոխությունը, որը սահմանադրական կարգի հաստատման համար էր, խորհրդարանի ձևովորման, քաղաքացու հասկացողության, հաջորդաբար թվարկելով նաև ռուսական, անգլիական, ամերիկյան հեղափոխությունները և համեմատելով հայկական թավշյա հեղափոխության հետ՝ շեշտում է, որ այստեղ ուղղակի ընդդեմ էր, և որևէ գաղափար չկար:
«Ուղղակի նախկիններից բոլորը հոգնել էին, դա ճահիճ էր, և այդ ճահճից դուրս գալու համար ընդդեմ գաղափարն էր: Այդ ընդդեմից բացի հանուն գոյություն չուներ, որևէ ինտելեկտուալ աշխատանք արված չէր, որևէ տեսակ ծրագիր գոյություն չուներ, և եկել են մարդիկ հիմնականում փողոցից, անպատրաստ, և իրենք էլ չգիտեին, թե ինչ պետք է անեին: Այսինքն՝ ոչ միայն չեն արել, այլև չգիտեին և մինչև հիմա էլ շարունակում եմ չիմանալ»:
Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ առաջարկվող փոփոխությունները պարզ չեն, օրինակ՝ անցումային արդարադատություն, վեթինգ:
«Ցանկացած իշխանություն պետական ինստիտուտների կատարելագործման ծրագրեր է ունենում: Հիմա եթե խնդիր է դրվել կատարելագործելու դատական համակարգը, դա նորմալ երևույթ է, բայց հանրության համար անհասկանալի է անցումային արդարադատություն, վեթինգ, և ինչքան անհասկանալի, այնքան լավ, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ հեսա մենք եկել ենք ինչ-որ բան ենք անելու, որից հետո կյանքը փոխվելու է. սա ուղղակի հանրությանը մոլորեցնելու համար է և ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար է»,- հավելեց քաղաքագետը:
Ալինա Սիմոնյան
The post «Այն ահազանգերը, որ իշխանությունների դեմ պատերազմ է հայտարարվում, արվում են նրա համար, որ հիմնավորեն, թե ինչի համար իրենք ոչ մի բան չեն արել մինչև հիմա». Ստեփան Դանիելյան appeared first on ԳԱԼԱ.