Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Իրանում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեք երեխա

0

Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեք երեխա, իսկ մոտ 1 000 մարդ ձերբակալվել է։ Մարդու իրավունքների կազմակերպությունները մեղադրում են անվտանգության ուժերին խաղաղ բնակչության նկատմամբ «անընտրաչափ ուժի կիրառման և անմիջական կրակոցի» համար։

Ցույցերի ալիքը, որը բռնկվել է ազգային արժույթի կտրուկ արժեզրկման և կենսաթոշակային ու սոցիալ-տնտեսական ճգնաժամի ֆոնին, տարածվել է ավելի քան 78 քաղաքում։ Human Rights Activists in Iran (HRAI) կազմակերպության տվյալներով՝ միայն վերջին ութ օրերի ընթացքում գրանցվել են զանգվածային բերման ենթարկումներ և բռնաճնշումներ։

Զոհված անչափահասների թվում են 15-ամյա Մոստաֆա Ֆալահին և 17-ամյա Ռասուլ Քադիվարյանը, որը, ըստ իրավապաշտպանների, սպանվել է անվտանգության ուժերի կրակոցի հետևանքով։ Երրորդ զոհված անչափահասի ինքնությունը դեռ չի հաստատվել։

Իրավապաշտպան կառույցները հայտնում են, որ ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ, ռեզինե և մարտական փամփուշտներ, իսկ մի շարք քաղաքներում հարձակում է կատարվել նաև հիվանդանոցների վրա, որտեղ տեղափոխվել էին վիրավոր ցուցարարներ։

HRAI-ի ներկայացուցիչների խոսքով՝ երեխաների և դեռահասների ներկայության պայմաններում բնակչության անընտրաչափ թիրախավորումը «միջազգային իրավունքի խախտում» է և պետք է դատապարտվի։

The post Իրանում բողոքի ցույցերի ընթացքում առնվազն 20 մարդ է զոհվել, նրանց թվում՝ երեք երեխա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *