Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2019

Новости за 24.06.2019

«Սարդ-մարդ» Թոմ Հոլանդը նշել է Marvel-ի իր սիրած ֆիլմը

168.am (168 ժամ) 

Թոմ Հոլանդը (Սարդ-մարդը) եւ Ջեյք Ջիլենհոլը (չարագործ Միստերիոն), որոնք խաղացել են «Սարդ-մարդը. տնից հեռու» ֆլմում, նշել են Marvel կինոստուդիայի իրենց սիրելի ֆիլմը, բացի Սարդ-մարդու մասին պատմություններից։

Ղարաբաղը ոչ թե բեռ է, այլ՝ արժեք, և եթե դուխովը ոչ թե գլխարկիդ է գրված, այլ՝ ճակատիդ, ուրեմն պիտի լուրջ նպատակների հասնես. Ռոբերտ Քոչարյան

Tert.am (hy) 

Բավական լուրջ վտանգներ եմ տեսնում Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Այս մասին 5-րդ ալիքին տվա հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Читать дальше...

Օսակայում արգելել են աղբարկղերից ու պահախցերից օգտվել մինչև G20-ի գագաթնաժողովի ավարտը

168.am (168 ժամ) 

Երկաթուղային կայարաններում աղբարկղերից ու պահախցերից օգտվելու ժամանակավոր արգելքը հունիսի 24-ին ուժի մեջ է մտել Օսակայում, որտեղ հունիսի 28-ից 29-ը տեղի կունենա Քսանի խմբի (G20) գագաթնաժողովը:



Շանելի հետ անկողնում. ինչպես էր նորաձևության խորհրդանիշը գայթակղում օլիգարխներին, իշխաններին և նացիստներին

Гала ТВ 

Գաբրիել Շանելը, որն ամբողջ աշխարհին հայտնի է որպես Կոկո, կորցրել է մորը 11 տարեկան հասակում: Հայրը նրան և նրա երկու քույրերին տարել է մանկատուն և ընդմիշտ անհետացել նրանց կյանքից: Կոկոն հասցրել է աշխատել որպես կար անող և կաբարեի երգչուհի, մինչև 23 տարեկանում տեքստիլի մագնատի ժառանգորդ էթյեն Բալսանին հանդիպելը և նրա սիրուհին դառնալը: Ավելի ճիշտ՝ սիրուհիներից …

Читать дальше...

ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել

Tert.am (hy) 

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետւանքով զոհվել է 5 մարդ՝ ներառյալ հրաձգության ենթադրյալ հեղինակը, հաղորդում է ABC7 հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել կիրակի լույս երկուշաբթի գիշերը: Ոստիկանները ստիպված են եղել զրահապատ մեքենա գործի դնել տուն մուտք գործելու և երկու վիրավորներին փրկելու համար:

Տուժած կինը և տղամարդը հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ, սակայն, մահացել են: Դեպքի վայրում ևս 3 մարմին է հայտնաբերվել:

Ենթադրվում է, որ հանցագործը կրակել է 4 հոգու վրա... Читать дальше...

Ռոնալդուն 20 հազար եվրո թեյավճար է թողել

168.am (168 ժամ) 

«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել Կոստա-Նավարինոյի հանգստավայրի անձնակազմին, որտեղ նա հանգստացել է իր ընտանիքի հետ:

Ամեն ինչ պետք է անել՝ թույլ չտալու համար, որ Նիկոլի իշխանության այլընտրանքը դառնան նրանք, ովքեր Հայաստանը հասցրել են այս վիճակին. Նորայր Նորիկյան

Гала ТВ 

ՀՀ փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ռոբերտ Քոչարյանի այսօրվա հարցազրույցի բուն փաստը, հարցազրույցի բովանդակությունը, ասելիքի ենթատեքստը, քաղաքական հավակնություններն ու դրանց վերաբերյալ բացահայտ ակնարկներն ուղղակի հետևանք են դատաիրավական համակարգի անփառունակ գործունեության և այդ գործունեության նկատմամբ իշխանության դրսևորած լոյալ վարքագծով… Մարդիկ հարյուր հազարներով փողոց դուրս չեն եկել, Սերժ Սարգսյանին և նրա քաղաքական ռեժիմին իշխանությունից …

Читать дальше...

