Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

Բաքվի կահույքի արտադրամասերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի

0

Բաքվի Բինագադի շրջանում կահույքի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից։

Ավելի վաղ հաղորդվել էր երեք զոհի մասին:

«Թարմացված տեղեկությունների համաձայն՝ պայթյունի վայրում փրկարարական և որոնողական աշխատանքների ընթացքում փլատակների տակից դուրս է բերվել 6 մարդու դի»,- նշել են վարչության մամուլի ծառայությունից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ երկու հոդվածով՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան և անզգուշություն, որը հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան։ Պայթյունի պատճառը, վնասի չափը, ինչպես նաև դեպքի հետ կապված այլ հարցեր պարզելու համար նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ միջոցառումներ: 











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *