«Մավրը կատարեց իր դերը, մավրը կարող է հեռանալ՝ տանելով իր հետ պատասխանատվության չարաբաստիկ ծանրությունը»
Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» խմբակցությունը աննախադեպ քայլերի է դիմում՝ շրջանառության մեջ դրվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու է: Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ից, որից հետո ըստ …
The post «Մավրը կատարեց իր դերը, մավրը կարող է հեռանալ՝ տանելով իր հետ պատասխանատվության չարաբաստիկ ծանրությունը» appeared first on ԳԱԼԱ.
Լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլը» խմբակցությունը աննախադեպ քայլերի է դիմում՝ շրջանառության մեջ դրվեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների պաշտոնավարումը դադարեցվելու է:
Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ից, որից հետո ըստ նոր Սահմանադրության՝ ՍԴ ընդամենը 2 դատավոր է ընտրվել՝ Արմեն Դիլանյանը և Վահե Գրիգորյանը: Մնացեալք՝ 6 դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվել են մինչև 2018-ի ապրիլի 9-ը, այսինքն՝ նրանց աթոռները պետք է թափուր դառնան:
Թափուր տեղերը համալրելու ընթացակարգը և ժամկետները սահմանվելու են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ կարգով, դրանք պետք է ընդունվեն և ուժի մեջ մտնեն մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:
Այս որոշումն ակնհայտ հեղափոխական է, իրավագիտության հարթությունից վեր. ԱԺ մեծամասնությունը որոշում է փոխել Սահմանադրությունը և դադարեցնել գործող ՍԴ-ի աշխատանքը: Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու համար պետք է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի՝ 88 պատգամավորի ձայն, «Իմ քայլն» ունի այդքան ձայն և, փաստորեն, քաղաքական վճռականություն միայնակ կտրելու կեղծված Սահմանադրության գորդյան հանգույցը, ռիսկերը շատ բարձր են, միանձնյա որոշումը ենթադրում է միանձնյա պատասխանատվություն:
Վարչապետ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ըստ ամենայնի քննարկել են այս քայլի ազդեցության հնարավոր սցենարները: Փաշինյանը հեղափոխական նման հանգուցալուծումից հետո կանցնի քաղաքական իր թիմի ամրացմանը, որը չի բացառում արտահերթ նոր ընտրությունների հեռանկարը՝ մավրը կատարեց իր դերը, մավրը կարող է հեռանալ՝ տանելով իր հետ պատասխանատվության չարաբաստիկ ծանրությունը… »:
The post «Մավրը կատարեց իր դերը, մավրը կարող է հեռանալ՝ տանելով իր հետ պատասխանատվության չարաբաստիկ ծանրությունը» appeared first on ԳԱԼԱ.