Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2025

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. ՍԱՏՄ

0

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մնացականյանին պատկանող թռչնի (լորի) ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․

– արտադրամասը սարքավորված չի եղել սանհանգույցով և ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով,

– շինության հատակի, պատերի, առաստաղների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– կոյուղու համակարգը նախագծված և իրականացված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

– արտադրամասը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

The post Լորի ձվի արտադրամասի գործունեությունը դադարեցվել է. ՍԱՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *