«Այս աղջիկը առեղծված է». Իրինա Շեյքը կրկին հիացրել է երկրպագուներին
35-ամյա Իրինա Շեյքը դարձել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում կայացած ցուցադրության աստղը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն: Մոդելը հարթակին հայտնվել է անսովոր կերպարում: Բրեդլի Կուպերի նախկին սիրեցյալը հայտնի է իր վառ անհատական ոճով: Իրինան հմտորեն միախառնում է վերջին միտումները նորաձևության սեփական տեսլականի հետ: Միևնույն ժամանակ, սովորական կյանքում աստղը նախընտրում է համարձակ եւ …
The post «Այս աղջիկը առեղծված է». Իրինա Շեյքը կրկին հիացրել է երկրպագուներին appeared first on ԳԱԼԱ.
35-ամյա Իրինա Շեյքը դարձել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում կայացած ցուցադրության աստղը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:
Մոդելը հարթակին հայտնվել է անսովոր կերպարում: Բրեդլի Կուպերի նախկին սիրեցյալը հայտնի է իր վառ անհատական ոճով: Իրինան հմտորեն միախառնում է վերջին միտումները նորաձևության սեփական տեսլականի հետ: Միևնույն ժամանակ, սովորական կյանքում աստղը նախընտրում է համարձակ եւ արտասովոր կերպարներ, որոնք ոչ բոլորն են համարձակվում կրկնել:
Այս անգամ Իրինա Շեյքը հարթակ է դուրս եկել Michael Kors գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության: Աստղային գեղեցկուհին հայտնվել է աներեւակայելի ռոմանտիկ կերպարով՝ մանր վանդակավոր դասական զգեստով: Հագուստը լրացվել կաշվե բարակ գոտիով, ձեռքին եղել է սպիտակ վարդերով լի սեւ պայուսակ:
Մայքլ Քորսն այս անգամ իր գրեթե բոլոր մոդելներին տվել է հենց այդպիսի ծաղկային աքսեսուարներ՝ կերպարներին ռոմանտիկա և իսկապես գարնանային միջավայր հաղորդելու համար:
«Այս աղջիկը առեղծված է», «Շատ զգայական է, չես կարող աչքերդ կտրել», «Իրինա, ինչպիսի ռոմանտիկա ամեն ինչում», «Ժամադրությա՞ն եք. միայն խնդրում եմ ոչ Քանյե Ուեսթի հետ»,- համացանցում Շեյքի նոր կերպարը քննարկել են նրա երկրպագուները:
Հարթակին հայտնվել են նաեւ այլ աստղեր: Շոուն բացել է Քենդալ Ջեները:
The post «Այս աղջիկը առեղծված է». Իրինա Շեյքը կրկին հիացրել է երկրպագուներին appeared first on ԳԱԼԱ.