Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

ՌԴ-ի հետ զենքի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագրեր չունենք․ բանակցություններն այս պահին չմատակարարված զինամթերքի շուրջ են․ ԱԽ քարտուղար

0

Ռուսաստանի հետ բանակցություններն այս պահին չմատակարարված զինամթերքի շուրջ են։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն և ՀՀ-ն ռազմատեխնկական գործակցության նոր համաձայնագրեր են քննարկում։

Ըստ ԱԽ քարտուղարի՝ 2021 թվականից ի վեր Ռուսաստանի հետ բազմաթիվ պայմանագրեր են կնքվել, որոնք կյանքի չեն կոչվել, պայմանագրային պարտավորությունները ՌԴ-ն չի կատարել։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում դրանց ֆինանսական հարցերն այլ տարբերակով են լուծում, իսկ որոշ դեպքերում՝ պայմանագիրը թարմացվում է և հարցերը փորձում են լուծել ըստ նոր կարիքների, ինչը նշանակում է, որ այժմ դրանց մի մասը վերանայվում է և թարմացվում։

«Նոր պայմանագրեր չունենք։ Գոյություն ունեցող պայմանագրերի շրջանակներում թարմացումներ են կատարվում։ Պայմանագրերը չեն փոխվելու։ Զենքի մասին չեմ ուզում մանրամասն խոսել, որովհետև դրա մասին չարժե մանրամասն հրապարակային խոսել, բայց ընդհանուր առմամբ պայմանագրեր ենք ունեցել։ Եթե պայմանական ասեմ, ապա նախկինում 4 միավոր զենք էինք ուզում, հիմա 2 միավոր ենք ուզում»,– ասաց Գրիգորյանը՝ կրկին շեշտելով, որ նոր համաձայնագրեր չեն կնքվում։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *