Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2024

Ազատության մեջ եմ, ամեն ինչ կարգին է․ Կարեն Վանեցյանն արձագանքել է ձերբակալվելու մասին լուրերին

0

Exoil Group հոլդինգի սեփականատեր, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, РБК-ին հայտնել է, որ ազատության մեջ է․

«Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ լավ է, գրասենյակն աշխատում է»,-ասել է Վանեցյանը՝ նշելով, որ ոչ մի ձերբակալություն չի եղել։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվել, որ Մոսկվայում ձերբակալել են ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եղբորը՝ գործարար Կարեն Վանեցյանին։ 

Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարություն էր տարածել, որ Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ և տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է՝ չեն համապատասխանում իրականությանը:

 

 











СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *