Սաունա. օգտակարությունն առողջության համար եւ նախազգուշական միջոցները
Գիտնականները վերջերս հաստատել են լոգանքի եւ սաունայի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա՝ մի քանի խոշոր հետազոտություններ կատարելուց հետո, որն անցկացրել են վերջին 3 տարիների ընթացքում: Այն ամենն, ինչ նախկինում լսել եք սաունայի եւ նրա օգտակարության մասին, մեծ մասամբ ճշմարտություն է, քանի որ սաունան իրականում… 1.Իջեցնում է զարկերակային ճնշումը եւ բարձրացնում է զարկերակների պատերի առաձգականությունը Նման եզրակացության …
The post Սաունա. օգտակարությունն առողջության համար եւ նախազգուշական միջոցները appeared first on ԳԱԼԱ.
Գիտնականները վերջերս հաստատել են լոգանքի եւ սաունայի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա՝ մի քանի խոշոր հետազոտություններ կատարելուց հետո, որն անցկացրել են վերջին 3 տարիների ընթացքում: Այն ամենն, ինչ նախկինում լսել եք սաունայի եւ նրա օգտակարության մասին, մեծ մասամբ ճշմարտություն է, քանի որ սաունան իրականում…
1.Իջեցնում է զարկերակային ճնշումը եւ բարձրացնում է զարկերակների պատերի առաձգականությունը
Նման եզրակացության հանգել են Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները 24 տարի 1620 առողջ տղամարդկանց հետեւելուց հետո: Պարզվել է, որ սաունան նույն ազդեցությունն է ունենում սրտի վրա, ինչ որ ֆիզիկական վարժությունները, սրտի զարկերը մեկ րոպեի ընթացքում 65-ից հասնում է 81-ի: Ճնշումն, ընդհակառակը, նվազում է առնվազն 7 կետով, իսկ զարկերակները դառնում են ավելի առաձգական:
Հեղինակի խոսքերով՝ հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար այցելում են սաունա կամ լոգանք են ընդունում, նկատելիորեն նվազում է սրտային հիվանդությունների զարգացումը:
2.Բարելավում է գլխուղեղի աշխատանքը
Եվ սրտին, եւ ուղեղին միաժամանակ անհրաժեշտ են արյունատար անոթները: Լոգանքի ընդունումը բարենպաստ ազդեցություն է ունենում երակների եւ զարկերակների պատերի վրա՝ նվազեցնելով դեմենցիայի առաջացումը՝ 66 տոկոսով: Նաեւ ջերմությունը թույլ է տալիս լավ հանգստանալ, հեռացնել բոլոր անհանգստացնող մտքերը, ինչն անհրաժեշտ է հետագա հոգեկան առողջության համար: 2016թ.-ի հետազոտություններում գիտնականներն ապացուցել են, որ սաունան օգնում է արագ եւ արդյունավետորեն ազատվել դեպրեսիայից:
3. Նվազեցնում է սուր շնչառական հիվանդությունների առաջացման հավանականությունը
Այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ օգտվում են սաունայից, հազվադեպ է զարգանում թոքաբորբ եւ շնչուղիների հիվանդություններ: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես գոլորշու թերապիան օգնում է պայքարել վիրուսների դեմ, սակայն ենթադրվում է, որ տաքությունը նվազեցնում է խցանումը թոքերում եւ կարգավորում է դրանց օդափոխությունը:
4.Կարգավորում է մաշկի վիճակը
Մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ արագանում է արյան շրջանառությունը: Իսկ արյունը միջոց է, որ թթվածինը եւ սննդարար նյութերը հասնեն մաշկի բջիջներին: Բացի այդ, քրտինքի հետ միասին օրգանիզմից ակտիվորեն հեռանում են թունավոր նյութերը, ծանր մետաղների աղերը, ավելցուկային թթուները եւ այլ վնասակար նյութեր: Արդյունքում՝ առողջ մաշկ, դեմքի հիանալի գույն եւ օրգանիզմի ընդհանուր մաքրում:
5.Նպաստում է նիհարելուն
Գիտնականները հետեւել են 674 կամավորների, ովքեր հիմնականում վարել են նստակյաց կենսակերպ եւ մինչեւ փորձարկումը երբեք չեն հաճախել սաունա: Նրանց առաջարկվել է սաունա այցելել շաբաթական մեկ անգամ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է այն ազդում մարմնի զանգվածի վրա: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փորձարկման մասնակիցներն իրոք ազատվել են ավելորդ քաշից՝ առանց որեւէ սովորություն փոխելու: Հեղինակները դա կապում են նյութափոխանակության արագացման եւ օրգանիզմից ավելորդ ջրի հեռացման հետ: Ընդհանուր առմամբ սաունա այցելելը ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար է օրգանիզմի համար: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս ամեն օր սաունա գնալ, շաբաթական 2-3 անգամը բավարար է:
Երբեք լոգանքից առաջ եւ հետո ալկոհոլ չօգտագործեք: Սպիրտը ջրազրկում է օրգանիզմը եւ ավելացնում է սրտի ծանրաբեռնվածությունը: Նաեւ երկար ժամանակ պետք չէ մնալ, 15-20 րոպեն բավարար է: Խորհուրդ է տրվում սաունայում շատ հեղուկ օգտագործել, քրտնագեղձերը կարող են մինչեւ 30 գր քրտինք արտադրել մեկ րոպեում, այդ պատճառով ջրազրկումը բավականին իրական վտանգ է:
Աղբյուր՝ zdorovieinfo.ru
The post Սաունա. օգտակարությունն առողջության համար եւ նախազգուշական միջոցները appeared first on ԳԱԼԱ.