Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարարը մշակույթի նախարար է նշանակվել
Ֆրանսիայի արդարադատության նախկին նախարար Ռաշիդա Դաթին մշակույթի նախարար է նշանակվել։
Տեղեկությունը հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
Նա այդ պաշտոնում փոխարինել է Ռիմա Աբդու-Մալակին, որն ավելի վաղ անհամաձայնություն էր հայտնել նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշմանը (Ֆրանսիայի ղեկավարը դեմ էր արտահայտվել սեռական բռնության մեջ մեղադրվող դերասան Ժերար Դեպարդիեի հետապնդմանը, ինչպես նաև ներգաղթի խստացման մասին նոր օրենքին):
2007-2009 թվականներին Դաթին Ֆրանսիայի արդարադատության նախարարն էր նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարությունում, մինչ այդ նա Սակոզիի խորհրդականն էր։