Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն․ Արմեն Գրիգորյան

0

Մեր ընկալմամբ՝ Հայաստանի շահ հանդիսանում է այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը պաշտպանվի խաղաղության պայմանագրով, այս պահին Հայաստանը բանակցում է այդ հարցերի վերաբերյալ և մենք, համոզված եմ, որ առաջնըթաց ենք ունենալու այս ուղղությամբ:

Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկաբանելով ընդդիմադիր պատգամավորների քննադատություններն ու արտահայտած մտավախությունները խաղաղության պայմանագրի մանրամասներին ծանոթանալուց հետո։

«Կասկած չունեմ, որ խաղաղության պայմանագիրը, եթե մենք հասնենք ստորագրելուն, ամբողջապես համապատասխանելու է Հայաստանի շահերին: Չի կարող ՀՀ շահերին հակասող փաստաթուղթ լինել, և մենք ստորագրենք այն»,- նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի այն պնդմանը, թե ՀՀ-ն որևէ բան ձեռք չի բերում և ՀՀ-ի համար որևէ դրական կետ չկա, մինչևդեռ Ադրբեջանը մինչ այս ագրեսիայի հետևանքով ձեռք բերվածն է ամրագրում և պատրաստվում է նոր հարձակման՝ ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ խաղաղության պայմանագրի նպատակն այն է, որ խաղաղություն լինի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և բանակցությունների իմաստն այն է, որ կարողանան հասնել այդ խաղաղությանը:

«Խաղաղության պայմանագրի նպատակն այն է, որ երաշխիքներ ստեղծվեն և այդ երաշխիքները հայկական կողմի առաջարկներով ստեղծվում են: Այսինքն՝ բանակցությունների սեղանին այն ինչ կա և այն, ինչ Հայաստանը առաջարկել է, դրանով ստեղծվում է ՀՀ-ի համար անվտանգության երաշխիքներ», - նշեց նա:

Դիտարմանը, որ ըստ Իշխան Սաղաթելյանի, Խաղաղության պայմանագրով Ադրբեջանը կապիտալիզացնում է այն, ինչին հասել է զենքի ուժով, Գրիգորյանը ասաց, որ Խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որ փորձեն համակեցություն ստեղծել տարածաշրջանում ՀՀ-ի ևԱդրբեջանի միջև, և երկու երկրները տարածքային նկրտումներ չունենան միմյանց նկատմամբ:

Հարցին՝ կա արդյոք միջանցքի հարց պայմանագրում, ԱԽ քարտուղարը բացառեց որևէ միջանցքի հարցի քննարկումը. «Չի կարող լինել որևէ միջանցքի հարց, բացառվում է նման բան: Ադրբեջանցիները մեզ բանավոր խոսքերով վստահեցնում են, որ ընդունում են Հայաստանի 4 սկզբունքները՝ սուվերենություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն։ Մենք բանակցությունների ընթացքում կարձանագրենք այս 4 սկզբունքները, և այս 4 սկզբունքների արձանագրումը նշանակում է բացառում որևէ միջանցքային տրամաբանության», - հավելեց ԱԽ քարտուղարը։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *