Добавить новость
smi24.net
World News in Armenian
Июнь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29
30

Քաղցրի դառը հետևանքները. «Բոլորին արգելել եմ երեխայիս քաղցր տալ, նույնիսկ մայրս ասում է, որ չափազանց ծայրահեղ եմ»

0

26-ամյա Լուսինե Սահակյանը կատակում է՝ դարձել է ընտանիքի անդամների ու հարազատների ահն ու սարսափը։ Դուստրը՝ Նռանեն, ընտանիքի առաջին թոռնիկն է, որին բոլորն են շտապում սիրել ու երես տալ, ձեռքի հետ էլ «քաղցրիկներ» տալ, բայց Լուսինեն այս առումով շատ խիստ է․

«Ես բոլորին արգելել եմ երեխայիս քաղցր տալ։ Նույնիսկ մայրս է ասում, որ չափազանց ծայրահեղ մոտեցում ունեմ: Մայրությանը շատ լուրջ եմ նախապատրաստվել, 9 ամիս կարդացել եմ, երեխայի խնամքի, կերակրման հետ կապված բոլոր հայտնի հավելվածները ներբեռնել։ Բոլոր մասնագետները միաբերան ասում են, որ առնվազն 2 տարի երեխան պետք է հեռու լինի շաքարավազից, և ես հետևում եմ այդ խորհրդին»,– «Մեդիալաբին» ասում է Լուսինեն։

Նա միաժամանակ պատմում է, որ երեխան քաղցրից զուրկ չի մնում։

«Եթե երեխաս քաղցրի կարիք ունի, ես գիտեմ, որ կարող եմ շատ համեղ և օգտակար թխուկներ պատրաստել գազարով, դդումով, բանանով, խնձորով։ Երկու տարեկանից հետո արդեն ավելացնում եմ նաև մեղր, չամիչ, առանց շաքարի չրեղեն եմ ներմուծել երեխայի կերակրացանկ, ուստի բացարձակապես չեմ հասկանում, թե ինչու պետք է երեխայիս նյարդային համակարգը քայքայեմ շաքարավազով»,– ասում է նա։

Լուսինեն նշում է, որ իր որոշումն հենց այնպես չի եղել: Դուստրն 8 ամսական էր, որ սկեսուրը որոշեց երեխային մի փոքր պաղպաղակ տալ, և չնայած երեխայի կերածը հազիվ 30 գրամ լիներ, բայց միանգամից վարքային փոփոխություններ է նկատել: 

«Նռանեն մոտ 5 ժամ չկարողացավ քնել, շատ գրգռված էր, զգում էի, որ քունը տանում է, բայց չի կարողանում հանգստանալ, որ քնի։ Հետո նույնը կրկնվեց, երբ ես ուղղակի խաղի համար խշխշան թղթով կոնֆետ տվեցի աղջկաս, ու բառացիորեն 10 վայրկյան հետո հասկացա, որ կարողացել է բացել կոնֆետը և մի փոքր կերել շոկոլադից։ Նման 2-3 դեպքից հասկացա, որ շաքարի օգտագործման և երեխայիս վարքի փոփոխության միջև անմիջական կապ կա»,– պատմում է նա։

Դստեր մեծանալուն զուգահեռ՝ դժվարանում է վերահսկողությունը։ Նռանեն արդեն հերթագրված է մանկապարտեզ հաճախելու համար, երբեմն առանց մայրիկի՝ տատիկների ուղեկցությամբ հյուր է գնում կամ գիշերում նրանց տներում։ Լուսինեն ասում է՝ թեև երեխայի նկատմամբ իր վերահսկողությունը երբեմն ընտանեկան կոնֆլիկտների է բերում, ինքն իր որոշումից հետ չի կանգնել։

«Հերթական անգամ երեխաս գիշերել էր ծնողներիս տանը։ Հաջորդ օրն արդեն նկատեցի արտասովոր ակտիվությունը, անկարգությունը, հետո հասկացա, որ մայրս «լավություն» է արել աղջկաս, ու խտացրած կաթով բլիթներ ու կոնֆետ կերակրել։ Եվ քանի որ վիճելն այլևս անիմաստ էր, ուղղակի մայրիկիս ասացի, որ այդ դեպքում Նռանեն այլևս իրենց տանը և հյուր չի գնա առանց ինձ։ Մայրս ասաց, որ ես ուլտիմատում եմ ներկայացնում, բայց ստիպված եղավ ընդունել իմ խաղի կանոնները,– ասում է Լուսինեն ու ավելացնում,– ես հասկանում եմ, որ հետզհետե ամեն ինչ ավելի է բարդանալու, մանկապարտեզ գնալու հետ դժվարանալու է նրան քաղցրից հեռու պահելը, գուցե ինչ-որ պահի անգամ անհնար է դառնալու, բայց քանի դեռ դա հնարավոր է, ես այդպես եմ անելու»։

Քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջատար դիրքեր ունի աշխարհում, իսկ 15 տարեկանների շրջանում առաջին հորիզոնականում է։ Այս մասին փաստում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած հետազոտությունները։ 

«ՀՀ դպրոցներում 11, 13, 15 և 17 տարեկան երեխաների շրջանում անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քաղցրավենիքի և քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործման առումով Հայաստանը առաջին հորիզոնականում է 15 տարեկանների շրջանում: Ըստ տվյալների՝ 15 տարեկան տղաների 56%-ը, աղջիկների 64%-ը ամեն օր, օրը մի քանի անգամ քաղցրավենիք են օգտագործում, ինչ վերաբերում է քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործմանը, ապա այստեղ տղաներն են առաջատարը` 32% ցուցանիշով, իսկ աղջիկների 22%-ն է գազավորված ըմպելիք օգտագործում: Սա իսկապես անհանգստացնող է և մտահոգվելու տեղիք է տալիս»,– ասվում է հետազոտության մեջ:

Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ Հայաստանում 7-9-ը տարեկան երեխաների 27․7%-ն ունի ավելցուկային քաշ, իսկ 12․6%-ը` ճարպակալում:

Մասնագետները փաստում են՝ այս երեխաներն առողջական լուրջ խնդիրների առաջացման ավելի մեծ ռիսկ են ունենում, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարային դիաբետի, արյան բարձր ճնշման, ասթմայի և շնչառական այլ խնդիրների, քնի խանգարումների և լյարդի հիվանդությունների զարգացման առումով: Նրանք կարող են նաև ունենալ հոգեբանական ազդեցություններ, ինչպիսիք են` ցածր ինքնագնահատականը, դեպրեսիան և սոցիալական մեկուսացումը:

Կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Մարիամ Գրիգորյանը, որն աշխատում է հատկապես սննդային վարքի խանգարումներ ունեցող անձանց հետ, ասում է, որ շաքարի անվերահսկելի օգտագործումը երեխաների և դեռահասների մեջ ձևավորվում է սխալ վերաբերմունք՝ դարձնելով այն պարգև։

«Հաճախ ծնողները երեխաներին համոզում են ուտել՝ ասելով, որ քաղցրը կամ կոնֆետը կստանան միայն ուտելուց հետո կամ երեխայի ինչ-որ գործողություն կամ արարք արժևորում են կոնֆետ հյուրասիրելով։ Այսպիսով մենք երեխայի մեջ ձևավորում ենք քաղցրի գերարժևորում։ 

Ստացվում է, որ մենք երեխայի մեջ ստեղծում ենք մի կեղծ համակարգ, որ քաղցրը պարգև է։ 

Հենց այս մոտեցման հետևանքով է, որ դեռահասության և հասունության տարիքում մարդիկ շարունակում են իրենք իրենց պարգևատրել քաղցրով, և յուրաքանչյուր էմոցիոնալ տատանման ժամանակ մարդը վազելու է քաղցր գնելու, որովհետև իր մտքում աշխատելու է տարիներ առաջ ստեղծված «քաղցրավենիք–պարգև, դրական էմոցիա» նյարդային հանգույցը։ 

Այդպես մարդիկ քաղցրով իրենք իրենց պարգևատրում են մանր ու մեծ ձեռքբերումների համար, իսկ այն դեպքերում, երբ իրենց կյանքում որևէ լավ բան տեղի չի ունենում, քաղցրը դառնում է դրական էմոցիաներ ստանալու հիմնական ձևերից մեկը։ 

Այսինքն՝ մարդիկ կոմպենսացնում են իրենց էմոցիոնալ դեֆիցիտը կամ ավելցուկը քաղցրով։ Դա դառնում է խնդրի լուծում»,– ասում է Մարիամ Գրիգորյանը։

Հոգեբանն ասում է, որ քաղցրով խրախուսելու պրակտիկայից պակաս վնասակար չէ նաև քաղցրով վախեցնելու սովորությունը։ Սա ևս առաջացնում է հոգեբանական այնպիսի վիճակ, երբ մարդը քաղցր օգտագործելուց հետո բացասական էմոցիաներ, մեղքի զգացում է ունենում։ Դա ևս գերարժևորման ձև է, սակայն բացասական, որը շատ հաճախ բերում է պոռթկումների։

«Եթե երեխան ավելորդ քաշ ունի և որոշում է նիհարել, որևէ գրագետ մասնագետ նրան խորհուրդ չի տա ամբողջությամբ բացառել իր սիրելի սնունդը կերակրացանկից, անգամ քաղցրը։ Որևէ սննդամթերքի վերաբերյալ ծայրահեղականացում չպետք է լինի, հատկապես եթե խոսքը վերաբերում է երեխաներին։ 

Որևէ մթերքի օգտագործման հետևողական, կատեգորիկ արգելքը կարող է հանգեցնել խիստ անցանկալի վարքի, օրինակ՝ երեխան կարող է գողանալ ցանկալի մթերքը, թաքուն ուտել այն։ Հատկապես ինչ-որ միջավայրում, որտեղ բոլորը կարող են ուտել քաղցր, իսկ ինքը՝ ոչ, երեխայի մեջ խաթարվում է մյուսներին նման լինելու, նորմալիզացիայի զգացողությունը, ինչը այդ տարիքում շատ կարևոր է»,– ասում է հոգեբանը։

Ըստ նրա՝ ամենագրագետ ձևը՝ քաղցրի նկատմամբ երեխաների և դեռահասների մեջ առողջ վերաբերմունք ձևավորելու, ընտանիքում ընդունված, միասնական մոտեցում ունենալն է սննդի նկատմամբ։ 

Գեղանկարիչ, լրագրող, «Մասուր» արվեստի տան հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը նշում է, որ իր ամենակարևոր դերը փոքրիկ Զապէլի մայրը լինելն է։ Մարիամն ասում է՝ դստեր կերակրացանկում խիստ սահմանափակումներ չունի, բայց կան բաներ, որոնք ուղղակի արգելված են Զապէլի համար, օրինակ՝ գազավորված ըմպելիքները, շաքար պարունակող կոմպոտներն ու հյութերը։

«Եթե դա հնարավոր լիներ, ես ընդհանրապես Զապէլին հեռու կպահեի բոլոր տեսակի կոնֆետներից, քաղցր հյուրասիրություններից և այլն, բայց ես իրոք չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է արգելել տատիկին, հյուրերին կամ իրեն սիրող մյուս մարդկանց իրենց սերը քաղցրով արտահայտել։ Մինչև 1,5-2 տարեկանը շաքարը աղջկաս համար կտրուկ արգելված է եղել, և չնայած դրան երբեմն նկատել եմ, որ ինձնից թաքուն ինչ-որ մեկը երեխային կոնֆետ է տվել։ Թեև աղջիկս դեռ փոքր է, և ես նրան չեմ բացատրել դեռ շաքարի վնասակարության մասին, բայց հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց ինքնակամ կհրաժարվի ավելորդ քաղցրից ու շոկոլադներից։ Եթե տանը քաղցրը սահմանափակել դեռ հնարավոր է, ապա մյուս միջավայրերում դա գործնականում շատ բարդ է»,– ասում է Մարիամը։

Եվ չնայած այս ամենին՝ Մարիամը վստահ է՝ քաղցրի լրիվ սահմանափակումը սխալ է, պետք է հնարավորինս նվազեցնել դրա օգտագործումը։ Ըստ նրա՝ ընտանիքում ճիշտ սննդային մշակույթի ձևավորման արդյունքում երեխան ինչ-որ տարիքում ինքնուրույն կգա քաղցրը նվազեցնելու գիտակցական որոշմանը, սակայն շատ փոքր տարիքում լիակատար արգելումը կարող է հավելյալ սթրեսի պատճառ դառնալ։

«Պատկերացրեք՝ ձեր երեխան 3-4 տարեկան է, գնացել է ծնունդ կամ ինչ-որ միջոցառման, որտեղ բոլորը տորթ կամ շոկոլադ են ուտում, իսկ դա իրեն արգելված է։ Պատկերացրեք նրա հոգեվիճակը։ Ես դա չեմ ընդունում։ Երեխաների դեպքում, եթե չկան խիստ առողջական ցուցումներ, ես ընդհանրապես դեմ եմ խիստ արգելքներին»,– ասում է Մարիամը։ 

Մանկաբույժ, մանկական էնդոկրինոլոգ Մարինե Առաքելյանը նշում է՝ երեխաների համար կա ցանկացած սննդամթերքի, այդ թվում՝ շաքարի օգտագործման հստակ չափաբաժին՝ 30 գրամ օրական, ուստի, ըստ մասնագետի, պետք է սահմանափակվել դրանով։

«Քաղցրի չարաշահման կարճաժամկետ ազդեցություններից են, օրինակ՝ արյան գլյուկոզի տատանումները, ինչը հանգեցնում է էներգետիկ տատանումների։ Սա հատկապես վտանգավոր է դպրոցահասակ երեխաների համար, քանի որ այսպիսի տատանումները կարող են առաջացնել գրգռվածություն, ուշադրության նվազում, հոգնածություն, ագրեսիա, ինչն անխուսափելիորեն ազդելու է սովորելու ունակության վրա»,– ասում է բժիշկը և ավելացնում՝ շաքարի ամենատարածված կարճաժամկետ ազդեցություններից է նաև քնի խանգարումը կամ քնի որակի անկումը, քանի որ քաղցրի չարաշահումն ազդում է մելատոնին հորմոնի արտադրության վրա։

Որպես քաղցրի չարաշահման երկարաժամկետ ազդեցություն՝ էնդոկրինոլոգը նշում է ճարպակալումն ու ինսուլինառեզիստենտականությունը, երբ օրգանիզմը ժամանակի ընթացքում կորցնում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, ինչն էլ մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը։

Մարինե Առաքելյանը նշում է՝ քաղցրի ազդեցությունը մեծ է նաև սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա․ այն բարձրացնում է արյան ճնշումը, ակտիվացնում բորբոքային պրոցեսները և կարող է նպաստել վաղ շրջանում աթերոսկլերոզի զարգացմանը։

«Քաղցրի չարաշահման հաջորդ երկարաժամկետ ազդեցությունը լյարդի ոչալկոհոլային ճարպային հիվանդությունն է։ Երեխաների շրջանում այս խնդիրը գնալով տարածվում է, հատկապես խոցելի են ավելորդ քաշ ունեցող բալիկները։ Պատճառն այն է, որ լյարդը ստիպված է վերամշակել ավելորդ քանակի ֆրուկտոզան, որը չափազանց շատ է պարունակվում արհեստական քաղցրավենիքներում և գազավորված ըմպելիքներում»,– բացատրում է էնդոկրինոլոգը։

Նա ասում է՝ ճարպակալումը հատկապես վտանգավոր է դեռահասների համար և բերում է մի շարք վտանգավոր հետևանքների՝ հորմոնալ խանգարումներից մինչև անպտղություն։ 

Ըստ մասնագետի՝ սեռահասունության սկիզբը աղջիկների համար համարվում է 9 տարեկանը, տղաների համար՝ 10-11։ Հենց այդ տարիքում առավել վտանգավոր է ավելորդ ճարպային հյուսվածքների առկայությունը, քանի որ դա ազդում է ոչ միայն սեռական հորմոնների արտադրության հավասարակշռության վրա, այլև աղջիկների մոտ բերում է վաղաժամ սեռական հասունացման, դաշտանային ցիկլի առաջացման, իսկ տղաների մոտ՝ տեստոստերոնի անբավարար արտադրության։

«15 տարեկան աղջիկների շրջանում ավելացել է պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի տարածվածությունը, որի առաջացման պատճառներից է ճարպակալումը։ Սա բերում է անկանոն դաշտանային ցիկլի և հետագայում նաև անպտղության»,– ասում է նա։

Էնդոկրինոլոգն ասում է՝ այս ամենը կարելի է կանխարգելել, եթե առողջ սննդային վարքը ձևավորվի երեխայի մեջ վաղ մանկության շրջանից, իսկ օրինակը պետք է լինի ընտանիքը։

Սոնա Մարտիրոսյան 

MediaLab.am

The post Քաղցրի դառը հետևանքները. «Բոլորին արգելել եմ երեխայիս քաղցր տալ, նույնիսկ մայրս ասում է, որ չափազանց ծայրահեղ եմ» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.








Канал «Только никому»: Киркоров не понимал, где находится на 35-летии Анны Asti

Врачи сети клиники «Будь Здоров» проведут выездные консультации для жителей Кубани

Клиника «Будь Здоров» в Санкт-Петербурге провела Дни здоровья для компании «Элита»

Cliff by City Bay: архитектура, вдохновленная скалами


Accor Group CEO Sébastien Bazin: ‘Anybody who’s waiting for the day after tomorrow is just an idiot’

Thunder trade away pick No. 24

Man United hold talks with £70million midfielder with Amorim being the driving force

Man Utd preparing to submit offer to sign €50m star, Red Devils "don't give up" - report


Абакан встречает проект «Классика для всей семьи»

Пройдена первая треть туннеля под Бакинской улицей

VK привлекла 112 млрд рублей благодаря допэмиссии

Ночью в Курске горела квартира на улице Дейнеки


Инструкция по запуску Grand Theft Auto V на Android

I asked the man in charge of a major live service game if ugly crossover skins are a problem, and I didn't care for his answer

No more dolphin swimming or flying in Rematch—in a bug fix, Sloclap very seriously explains why levitating soccer players aren't part of its vision for the game

Hearthstone's first in-game pet is only available via a gacha mechanic that will cost most players a whopping 158 bucks



День памяти Ионы 28 июня: как правильно провести день, что нельзя делать, народные приметы

Быть героем — быть примером: в День молодежи участниками просветительской программы Общества «Знание» стали герои России

Названы районы Москвы — лидеры по ценам на вторичное жилье

«Знай, люби, гордись, приумножай»: более 20 тысяч молодых людей собрались на площадках Общества «Знание» в День молодежи


Абакан встречает проект «Классика для всей семьи»

Жасмин представляет новую песню «Ты и я»: искренняя история о любви и доверии

В Ульяновске подорожали новостройки: цены растут, а выбор сокращается

Когда скидок к ставке 6% — больше. «Выберу.ру» составил рейтинг лучших семейных ипотек в июне 2025 года


Ипотека для IT-специалистов: условия, требования и советы для получения

МЧС предупредило о грозе с сильным ветром в Москве с воскресенья по вторник

Первый тур: зачем каждому из вас нужно регулярно заниматься такмедом

Матвиенко: отношения между Россией и Европой восстановятся


Елена Рыбакина узнала возможных соперниц на пути к титулу Уимблдона-2025

Андрей Рублёв: документальный фильм ATP раскрывает жизнь за пределами корта

Пегула, занимающая третье место в мировом рейтинге, вышла в полуфинал турнира в Бад-Хомбурге

Разгром «зафиксировали» в матче Александра Бублика на старте Уимблдона


Матвиенко: отношения между Россией и Европой восстановятся

Ипотека для IT-специалистов: условия, требования и советы для получения

От майонеза до болоньезе: россияне назвали свои самые любимые соусы

«Денежный дождь» с вертолета: в Детройте разбрасывали купюры в память о меценате


Музыкальные новости

В Москве задержан студент Гнесинки за угрозы проректору

«Берёзонька», «По волнам» и флешмобы в промежутках: День молодёжи во Владивостоке завершился выступлениями Miravi и Burito

Александр Розенбаум и Александр Яцко представили мюзикл «Вальс-бостон»

Региональная сессия по отбору лучших проектов в рамках форума "Сильные идеи для нового времени" прошла в Самаре


В Якутске проходит Всероссийский форум по сохранению и развитию языков  

День памяти Ионы 28 июня: как правильно провести день, что нельзя делать, народные приметы

Названы районы Москвы — лидеры по ценам на вторичное жилье

Быть героем — быть примером: в День молодежи участниками просветительской программы Общества «Знание» стали герои России


Антон Заболотный присоединится к "Спартаку": контракт до 2026 года

Адвокат Кудряшов: Гузеева избежит санкций за мошенничество с виллами на Бали

Трамп высоко оценил высказывания Путина: отношения с Москвой улучшаются

В Театре Сатиры премьера «Доходное место»


Авария с грузовиком и мотоциклом парализовала движение на СВХ в Москве

Таксистов Подмосковья будут штрафовать на незнание достопримечательностей

79-летняя женщина за рулем Chevrolet врезалась в грузовик в Калужской области

Собянин: Новый прогулочный маршрут объединит шесть живописных набережных Москвы


Путин выразил пожелание, чтобы Аллах хранил участника специальной военной операции

Путин прокомментировал приглашение посетить Дагестан

Путин поинтересовался уровнем заработной платы участников студенческих отрядов

Трамп высоко оценил высказывания Путина: отношения с Москвой улучшаются




Снижаем вес и поддерживаем иммунитет: какое растительное молоко лучше выбрать

Суд вынес приговор хирургу, который неудачно прооперировал супругу раввина в Москве

Падает в обмороки: как желание быстро похудеть подорвало здоровье Елены Воробей

Педиатр Смирнова объяснила, как избежать ночного перегрева у младенца


В Киеве после саммита НАТО сообщили Зеленскому мрачные новости

Зеленский наложил новые санкции на российские предприятия

В Киеве рассказали о унижении Зеленского на саммите НАТО


Глава Калмыкии Бату Хасиков удостоен Ордена Славы и Чести III степени

Алина Загитова повысила голос: детали работы над рок-мюзиклом "Ассоль"

Томич намерен взять вес 407 кг на соревнованиях пауэрлифтеров в Москве

Почему заслуженного тренера РФ по дзюдо обвиняют в домогательствах воспитанницы


Лукашенко предложил защитить молодёжь в Белоруссии и России от ошибок и искажённых идей

Ъ: Переговоры в минском Дворце независимости довели до дрожи

Повлиять на Путина: зачем США возобновляют контакты с Лукашенко

Лукашенко: неформальный саммит ЕАЭС может пройти в Петербурге в декабре


Собянин: Новый прогулочный маршрут объединит шесть живописных набережных Москвы

Сергей Собянин рассказал о внедрении клеточных технологий при лечении детей

Собянин сообщил об обновлении автобусной маршрутной сети для жителей Куркина

Сергей Собянин: Молодежь Москвы и России — будущее нашей страны


Детеныш джейрана родился в Центре воспроизводства редких видов животных Московского зоопарка

Ресайлер – надежный поставщик оборудования для переработки отходов в России

Орнитологи Москвы рассказали про правила поведения при нахождении птенца-слетка

Мощный рост тарифов ЖКХ в России: как изменятся цены на коммуналку с 1 июля


От майонеза до болоньезе: россияне назвали свои самые любимые соусы

Московский монорельс завершил свою работу 28 июня

Матвиенко: отношения между Россией и Европой восстановятся

Диетолог Перевалова рассказала, можно ли похудеть при помощи чайного гриба


Мощный рост тарифов ЖКХ в России: как изменятся цены на коммуналку с 1 июля

Инвестор дошел до Архангельского // «Альтера Капитал» вложится в площадку под жилье

Недвижимость на миллион: что можно купить в России на эту сумму в июне 2025 года

Лесные пожарные из двух регионов РФ прилетели на помощь в Бурятию


Прогноз погоды в Крыму на 27 июня

Крым упирается в "ж/д потолок": как расширить провозные мощности

Прогноз погоды в Крыму на субботу

Погода на 28 июня 2025 года в Крыму и Севастополе: воздух прогреется до 28 градусов


Рязанская молодежь пообщалась с первым зампредом правительства области Денисом Боковым

Арт-проект Jiminy Lummox добрался до Рязани

От майонеза до болоньезе: россияне назвали свои самые любимые соусы

Лесная земляника ценой красна // Чем обусловлена высокая стоимость дикорастущей ягоды














СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *