Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվել երկու կործանիչ ինքնաթիռ
ԳԴՀ-ի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter կործանիչ ինքնաթիռ վթարի է ենթարկվել երկրի հյուսիսում: Այս մասին երկուշաբթի TASS- ի թղթակցին հաղորդել է Մեկլենբուրգ դաշնային տարածքի ներքին գործերի նախարար Մարիոն Շլենդերը,: «Մենք տեղեկություն ենք ստացել երկու վայր ընկած կործանիչների մասին: Այլ տվյալներ մեզ հայտնի չեն», — ասել է նա: Նա չի կարողացել հստակեցնել նաև, թե կան արդյոք ավերածություններ …
The post Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվել երկու կործանիչ ինքնաթիռ appeared first on ԳԱԼԱ.
ԳԴՀ-ի ռազմաօդային ուժերի երկու Eurofighter կործանիչ ինքնաթիռ վթարի է ենթարկվել երկրի հյուսիսում: Այս մասին երկուշաբթի TASS- ի թղթակցին հաղորդել է Մեկլենբուրգ դաշնային տարածքի ներքին գործերի նախարար Մարիոն Շլենդերը,:
«Մենք տեղեկություն ենք ստացել երկու վայր ընկած կործանիչների մասին: Այլ տվյալներ մեզ հայտնի չեն», — ասել է նա: Նա չի կարողացել հստակեցնել նաև, թե կան արդյոք ավերածություններ գետնի վրա:
Focus Online- ը գրել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մյուրից լճի մոտակայքում:
ԳԴՀ-ի ռազմաօդային ուժերի տվյալներով երկու օդաչուները կատապուլտվել են:
Երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջորդ Շրեդերը TASS- ի թղթակցին հայտարարել է, որ երկու օդաչուների ճակատագրի մասին տեսչությունը դեռևս տեղեկություններ չունի: «Տարվում են որոնողական աշխատանքներ, օդաչուներին փնտրում են ուղղաթիռների միջոցով», — ասել է նա:
Մինչդեռ DPA գործակալությունը գրում է, հղում կատարելով աղբյուրներին, որ նրանցից մեկը գտնվել է ողջ վիճակում:
The post Գերմանիայի հյուսիսում վթարի է ենթարկվել երկու կործանիչ ինքնաթիռ appeared first on ԳԱԼԱ.