Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Февраль
2020

Новости за 08.02.2020

Չեսթեր Բենինգթոնի խումբը ներկայացրել է Sickness նոր թրեքը և դրա հոլովակը

168.am (168 ժամ) 

Grey Daze ամերիկյան ռոք-խումբը, որն ստեղծվել է Linkin Park-ի ղեկավար Չեսթեր Բենինգթոնի կողմից, ներկայացրել է Sickness նոր թրեքը եւ դրա հոլովակը: Խումբը նաեւ ազդարարել է նոր ալբոմի թողարկման ամսաթիվը:

Ցանկացած բան՝ միայն ինձ ցածրացնելու համար. Դոնալդ Թրամփին դուր չի եկել լուսանկարում իր ձևափոխված սանրվածքը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում դժգոհել է և հայտնել, որ որոշ մարդիկ փորձում են իրեն «ցածրացնել»՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում իր սանրվածքը ձևափոխված է:

Читать дальше...

Մեկ տարի առաջ կատարված սպանությունը բացահայտվել է. մանրամասներ

168.am (168 ժամ) 

Դեպքն անցյալ տարի էր կատարվել` Կոտայքի մարզում: Փետրվարի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով։



Աշխարհի ամենագեղեցիկ կինը Burberry-ի գովազդում լուսանկարվել է ժանյակավոր կորսետով

168.am (168 ժամ) 

Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել է Burberry բրիտանական նորաձեւության տան գովազդային արշավի նկարահանումներին:

Նոր սոցիալական ցանցը գրավել է օգտատերերին

168.am (168 ժամ) 

Դոն Հոֆմանը՝ հայտնի Vine վիդեո հավելվածի ստեղծողը, որը խելահեղ ձևով տարածվում էր 2013 թվականին, հայտարարել է նոր՝ Byte ծառայության մեկնարկի մասին։ Այս սոցիալական ցանցն ամբողջությամբ կրկնում է Vine-ի էությունը. Օգտվողները կարող են վերբեռնել ցանկացած 6 վայրկյանանոց տեսանյութ և դրանով կիսվել բաժանորդների հետ:

Դիլիջանի թունելը, Սիսիան-Վայք ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների՝ դժվարանցանելի

Tert.am (hy) 

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:,

Դիլիջանի թունելը, Սիսիան-Վայք ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների՝ դժվարանցանելի:

Աբովյան-Հատիս... Читать дальше...

«Սա՞ ինչ էր». Մխիթար Հայրապետյանը՝ «Կիսաբաց լուսամուտների» մասին

Mamul.am 

ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա՞ ինչ էր, և սա երկու օրից պետք է եթերով հեռարձակվի՞, այս որակի եթերի՞ են արժանի մեր քաղաքացիները։ Եվ թող...

Անցած տարի Հայաստանից դուրս է եկել շուրջ 1,5 մլրդ դոլար. ո՞ւր են գնացել այդ գումարները

168.am (168 ժամ) 

Մինչ կառավարությունը «հեղափոխությունից» հետո հույսով սպասում է, որ ներդրումները կգան Հայաստան, ֆինանսական միջոցների արտահոսքը մեր երկրից մեծ թափով շարունակվում է։ Անցած տարի Հայաստանից դուրս է բերվել գրեթե 1,5 մլրդ դոլար։ Խոսքը միայն քաղաքացիների կողմից և միայն բանկային համակարգով գնացած գումարների մասին է։

ՀՀ ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում․ Գյումրի-Բավրա և Սարավանի լեռնացքի ճանապարհը սաստիկ բքի պատճառով փակ է

Аравот 

Փետրվարի 8-ին՝ ժամը 22:50-ի դրությամբ, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Տավուշի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի, Տաշիրի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին առատ ձյուն է տեղում: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պաճառով Գյումրի-Բավրա և Սարավանի լեռնացքի (Զանգեր կոչվող հատված) ավտոճանապարհը փակ է …

Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ. իսրայելական բանակը պատասխանել է՝ տանկերից կրակ բացելով

Tert.am (hy) 

Իսրայելի պաշտպանության բանակի տանկերից կրակ է արձակվել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման դիրքերի ուղղությամբ, Գազայի հատվածում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, իսրայելական բանակն այս քայլն արել է ի պատասխան իսրայելական տարածքի ուղղությամբ արձակված հրթիռի:

Читать дальше...

Շանհայում մարդկանց արգելել են հասարակական վայրերում հայտնվել առանց բժշկական դիմակների

Tert.am (hy) 

Չինաստանի Շանհայ քաղաքում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարդկանց արգելել են հասարակական վայրերում հայտնվել առանց բժշկական դիմակների: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իշխանությունների հաղորդագրությունը չինական Weibo սոցցանցում:

Читать дальше...

Ձյան սողանքի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի պաշտպանության նախարարը

Аравот 

Սյունիքի մարզում ձյան սողանքի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարին ցավակցական հեռագիր է հղել Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Վիկտոր Խրենինը: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա ՀՀ զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին: Բելառուսի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ …

Դուք եք զինվորների մահվան պատասխանատուները, սա հանցավոր լռություն է. իրավապաշտպանը՝ երեկվա արտակարգի դեպքի մասին

Medialab 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Երեկ տեղի է ունեցել արտակարգ դեպք.մահացել են 3 զինծառայողներ, ըստ ՊՆ-ի հաղորդագրության զինծառայողները մնացել են ձնահյուսի տակ: Եվ վերջ: Ոչ մի բացատրություն դեպքի մանրամասների, հանգամանքների մասին, ոչ մի հաշվետվություն հանրությանը և ոչ մի ցավակցական խոսք ընտանիքներին: Եվ չասեք, թե քրեական գործ է հարուցվել ու քաշվեք մի կողմ: Զինվորները զոհվել են […]

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *