Վահե Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին դատախազություն են հրավիրել. Factor.am
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը, նրա կինը՝ PARA TV լրատվամիջոցի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը, դուստրը՝ Յանա Հակոբյանը և ընտանիքի այլ անդամներ հրավիրվել են գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Նշենք, որ Հակոբյանը 4 զավակ ունի։ Նշվում է, որ դատախազությունը վերջիններիս գույքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել, նրանց էլ հրավիրում է ուսումնասիրության արդյունքների ծանոթանալու, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
«Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն»,- նշվում է ծանուցագրում։
Ըստ հաղորդագրության՝ կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը մանդատներից հրաժարվելու դիմում են ներկայացրել, Զեմֆիրա Միրզոևան, որ խորհրդարան է անցել ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն՝ ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։
The post Վահե Հակոբյանին և նրա ընտանիքի անդամներին դատախազություն են հրավիրել. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
