Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ

0

Թուրքիայի խորհրդարանը երեքշաբթի օրը՝ հունվարի 23-ին, մի քանի ամիս տեւած քննարկումներից հետո հավանություն է տվել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ։

Այժմ Հունգարիան պետք է որոշում կայացնի, հաղորդում է Bloomberg-ը։

Փաստաթուղթն այժմ ստորագրման համար կփոխանցվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Bloomberg-ը նշում է, որ Թուրքիան դանդաղել է Շվեդիայի հայտի հաստատման հարցում ՝ երկրից պահանջելով քայլեր ձեռնարկել անջատողական խմբավորումների, այդ թվում ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների դեմ պայքարելու համար: Շվեդիան խստացրել Է ահաբեկչության դեմ պայքարի օրենքները և հանել Թուրքիա զենքի արտահանման սահմանափակումները:

Ավելի վաղ գրել էինք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) այսօրվա օրակարգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *