Добавить новость
smi24.net
World News in Armenian
Январь
2026
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Թրամփը ԱՄՆ-ին դուրս է բերում ՄԱԿ-ի կլիմայական տասնյակ ծրագրերից

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայից (UNFCCC) և ևս շուրջ 65 միջազգային կազմակերպություններից՝ դրանք համարելով ԱՄՆ շահերին հակասող։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։

Ինչպես գրում է բրիտանական The Telegraph-ը, UNFCCC-ն համարվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ համակարգի հիմքը․ այն ընդունվել է 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած Երկրի գագաթնաժողովում և վավերացվել է աշխարհի բոլոր պետությունների կողմից, այդ թվում՝ ԱՄՆ Սենատի կողմից։ Կոնվենցիան հիմք է հանդիսանում միջազգային բոլոր կլիմայական համաձայնագրերի համար։

Թրամփի այս քայլը փաստացի դուրս է թողնում ԱՄՆ-ին միջազգային կլիմայական բանակցություններից և դիտարկվում է որպես նրա վարչակազմի հերթական քայլը՝ կլիմայական քաղաքականությունները թուլացնելու և գլոբալ համագործակցությունը խաթարելու ուղղությամբ։ ԱՄՆ նախագահը, որը ներքին քաղաքականության մեջ բացահայտորեն աջակցում է հանածո վառելիքներին, բազմիցս կասկածի տակ է դրել կլիմայի փոփոխության վերաբերյալ գիտական տվյալները՝ դրանք անվանելով «խաբեություն»։

Նախագահական երկրորդ ժամկետում Թրամփը արդեն դուրս է բերել ԱՄՆ-ին նաև Փարիզի կլիմայական համաձայնագրից՝ կրկնելով իր առաջին պաշտոնավարման ընթացքում իրականացրած քայլը, որը հետագայում չեղարկվել էր Ջո Բայդենի կողմից։ Բացի այդ, Վաշինգտոնը ներկայացուցիչներ չի ուղարկել Բրազիլիայում կայացած COP30 կլիմայական գագաթնաժողովին։

Նախագահական հուշագրով ԱՄՆ-ը դուրս է գալիս նաև Կլիմայի փոփոխության միջկառավարական փորձագիտական խմբից (IPCC), Միջազգային վերականգնվող էներգետիկայի գործակալությունից և մի շարք այլ կլիմայի ու բնապահպանության ոլորտի կառույցներից։ Սպիտակ տան պարզաբանմամբ՝ այդ կառույցները «խթանում են գաղափարախոսական քաղաքականություններ, որոնք հակասում են ԱՄՆ ինքնիշխանությանը և տնտեսական շահերին»։

Փորձագետների և իրավաբանների գնահատմամբ՝ այս որոշումը կարող է լուրջ հարված հասցնել միջազգային կլիմայական համագործակցությանը, ինչպես նաև խորացնել գլոբալ տաքացման հետևանքները՝ միաժամանակ թուլացնելով միջազգային ինստիտուցիոնալ համակարգերը։

The post Թրամփը ԱՄՆ-ին դուրս է բերում ՄԱԿ-ի կլիմայական տասնյակ ծրագրերից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *