Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

Մոուրինյուի գործակալը նրա ծառայություններն է առաջարկել Նապոլիին

0

Գործակալ Ժորժե Մենդեշը, որը ներկայացնում է «Ռոմայից» վերջերս հեռացված մարզիչ Ժոզե Մոուրինյուի շահերը, պորտուգալացի մասնագետի ծառայություններն է առաջարկել «Նապոլիին»։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մենդեշն անձամբ է զանգահարել նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսին՝ քննարկելու Մոուրինյուին «Նապոլիի» գլխավոր մարզիչ նշանակելու հնարավորությունը։ Դե Լաուրենտիսը վստահեցրել է, որ կքննարկի այս առաջարկը։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ նեապոլիտանական ակումբի ղեկավարը շփոթված է այն աշխատավարձի չափից, որը պահանջում է Մոուրինյուի գործակալը։

Հիշեցնենք, որ «Նապոլին» այժմ գլխավորում է Վալտեր Մացցարին, որի պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *