Բոատենգը 1,8 մլն եվրո կվճարի երեխաների մոր վրա հարձակվելու համար
«Լիոնի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կանգնել է մյունխենյան դատարանի առաջ՝ կապված նախկին ընկերուհուն՝ Շերին Զենլերին վնասվածքներ պատճառելու հետ, ումից ֆուտբոլիստը երկու դուստր ունի։ Մեղադրանքի մեջ ասվում է, որ նա վիրավորել է կնոջը կղզում հանգստանալու ժամանակ, բռունցքով հարվածել գլխին, կծել ու նետել գետնին։ Բոատենգը նաև կնոջ վրա նետել է լամպ ու ըմպելիքներով լի տերմոպայուսակ։ Ինչպես գրում է …
The post Բոատենգը 1,8 մլն եվրո կվճարի երեխաների մոր վրա հարձակվելու համար appeared first on ԳԱԼԱ.
«Լիոնի» պաշտպան Ջերոմ Բոատենգը կանգնել է մյունխենյան դատարանի առաջ՝ կապված նախկին ընկերուհուն՝ Շերին Զենլերին վնասվածքներ պատճառելու հետ, ումից ֆուտբոլիստը երկու դուստր ունի։
Մեղադրանքի մեջ ասվում է, որ նա վիրավորել է կնոջը կղզում հանգստանալու ժամանակ, բռունցքով հարվածել գլխին, կծել ու նետել գետնին։ Բոատենգը նաև կնոջ վրա նետել է լամպ ու ըմպելիքներով լի տերմոպայուսակ։
Ինչպես գրում է Bild-ը՝ դատարանում ֆուտբոլիստը հանգիստ տեսք է ունեցել ու հերքել բոլոր մեղադրանքները։ Նա հայտարարել է, որ ագրեսիվ ու վիրավորական է իրեն պահել հենց Զենլերը։ Համաձայն բոլոր վկայությունների՝ աղջիկը հարվածել է նրան ու վնասել շրթունքը, իսկ երբ նա հրել է աղջկան, նա ընկել է, իսկ սեղանին դրված լամպն էլ՝ նրա վրա։
Արդյունքում ֆուտբոլիստը մեղավոր է ճանաչվել Զենլերին վիրավորելու ու մտածված մարմնական վնասվածքներ հասցնելու համար։
Դատախազը պահանջել է խաղացողին 1,5 տարով զրկել ազատությունից, բայց արդյունքում Բոատենգին պարտադրել են տուժողին 1,8 մլն եվրո վճարել։
The post Բոատենգը 1,8 մլն եվրո կվճարի երեխաների մոր վրա հարձակվելու համար appeared first on ԳԱԼԱ.