Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

Новости за 05.01.2024

Թուրքիան իր առաջին տիեզերագնացին կուղարկի տիեզերք

168.am (168 ժամ) 

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը X-ում (Twitter) կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Թուրքիան իր առաջին տիեզերագնացն է ուղարկելու տիեզերք։

Տնօրհնեքի արարողություն

168.am (168 ժամ) 

Քրիստոսի Ծնունդն ու Մկրտությունը Եկեղեցին տոնում է միասին` հունվարի 6-ին` «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ: Օրն անփոփոխ ու անխախտ նշվում է առաքելական ժամանակներից:

«Ղազախֆիլմում» 865.000 դոլար է գրպանվել

168.am (168 ժամ) 

Ալմաթիի դատախազությունը հետաքննում է ավելի քան 400 մլն տենգեի (ավելի քան 865 հազար դոլար) բյուջետային միջոցների յուրացումը Ղազախստանի խոշորագույն «Ղազախֆիլմ» կինոստուդիայում:



Ինչ անել` սրտի կաթվածի կամ ինսուլտի վտանգը կանխելու համար

168.am (168 ժամ) 

Լիպոպրոտեինի (ա) բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությունների զարգացման մեծ հավանականության մարկերներից մեկն է, որը հաճախ անտեսվում է մասնագետների կողմից։ Այս մասին ասել է սրտաբան Սեթ Բաումը։

Մսով ու եգիպտացորենով լցոնած պղպեղներ

168.am (168 ժամ) 

Պղպեղների կեսը մանր կտորներով կտրատեք, մյուս կեսը լցրեք եռացրած ջրով կաթսայի մեջ ու թույլ կրակի վրա 30 րոպե եփեք: Եփած պղպեղները հանեք ջրից, տեղադրեք ափսեի մեջ:

Հանդուրժվող այլասերման էժանագին չհանդուրժումը․ ներկայացում 3 գործողությամբ

168.am (168 ժամ) 

Հեռուստաընկերությունների ամանորյա շոուների անորակությունն ու հանրությանը զբաղեցնելու անկարողությունն այս տարի փոխհատուցեց Նիկոլ Փաշինյանը՝ նոր տարվա առաջին աշխատանքային օրը բեմականացնելով «բարկացած ղեկավար» ներկայացումը՝ վախեցած նախարարի, ահաբեկված մարզպետի, կռացող կոմիտեի ղեկավարի տեսարաններով։

Առաջ նախկին-ներկա, սև-սպիտակ էին խաղարկում, հիմա էլ նոր թեմա են գտել՝ եկեղեցի-պետություն հակամարտությունը. Նինա Կարապետյանց

Medialab 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը – Տիկի՛ն Կարապետյանց, քանի որ դեկտեմբերի 31-ից մինչ օրս չեն դադարել քննարկումները, քննադատությունները Վեհափառի ուղերձը Հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակելու վերաբերյալ, ես ձեր գնահատականն եմ խնդրում, ինչի՞ հետևանք էր սա, ու ի՞նչ հետևանքներ է ունենալու եկեղեցի-պետություն լարվածությունը հանրային տրամադրությունների ու հարաբերությունների վրա։ – Ցավալիորեն այս իրադարձությունները բերելու են հասարակության... Читать дальше...

Հավատը` բարոյական կյանքի հիմք

168.am (168 ժամ) 

Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը... բոլոր մարդիկ կարիք ունեն հավատալու, և անօգուտ է մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը կարող է երջանիկ լինել` լինելով կասկածամիտ»: Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչ Հովհաննիսյանի խոսքով` «հավատն անորոշության... Читать дальше...

«Կասպերսկի» ընկերության փորձագետները նոր միջհարթակային սպառնալիքներ են հայտնաբերել

168.am (168 ժամ) 

«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտության և վերլուծության գլոբալ կենտրոնը (Global Research and Analysis Team-GReAT) 2023-ի վերջին հայտնաբերել է երեք արդիական միջհարթակային սպառնալիք։

Փաշինյանը մտածում է՝ ինքը կաթողիկոսից լավ տղա է. հիմա էլ իրեն դրել է հոգևոր առաջնորդի տեղ. Տիգրան Քոչարյան

168.am (168 ժամ) 

Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է ազգի հոգևոր առաջնորդ. նա իրեն դրել է կաթողիկոսի տեղն այնպես, ինչպես դրել էր սպարապետի, Հռոմի պապի կամ համաճարակաբանի տեղ։ Փաշինյանն իսկապես կարծում է, թե այն ճառերը, որոնք ինքն է կարդում, շատ ավելի կարևոր են, քան Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը, հետևապես, Ամանորին Վեհափառի ուղերձը եթեր չհեռարձակելը ես դիտարկում եմ ոչ այնքան՝ իշխանություն-եկեղեցի պայքարի, այլ Փաշինյան անձի՝ հերթական ոչ հոգեպես հավասարակշիռ պահվածքի համատեքստում։

Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր էությունը

168.am (168 ժամ) 

Նա աշխարհ եկավ, ծնունդ առավ սուրբ Կույս Մարիամից, մարդացավ, որպեսզի էլ ավելի մոտենա մեզ, լինի մեր մեջ, մեր կողքին, որպեսզի այլևս երբեք և ոչ ոք չկարողանա ասել, թե Աստված շատ հեռու է, թե Նրան անհար է տեսնել, զգալ, թե Նա տեղ չունի մարդկության կյանքում: Նա դարձավ մեզանից մեկը, անցավ մարդկային կյանքի փուլերով, նորածնից մինչև հասունություն, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա Նրա մեջ տեսնել իր պատմությունը, զգալ Նրա անչափելի սերն ու ներկայությունը:

«Մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ իրենց հողից վտարված փախստականների հետ են». Ֆրանսիայի դեսպանի հայերեն գրառումը

Аравот 

«Շնորհավոր Սուրբ ծնունդ: Մտքերս հատկապես Լեռնային Ղարաբաղի՝ իրենց հողից վտարված փախստականների հետ են, ովքեր այս երեկո այս տոնը նշում են իրենց տներից հեռու»,– գրել է Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *