Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

Իսրայելական ԱԹՍ-ը Բեյրութում հարվածել է ՀԱՄԱՍ-ի գրասենյակին․ զոհվել է առնվազն 6 մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալը (տեսանյութ)

0

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Բեյրութի հարավային արվարձանում հարվածել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գրասենյակին, հաղորդում է լիբանանյան NNA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ԱԹՍ-ը հարվածել է ՀԱՄԱՍ-ի՝ Ալ-Մուշարաֆիա թաղամասում գտնվող գրասենյակին, ինչի հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել։ Հարձակումից հետո վերոնշյալ թաղամաս են ժամանել շտապօգնության ավտոմեքենաներ։

Իր հերթին ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Բեյրութում ՀԱՄԱՍ շարժման բյուրոյում իր աղբյուրին, հայտնել է, որ հարձակման հետևանքով սպանվել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը՝ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ-Արուրին, ինչպես նաև երեք ակտիվիստ, որոնք հարձակման պահին եղել են շենքում։

Ավելի ուշ Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ԱԹՍ-ի գրոհի զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով վեցի։

Միջադեպի կադրերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *