Վարդան Ղուկասյանը կալանավայրից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել. Factor.am
Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հունվարի 7-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«Դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված դատարանի որոշմամբ, հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքը վերաբերում է կաշառք ստանալուն։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գյումրիի համայնքապետին և նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին նոր մեղադրանք էր առաջադրվել։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Դրանք վերաբերում են դատական նիստերից մեկի ժամանակ Ղուկասյանի կողմից արված արտահայտություններին, որոնք նաև հայհոյանքներ էին պարունակում:
The post Վարդան Ղուկասյանը կալանավայրից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