Մարդու ճակատին է գրված, որ նա դուխով է, ոչ թե գլխարկին. Քոչարյան

Armeniasputnik.am 

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ իր մոտ տպավորություն է, որ ՀՀ իշխանությունն Արցախից որոշակի վտանգ է տեսնում, քանի որ տեսնում են՝ Արցախում այնպիսի մարդիկ են իշխանության գլխին, որոնք իրենց տեսակի հետ չեն «բռնում»:

Ռուսթավելիի պողոտայի վրա Գախարիայի կիսանդրին են տեղադրել

Гала ТВ 

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթանում է բողոքի ակցիան, հինգերորդ օրն այն կրում է «Ամոթ է»  խորագիրը:  Ցուցարարները բեմահարթակում տեղադրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ, ի հիշեցում, որ ցույցերի առաջին օրը բախումների հետևանքով վիրավորների թվում երկու մարդ կորցրեց աչքը, ընդ որում մեկը՝ երիտասարդ աղջիկը, ցույցերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ, այլ ուղղակի …

Читать дальше...

1 օր ջուր չի լինելու

168.am (168 ժամ) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ հունիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 26-ը ժամը 10.00 կդադարեցվի...

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր աջակցությունն է հայտնել վրացական ակումբների հակառուսական ակցիաներին

Tert.am (hy) 

Armsport-ը գրում է.

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Մուջիրին հայտարարել է, որ ֆեդերացիան աջակցում է վրացական ակումբների համերաշխության ակցիային:

«Այսօրվա դրությամբ ազգային լիգայում մասնակցող թիմերից ոչ մեկին պատժամիջոցներ չի սպառնում։ Մեզ հայտեր չեն ուղարկել ոչ ՈՒԵՖԱ-ից, ոչ ՖԻՖԱ-ից։ Մեկ անգամ ևս հաստատում եմ, որ համերաշխության ակցիան, որին նախորդ շաբաթվա ընթացքում մասնակցել են վրացական ակումբները, լիովին աջակցվել է մեր կողմից», - Մուջիրիի խոսքը մեջբերում Է Վրաստանում... Читать дальше...

Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել

Гала ТВ 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին Վրաստանի գործընկերը՝ Նինո Լոմջարիան, տեղեկացրել է, որ Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված Հայաստանի քաղաքացի Մինաս Մինասյանն ազատ է արձակվել․ նա որևէ բողոք կամ այլ խնդիր չի ներկայացրել։ Մինաս Մինասյանի ազատությունից զրկվելու ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից մշտական կապի մեջ են եղել նրա մերձավոր ազգականների, այդ թվում՝ ծնողի հետ։ …

Читать дальше...

Մեկնե՞լ այս ամիսներին Վրաստան հանգստի, թե՞ ոչ

168.am (168 ժամ) 

168.am-ը «Տուրիզմի հայկական ֆեդերացիա» հ/կ նախագահ Մեխակ Ապրեսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս արգելքներով պայմանավորված՝ դեպի Վրաստան մեկնող տուրիստների հոսքը կարող է Հայաստանը նախընտրել՝ որպես այլընտրանք, և վերջինով պայմանավորված՝ հնարավո՞ր է՝ մեզ մոտ տուրիստների կեղծ աճ գրանցվի այս ամիսների ընթացքում։

Ռոբերտ Քոչարյանը սպասելիքներ չունի դատարանից. «Ա1+»

Аравот 

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը  սպասելիքներ չունի դատարանից, որը վաղը՝ հունիսի 25-ին կհրապարակի դատական վճիռ, կապված բողոքների վերաբերյալ։ «Այդ սցենարը նախագծված էր,  լսել մեղադրող կողմին, այս  գործով ներգրավված տուժողների ներկայացուցիչներին, ու հետո զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին՝ իր տեսակետը ներկայացնելուց։ Արեցին ամեն ինչ, որ պաշտպանող կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը»,- 5-րդ ալիքին տված հարցազրույցում …

Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվել երկու կործանիչ ինքնաթիռ

Гала ТВ 

ԳԴՀ-ի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter կործանիչ ինքնաթիռ վթարի է ենթարկվել երկրի հյուսիսում: Այս մասին երկուշաբթի TASS- ի թղթակցին հաղորդել է Մեկլենբուրգ  դաշնային տարածքի  ներքին գործերի նախարար Մարիոն Շլենդերը,: «Մենք տեղեկություն ենք ստացել երկու վայր ընկած կործանիչների մասին: Այլ տվյալներ մեզ հայտնի չեն», — ասել է նա: Նա չի կարողացել հստակեցնել նաև, թե կան արդյոք ավերածություններ …

Читать дальше...

Բիլ Գեյթսը պատմել է իր իր կարիերայի գլխավոր սխալի մասին

168.am (168 ժամ) 

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր կարիերայի գլխավոր սխալը համարում է այն, որ Google կորպորացիային թույլ է տվել ձեռք բերել եւ զարգացնել Android-ը օպերացիոն համակարգը, որը շուկայում մրցակցում է սոսկ Apple ընկերության iOS-ի հետ, որը տեղակայվում է նրա արտադրանքի վրա:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *