52-ամյա Ջենիֆեր Լոպեսը կրկին հիացրել է իր երկրպագուներին
Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ցնցող կերպարով է հայտնվել MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն: 52-ամյա Ջեյ Լոն Նյու Յորք է ժամանել կապկպված ցանցավոր հանդերձանքով՝ առանց ներքնազգեստի: Դերասանուհին կրում էր կարճ տոպ, որը հազիվ էր ծածկում կրծքերը, նաեւ թափանցիկ բարձրակրունկներ և փայլուն մինի կիսաշրջազգեստ, որն ընդգծում էր նրա սլացիկ …
The post 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը կրկին հիացրել է իր երկրպագուներին appeared first on ԳԱԼԱ.
Ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը ցնցող կերպարով է հայտնվել MTV Video Music Awards մրցանակաբաշխությանը:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:
52-ամյա Ջեյ Լոն Նյու Յորք է ժամանել կապկպված ցանցավոր հանդերձանքով՝ առանց ներքնազգեստի: Դերասանուհին կրում էր կարճ տոպ, որը հազիվ էր ծածկում կրծքերը, նաեւ թափանցիկ բարձրակրունկներ և փայլուն մինի կիսաշրջազգեստ, որն ընդգծում էր նրա սլացիկ ոտքերը: Բնական գանգուրները զարդարում էին երգչուհուն: Արտասովոր հանդերձանքը բազմաթիվ քննարկումների տեղիք է տվել համացանցում:
«Աշխարհի ամենագեղեցիկ կինը», «Դուք այնքան գեղեցիկ տեսք ունեք», «Աշխարհի թագուհին՝ ընդմիշտ», «Այս հանդերձանքը պարզապես խենթացնող է»,- գրել են նրա երկրպագուները մեկնաբանություններում:
Կարմիր գորգի վրա «Մերկապարուհիներ» ֆիլմի աստղը հայտնվել է առանց իր սիրեցյալի: Ջենիֆեր Լոպեսը ժամանել է արարողությանը՝ երգչուհի Օլիվիա Ռոդրիգոյին «Տարվա երգ» անվանակարգում մրցանակ հանձնելու համար:
Արդեն երկար տարիներ հանրահայտ երգչուհին շատ է աշխատում իր կազմվածքի վրա: Տարիների ընթացքում նրան հաջողվել է պահպանել իր տեսքը:
Ջեյ Լոն նորացրել է հարաբերությունները Բեն Աֆլեքի հետ: Վերջերս երգչուհու ձեռքին մատանի էին նկատել, եւ թերեւս աստղային զույգի հարաբերությունները շուտով կհասնեն նոր մակարդակի:
The post 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը կրկին հիացրել է իր երկրպագուներին appeared first on ԳԱԼԱ.