Добавить новость
smi24.net
World News in Armenian
Декабрь
2025
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ՝ լավագույն ծառայությունները մատուցելու. Ավանեսյան

0

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ հերթական հանդպումն է կայացել բուժհաստատությունների ղեկավարների հետ` առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման թեմայով: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Նախ շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի, մեր ոլորտի համար կարևոր այս փուլի մեկնարկի առթիվ, որի կայացման ճանապարհը, իհարկե, հեշտ չի լինելու: Այո՛, կլինեն և՛ ընթացիկ, և՛ նոր խնդիրներ, բայց վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ` մոբիլիզացվելու և լավագույն ծառայությունները մեր քաղաքացիներին մատուցելու: Այս բարեփոխումն իրականություն է դարձել նաև հանրության բնական պահանջի և մեր համակարգի նկատմամբ վստահության հիման վրա»,- նշել է նախարարը:

Հանդիպման ընթացքում բուժկենտրոնների ղեկավարների հետ քննարկվել են բուժօգնության կազմակերպման ընթացիկ հարցեր, կարևորվել է քաղաքացիների հետ հաղորդակցության ապահովումը:

Հաշվի առնելով բարեփոխման բազմաշերտ և ընդգրկուն լինելը, ինչպես նաև դրա գործնական կիրառման ընթացքում հնարավոր խնդիրների առաջացումը` կիրականացվի շարունակական մշտադիտարկում, կապահովվի հետադարձ կապ, իսկ ծագող խնդիրներին տեղում լուծում տալու համար բուժկենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումները կլինեն ամենամսյա։

The post Վստահ եմ` մեր համակարգն ունի ներուժ՝ լավագույն ծառայությունները մատուցելու. Ավանեսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *